ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակցություններ ենք տարել, այսօր էլ անում ենք այն, ինչ պետք է մեր կառավարությունը աներ, Փաշինյանն ինչո՞ւ է մնացել. սյունեցիներ (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի անվտանգությունն այլևս առաջվանը չէ: Թշնամին օրեր առաջ սպառնացել էր տարածքը չլքելու դեպքում անօդաչու թռչող սարքով հարվածել Արավուսի ջոկատին: Այսօր մարզի բոլոր համայնքների ներկայացուցիչները զենքը ձեռքին պահում են Սյունիքի սահմաններն ու անձամբ բանակցում թշնամու հետ:

Սյունեցիներն այսօր անում են այն, ինչ պետք է աներ երկրի կառավարությունը, սկսած՝ բանակցություններից:

«Եթե ես եմ գնում թուրքի հետ բանակցությունների, ի՞նչ ասեմ։ Իմ գործը ո՞րն է, ես տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարն եմ, ի՞նչ գործ ունեմ, որ գնում եմ բանակցությունների։ Բանակցություններ ենք տարել հակառակորդի հետ, ինչ մեր ձեռքը եղել է, օգտագործել ենք», - ասում է Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:  

Պետության գործառույթներն իրենց ուսերին վերցնելուց հետո սյունեցիները միացան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:

«Այս «թիթիզներն» եկան, 2,5 տարի է՝ չգիտեմ ինչով են զբաղված, Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է մնացել», -ասում է Կապանի բնակիչը:

Կապանի քաղաքապետի խոսքով՝ իրենք կփորձեն ապահովել Սյունիքի ու սյունեցիների անվտանգությունն այնքանով, որքանով դա հնարավոր կլինի: Բայց իրենց հարկավոր է իշխանության աջակցությունը:

Սյունիքի գյուղերում բնակիչները զբաղվել են անասնապահությամբ: Գյուղացիները որպես արոտավայրեր օգտագործել են Ջաբրայիլի տարածքները, որոնք անցել են Ադրբեջանին:

«Գյուղում 50 000 գլուխ ոչխար են պահել, հիմա ամբողջը հետ ենք բերել։ Հիմա բոլորը էժան գնով վաճառել են, տարբեր մարդիկ տարել են։ Մի տարի հետո փողերը կտա՞ն, թե՞ ոչ, չգիտենք։ Գյուղում արոտների խնդիր է եղել դեռ նախկինում, պատկերացնո՞ւմ եք՝ հիմա ինչի մասին է խոսքը։ Մարզ կա, 50 հազար գլուխ ոչխար չի պահում։ Երկու ամիս է՝ այդ վիճակին ենք, մեկը չեկավ ասի՝ այդ 50 000 գլուխ ոչխարը, որ բերել եք, որտե՞ղ եք պահելու, ո՞վ խաբեց, առավ, տարավ», - ասում է Ներսես Շադունցը:

Գորիսի համայնքապետն էլ նշում է՝ այսօր մարդիկ ապրելու խնդիր ունեն, բայց մինչև այս պահը լուծման ոչ մի տարբերակ չի առաջարկվել:

Սյունեցիները գյուղերը լքել չեն ցանկանում, բայց հետագա կյանքն էլ առանց աշխատանքի չեն պատկերացնում: Համայնքապետերը նշում են, որ ղեկավարությունից ոչ մի առաջարկ չեն ստանում: Արդեն՝ չեն էլ ակնկալում: Մտադիր են իրենց խնդիրներն իրենք լուծել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular