ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ դեկտեմբերի 11

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք համառ ու հաստատակամ կլինեք, դժվարություններից չեք վախենա և հենց դրա շնորհիվ էլ ուզածին կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ, որոշ Խոյեր նոր աշխատանք կգտնեն, ընդ որում՝ այնպիսին, որի մասին վաղուց էին երազում:

Հնարավորություն կունենաք կարգուկանոն հաստատել ընտանեկան գործերում, օգնել բարդ իրավիճակում հայտնված սիրելի մարդուն: Դուք լավ կհասկանաք շրջապատողներին, հաճախ կկռահեք, թե ինչ կա ուրիշների հոգում: Կարող եք գլուխ հանել նաև սեփական զգացմունքներից. դրանից հետո ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Օրը ուզածի նման չի դասավորվի, բայց այն անհույս վատն անվանել էլ չի կարելի: Նոր հնարավորություններ կբացվեն: Աշխատեք օգտվել դրանցից, բաց մի թողեք հաջողության հասնելու ձեր շանսը: Նշանի շատ ներկայացուցիչների կաջակցեն հին ծանոթները, որոնց շնորհիվ դժվարությունները հաղթահարելը կհեշտանա:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործելու, ինչպես նաև այնպիսի զբաղմունքների համար, որոնք թույլ են տալիս բանեցնել երևակայությունը, ինչ-որ բան ձեր ձևով անել: Հաճախ գաղափարներ կունենաք, որոնք բացի ձեզանից ոչ ոքի մտքով չեն անցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ստանձնեք մասշտաբային ու բարդ գործերը. մեծ է դրանցում հաջողության հասնելու շանսը: Կգտնվեն նոր համախոհներ, որոնց շնորհիվ դուք արագ կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Հավանական են դրամական մուտքեր: Դուք կլուծեք ֆինանսական հարցերը, կորոշեք՝ ինչպես ճիշտ տնօրինել վերջերս ստացած գումարը:

Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները. ձեր տրամադրությունը աչքի առաջ կլավանա: Չի բացառվում՝ մտերիմների աջակցությամբ տարվեք լրիվ նոր գործով, հոբբի գտնեք, որը շուտով կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է հանգստի և ուժերը վերականգնելու համար: Բարդ գործեր կարող եք ստանձնել, եթե ձեզ աջակցեն մարդիկ, որոնց վստահում եք: Միայնակ գործելը դժվար կլինի, այնպես որ՝ ցանկացած ինքնուրույն նախագիծ համառություն ու նպատակասլացություն կպահանջի:

Հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ. ավելի լավ է զիջումների գնաք, քան վիճեք դատարկ բաների պատճառով: Օգտակար կլինի կյանքում բազմազանություն մտցնելը, նոր բանով զբաղվելը, անծանոթ երթուղով զբոսնելը: Հավանական են հաջող գնումներ: Բայց խոշոր գումար դեռ լավ է չծախսեք, եթե դա նախապես չեք ծրագրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը համեմատաբար հանգիստ կանցնի: Այն հրաշալի է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու, հանգստանալու և ուժերը վերականգնելու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ անսովոր մարդկանց հետ շփվելու, հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենան: Այսօր սկսվող հարաբերություններն ավելի ուշ անակնկալներ կմատուցեն:

Օրվա երկրորդ կեսը նոր հորիզոններ կբացի այն մարդկանց առաջ, որոնք չեն վախենում բարդ առաջադրանքներից, հոգնեցնող ու միապաղաղ աշխատանքից: Կարևոր կլինի ուժերին հավատալը. հաճախ հենց դա հաջողության գլխավոր գաղտնիքը կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք դատարկ բաների պատճառով չանհանգստանալ: Օրը կարող է ապրումներով լի լինել, բայց հազիվ թե լուրջ տհաճություններ բերի: Պարզապես լուծում պահանջող խնդիրները կշատանան: Դրված նպատակներին հասնելը սովորականից բարդ կլինի, բայց ոչ մի խոչընդոտ ձեզ չի կանգնեցնի:

Բարենպաստ օր է համախոհների հետ շփվելու համար. նրանց աջակցությունը ձեզ թև կտա, կոգեշնչի նոր հերոսությունների համար: Շատ սուր կլինի ինտուիցիան: Դուք միշտ կիմանաք, թե ինչ կարող եք անել հիմա, իսկ ինչը դեռ ձեր ուժերի սահմաններում չէ: Ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը բացառապես հաջող կլինի: Կարող են իրականանալ հին ցանկությունները, բարենպաստ պայմաններ կստեղծվեն իրագործելու համար այն ծրագրերը, որոնց հետ մեծ հույսեր եք կապում: Դուք կօգտվեք հաջող զուգադիպությունից կարևոր հարցերը լուծելու համար: Միակ բանը, որը այդ հատվածում չի կարելի անել, խոշոր գնումներն են. մեծ է ընտրության հարցում սխալվելու վտանգը:

Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից: Հրաշալի ժամանակ է հանգստի, հաճելի ու չհոգնեցնող գործերի, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք ձեզ լավ են հասկանում: Կարող եք հյուր կանչել հին ընկերներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը վատ չի անցնի, եթե հաջողվի հետաձգել բոլոր կարևոր ու լուրջ գործերը և զբաղվել ինչ-որ չհոգնեցնող, բայց հետաքրքիր բանով: Նոր նախասիրություններ կհայտնվեն, նշանի որոշ ներկայացուցիչներ հաճույքով կխորանան այն գործերի մեջ, որոնցով նախկինում տարված չէին:

Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները, ցանկալի է չափավոր լինեք ծախսերի հարցում: Մի շտապեք ձեռք բերել այն, ինչ ձեզ դուր է եկել: Արժե լավ մտածել գնումների շուրջ, և այդ դեպքում ծախսած գումարի համար զղջալու կարիք չի լինի: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հագեցած օր է: Հնարավոր է տեղեկատվություն ստանաք, որը շուտով պետք գա: Որոշ Աղեղնավորներ կսկսեն ապագայի խոշոր ծրագրեր կառուցել ու կյանքի կոչել դրանք: Լավ է առանց շտապելու ու հետևողական գործեք: Այդպես կկարողանաք խուսափել և՛ սխալներից, և՛ զուր հոգսերից:

Բարենպաստ օր է հարազատների, ընկերների, սիրելիի հետ շփվելու համար: Դուք շատ լավ լեզու կգտնեք մտերիմների և նույնիսկ նրանց հետ, որոնց առաջին անգամ եք տեսնում: Կհաջողվի դուր գալ նոր ծանոթներին, ձեր արժանիքներն աննկատ չեն մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Արդյունավետ օր է: Դուք կհասնեք ձեր ուզածին, նույնիսկ եթե դա մեծ ջանքեր պահանջի, ցանկացած բարդ իրավիճակից էլ ելք կգտնեք: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ ու հաճելի անակնկալներ, տրամադրությունը կբարձրացնեն հեռվից ստացած լուրերը: Չի բացառվում՝ աշխատանքի ու բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ ունենաք:

Լավ է նոր գործեր ստանձնեք. դա թույլ կտա ոչ միայն շատ բան սովորել, այլև հաճելի ծանոթություններ հաստատել, գտնել ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները կիսող մարդկանց: Երբեմն նման հանդիպումները կարող են խոշոր դրական փոփոխությունների սկիզբ դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսին ժամանակը զուր մի վատնեք: Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, արժե դրանից առավելագույն օգուտ քաղել: Հարմար ժամանակ է գործնական հարցերը քննարկելու համար: Կարող եք ստանալ այն մարդու աջակցությունը, որը ձեզ բազմիցս կարևոր ծառայություններ է մատուցել. այս անգամ նա պատրաստ կլինի անել էլ ավելին:

Օրվա երկրորդ կեսին հուզական դաշտը լարված կդառնա, տրամադրությունը հաճախ կփոխվի: Չի բացառվում՝ ուզենաք մենակ մնալ: Կարևոր կլինի անգործ չնստելը. անգործությունը ձեզ կհոգնեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է: Դուք շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կունենաք: Ձեր ջանքերը զուր չեն լինի. եթե անցնեք ինչ-որ նոր նախագծի իրագործմանը, կարող եք չկասկածել, որ այն հաջող է լինելու: Ամեն անգամ հեշտ չի լինի օգնականներ գտնելը, բայց հաճախ առանց նրանց էլ ամեն ինչից գլուխ կհանեք:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի է մտերիմների հետ հանդիպելու համար: Չի բացառվում՝ ոչ մեծ ընտանեկան տոնի համար առիթ լինի: Անսպասելի հյուրեր կգան, որոնց համար շատ ուրախ կլինեք: Սիրահարված Ձկներին շատ հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular