ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 11)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Տանգոյի միջազգային օր, Արգենտինա՝ Տանգոյի ազգային օր, Ռուսաստան՝ Անդրեևյան դրոշի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1876 - Թուրքիայում հրապարակվել է սահմանադրություն, որը մեծ վեզիր Միդհատի անունով կոչվել է Միդհատյան սահմանադրություն:

1910 - վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանը:

1932 - ծնվել է ակադեմիկոս Արման Քուչուկյանը, որի ղեկավարությամբ ստեղծվել է ЕС-2345 մատրիցային պրոցեսորը, որը առաջինն էր ԽՍՀՄ-ում։ ։

1937– գնդակահարվել է հայ նշանավոր զինվորական, խորհրդային կարմիր բանակի հրամանատար Գայը (Հայկ Բժշկյանց)։

1939 - ծնվել է դերասանուհի Գրետա Գալստյանը։

1946 - Միավորված ազգերի ընդհանուր ասամբլեայի կողմից ընդունվել է Ռաֆայել Լեմկինի առաջարկած 96 որոշումը, որտեղ առաջին անգամ ցեղասպանությունը ճանաչվել է միջազգային ոճիր։

1988 - Լենինականի մոտ վայրեջքի ժամանակ վթարվել է  Ил-76 ինքնաթիռը, որի  արդյունքում զոհվել է 77 մարդ:

2002 - Ազգային ժողովը ընդունել է պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մասին օրինագիծ:

2006 -17-ամյա հայ երգչուհի Սիլվա Հակոբյանը իր I Like կատարումով  դարձել է BBC-ի Next Big Thing հեղինակավոր մրցույթի հաղթող:

2007 - Փարիզի  Ավինյոնի կենտրոնական պուրակում հանդիսավորությամբ բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան:

2012 - Ռուսաստանը դադարեցրել է Գաբալայի կայանի շահագործումը, և իր որոշման մասին պաշտոնական նոտա է հղել Ադրբեջանին:

2019 - Պոլսի հայոց Մայր տաճարի ղողանջներն ավետել են 85-րդ պատրիարքի ընտրությունը։ Սահակ Բ-ն՝ Սահակ եպիոսկոպոս Մաշալյանը խոստանում է կերտել նոր համայնք։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա.17 - ծնվել է հռոմեացի կոնսուլ Գնեյ Դոմիցիան Ահենոբաբը՝ Ներոնի հայրը:

1519 – Տորունիի սեյմը որոշում է ընդունել պատերազմ սկսել Տևտոնյան օրդենի դեմ և հարկեր է մտցրել վարձկաններ վարձելու նպատակով:

1582 – վախճանվել է Կոնտրռեֆորմացիայի ժամանակաշրջանի  իսպանացի պետական և ռազմական գործիչ Մեծ Հերցոգ Ալբան:

1688 – Փառահեղ հեղափոխության ժամանակ թագավոր Յակոբ 2-րդը փախել է Լոնդոնից, բայց բռնվել և հետ վերադարձվել Լոնդոն Վիլյամ 3-րդի մոտ:

1803 – ծնվել է ֆրանսիացի երգահան, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտական քննադատ Հեկտոր Բեռլիոզը:

1816 – Ինդիանան դարձել է ԱՄՆ-ի 19-րդ նահանգը։

1843 – ծնվել է գերմանացի մանրէաբան, բակտերիաբանության և համաճարակաբանության հիմնադիրներից մեկը հանդիսացող Ռոբերտ Կոխը:

1856 — ծնվել է ռուս փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան Գեորգի Պլեխանովը:

1882 — ծնվել է գերմանաբրիտանական ֆիզիկոս-տեսաբան, մաթեմատիկոս Մաքս Բոռնը, որը հանդիսանում է քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկը:

1899 — երկրորդ անգլո-բուրական պատերազմի ժամանակ կայացել է Մագերս ֆոնտեյնի ճակատամարտը, որի ժամանակ Պիտ Կրոնյեի ղեկավարած բուրական բանակը պարտության է մատնել Լորդ Մետյուենի ղեկավարած բրիտանական բանակին:

1913 – ծնվել է ֆրանսիացի ճանաչված դերասան Ժան Մարեն, որը հայտնի է առավելապես «Ֆանտոմասի» մասին ֆիլմաշարից։

1918 - ծնվել է ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինը:

1922 - ծնվել է թատրոնի և կինոյի դերասան, սպորտսմեն, սպորտային մեկնաբան Նիկոլայ Օզերովը:

1931 – կայացել է Վեստմինստերյան ստատուսը՝ անգլիական պառլամենտի ակտը, որով սահմանվել են դոմինիոնների իրավական դրությունը և փոխհարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ։

1946 – ՄԱԿ-ին կից ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, երեխաների պաշտպանության միջազգային կոմիտեն։

1958 – հռչակվել է Ֆրանսիական Դագոմեայի հանրապետությունը։

1969 – ծնվել է հնդիկ նշանավոր շախմատիստ, գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը:

1972 — Յուդժին Սերնան և Հարիսսոն Սմիթը («Ապպոլոն-17») իրականացրել են թվով 6-րդ և վերջին վայրէջքը Լուսնի մակերևույթի վրա:

1981 — Սալվադորում ընթացող  քաղաքացիական պատերազմի ընթացքում կառավարական զորքերը Էլ-Մոզոտե գյուղի մոտ իրականացրել են արյունոտ սպանդ, որի արդյունքում զոհվել է 700 մարդ:

1994 – սկսվել է ռուս-չեչենական առաջին պատերազմը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular