ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակնհայտ է, որ երկու երկրները ապակառուցողական քաղաքականություն են որդեգրել Հայաստանի նկատմամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը համոզված է, որ Ադրբեջանը և Թուրքիան չեն բավարարվելու եղածով և ո՛չ միայն աչքը չեն հեռացնելու Արցախից, այլև ակնհայտ է, որ ցանկություն ունեն Հայաստանից ևս կորզել այն ամենը, ինչ հնարավոր է: Ու թեև այս պահին այդ մասին չեն բարձրաձայնում, բայց ակնհայտ է, որ նեոօսմանիզմը այդպես էլ դուրս չի եկել Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգից:

 «Պատահական չէ, որ այս օրերին Թուրքիայում շատերը հայտարարում են, որ Քեմալ Աթաթուրքի՝ Թուրքիան Ադրբեջանի և Միջին Ասիայի հետ միավորվելու մասին միտքը շատ մոտ է իրականությանը: Ուստի ակնհայտ է, որ այս երկու երկրները ապակառուցողական քաղաքականություն են որդեգրել Հայաստանի նկատմամբ: Եթե այս երկու երկրներում այլ մտածելակերպ ունեցող լիդերներ լինեին, ապա հնարավոր կլիներ մտածել այս երկու երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Բայց, այս պայմաններում, ակնհայտ կայսերապաշտական նկրտումներ ունեցող երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին դեռևս վաղ է խոսել»,- ասաց Ա. Վարդանյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ միջազգային քաղաքականության մեջ մեկ հետքայլին հաջորդում է երկու քայլ առաջ գնալու հնարավորությունը: Համաշխարհային պատմության մեջ նմանօրինակ բազմաթիվ դեպքեր կան: Ուստի, պաշտոնական Երևանը պետք է հասկանա, որ Թուրքիան և Ադրբեջանը եղածով չեն բավարարվելու և փորձելու են ավելին պահանջել:

 «Հարկավոր է շատ արագ վերականգնել Հայաստանի տնտեսությունը և բանակի մարտունակությունը: Եվ պետք է արագ կերպով մոբիլիզացնել բոլոր ուժերը, սպասվող մարտահրավերներին դիմակայելու համար: Պետք է հաշվի առնել նաև, որ Ադրբեջանի բանակը ևս շատ լուրջ կորուստներ է կրել և իրենք էլ չեն կարողանալու կորցրածը շուտ վերականգնել: Ուստի այսօր կարևոր է տնտեսությունը զարգացնել, որպեսզի տնտեսության զարգացման մրցավազքում հաղթող ճանաչվենք և կարողանանք մեր դիրքերն ամրապնդել նաև ռազմական ուղղությամբ»,- ասաց Ա. Վարդանյանը:

Արման Դուրյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular