ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է օրենքով գող համարվում. Բացառիկ մանրամասներ կրիմինալ աշխարհի, քրեական հայ հեղինակությունների մասին.

ՎԻԴԵՈ

ԽՍՀՄ_­ում, այսպես կոչված, «օրենքով գողերն» ի հայտ են եկել 30­ական թվականներին, երբ չնչին զանցանքի համար քաղաքացիներին պատժում էին երկարաժամկետ ազատազրկմամբ: Իսկ որտեղ կան հսկայական զանգվածներ, այնտեղ անհրաժեշտ են առաջնորդներ:

Այդ գործընթացը ողջունում էին և գաղութների ղեկավարությունը, և՛ բազմամիլիոն ազատազրկվածները: Գողերին դիմում էին որպես արդար դատավորների այս կամ այն վիճելի հարցի դեպքում:

Картинки по запросу

Ժամանակի հետ գողերի վարքի կանոնները ամբողջացան որպես չգրված «պատվի
օրենսգիրք»:

Նրանց, օրինակ, արգելվում էր ունենալ ընտանիք, երեխաներ, սեփականություն, կատարել հանցագործություններ` բռնության ուղեկցությամբ, զենք կրել, ծառայել զինված ուժերում, աշխատել և այլն (ամուսնության արգելքն այսօր հենց գողական հեղինակությունների ընդհանուր համաձայնությամբ հանված է, բայց նախկինի նման «օրենքով գողերը» չպետք է ենթարկվեն պետական օրենքներին, հարեն որևէ կուսակցության, չպետք է ապրեն ճոխության մեջ, զենք կրեն և սպանեն անձամբ, դա նրանց փոխարեն կատարում են ուրիշները):

Իրենց ժամանակի մեծ մասը «գող­շրջմոլիկները», ինչպես իրենք իրենց էին անվանում, անցկացնում էին ազատազրկման վայրերում: Ոչ սկզբնական շրջանում, բայց ավելի ուշ նրանց թույլատրվում էր շփման մեջ մտնել գաղութների ղեկավարության հետ, այդ շփումներում ներկայացնել բանտարկյալների հիմնական զանգվածի շահերն ու հետաքրքրությունները:

Картинки по запросу

Փոխարենը գողական հեղինակությունները երաշխավորում
էին ընդվզումների ու հացադուլների բացակայություն: Նրանց սկսեցին անվանել «օրենքով գողեր», այսինքն` հանցագործներ, ովքեր գործում էին որոշակի «օրենքների» սահմանում:

Խորհրդային շրջանում ևս գողական հեղինակությունները ազատորեն ծավալում էին
իրենց գործունեությունը, քանի որ գոյություն ուներ յուրահատուկ «պետություն պետության մեջ»:

Картинки по запросу

Եվ եթե պետական իշխանություններն անցկացնում էին խորհրդաժողովներ ու համագումարներ, քրեական առաջնորդները` գողական հավաքներ («սխոդկաներ»), պետական ֆինանսների մինիստրության ու պետպլանի փոխարեն գողերն ունեին իրենց «օբշակ»­ը (այսպես ասած եղբայրական ընդհանուր գանձարանը):

Գողական հեղինակությունները գոյատևել են բոլոր վարչակարգերի օրոք, դիմացել և՛
ստալինյան, և՛ խրուշչովյան ու անդրոպովյան, գորբաչովյան ու ելցինյան

 ժամանակաշրջանում: Եվ այսօր էլ գողերն իրենց վատ չեն զգում: Նրանք ունեն իրենց ենթակա բազմամիլիոն զանգվածը, այն է` նախկին ու ներկա ազատազրկվածները: Ազատազրկման վայրերում գողի խոսքը օրենք է, առնվազն կալանավորների համար: Նրանք այստեղ դատավորներ են, նոր հանցագործությունների կազմակերպիչներ, ֆինանսիստներ:

Օրենքով գողերը քրեական վարքուբարքի յուրօրինակ օրենսդիրներ ու դատավորներ են:

Նրանք յուրօրինակ ընտրյալներ են, քանի որ այդ կոչմանը պետք է արժանանան իրենց կենսագրությամբ: Սովորաբար ավագ սերնդի որևէ քրեական հեղինակություն ավելի երիտասարդ որևէ հանցագործի առաջարկում է «դառնալ իրենց եղբայրը»: Եթե վերջինս տալիս է իր համաձայնությունը, ապա պետք է անցնի որոշակի փորձաշրջան. այդ ընթացքում պետք է ակտիվորեն գողություններ իրականացնի, «օբշակը» համալրի ֆինանսական մուտքերով, ուշադրություն դարձնի գողական առաջնորդներին:


Բնականաբար վերը նշված պարտադիր պայմանները ևս պետք է անխախտ լինեն:
Փորձաշրջանի ավարտից հետո տեղի է ունենում «սխոդկա» (հավաք) և ավագները երիտասարդ հանցագործին կնքում են օրենքով գող:

Օրենքով գող (կոչման) նվիրումը կամ «կնքումը» սկզբնական ժամանակաշրջանում տեղի էր ունենում միայն ազատազրկման վայրերում:

Օրենքով գողը պետք է հայտարարի իր կոչման մասին, անգամ եթե հարցնողը իրավապահ մարմնի աշխատակիցն է: Այդ փաստի քողարկումը կամ հերքումը նշանակում է «օրենքով գող» տիտղոսի կորուստ:

Նյութը պատրաստեց 1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular