ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիացի «թնդանոթի միսը» պատմել է Լեռնային Ղարաբաղում իր տանջանքների մասին․ BBC

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան և Ադրբեջանը հերքում են, որ սիրիական վարձկանները օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում իրենց վերջին հարձակման ժամանակ, բայց չորս սիրիացիներ BBC- ին հայտնեցին, որ Ադրբեջանի «պարեկապահակային ծառայությանը» միանալուց հետո նրանք անսպասելիորեն մարտի են նետվել առաջնագծում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, գրում է քաղաքական դիտորդ Էդ Բաթլերը բրիտանական լրատվական ծառայության կայքում «Սիրիացի վարձկանները Լեռնային Ղարաբաղում որպես «թնդանոթի միս» էին օգտագործվում» վերտառությամբ իր հոդվածում:

Դեռ այս տարվա օգոստոսին Սիրիայի հյուսիսում զինյալների կողմից վերահսկվող շրջաններում լուրեր սկսեցին շրջանառվել այն մասին, որ արտերկրում լավ վարձատրվող աշխատանք կա: «Ես ունեի մի ընկեր, ով ասաց ինձ, որ կարող եմ շատ լավ աշխատանք գտնել՝ պարզապես այցելելով Ադրբեջանի ռազմական անցակետեր», - ասում է Բաթլերի զրուցակիցներից մեկը, ովքեր մասնակցել է ղարաբաղյան պատերազմին։
«Նրանք մեզ ասացին, որ մեր առաքելությունը լինելու է ծառայել որպես սահմանապահ պահակախումբ՝ որպես խաղաղապահ: Նրանք ամսական 2000 դոլար էին առաջարկում: Դա մեզ համար բախտի նվեր էր մի տարածքում, որտեղ քչերն են օրական վաստակում 1 դոլարից ավելի։ Խոստացված աշխատավարձը կարծես թե Աստծո պարգև էր», - բացատրում է մեկ այլ վարձկան: Ըստ հաշվարկների՝ 1500-2000 մարդ գրանցվել է և այդ երկրի ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով Թուրքիայով մեկնել Ադրբեջան: Բայց աշխատանքն այն չէր, ինչ թվում էր: Այս տղամարդկանց, որոնցից շատերը ռազմական փորձ չունեին, բերեցին առաջնագիծ և հրամայեցին կռվել, նշում է Բաթլերը: «Չէի սպասում, որ կենդանի կմնամ», - ասում է նորակոչիկ մարտիկներից մեկը,֊ «մահը մեր շուրջն էր»: Մեկ այլ սիրիացի ասում է, որ վախից կաթվածահար է եղել, երբ սկսվել է գնդակոծությունը: «Ես հիշում եմ, որ պարզապես նստած էի գետնին ու լաց էի լինում, և իմ վիրավորված ընկերներն էլ սկսեցին լաց լինել», - ասում է նա: «Ինչ վերաբերում է ինձ, ես նստում եմ ու լաց լինում, նույնիսկ հիմա: Ես չգիտեմ, թե ինչպես ես վերապրեցի այս պատերազմը»:
Բաթլերը նշում է, որ Իլհամ Ալիևը պաշտոնապես հայտարարել էր, որ Ադրբեջանը վարձկաններ չի օգտագործում։ «Պատերազմի սկզբից ի վեր ոչ մի երկիր դրա ապացույցները չի տրամադրել: Ավելին, դա մեզ պետք չէ: Մենք ունենք ավելի քան 100,000 մարտիկ ունեցող բանակ, և այն, ինչ հիմա անում ենք, ցույց է տալիս, որ մեր բանակն ի վիճակի է ազատագրել սեփական հողերը»,֊հայտարարել էր Ալիևը:  Ընդհանուր առմամբ, ավելի քան 2580 «բախտի քմահաճույքին» թողնված սիրիացի ուղարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում մարտերին մասնակցելու, որոնցից 293-ը զոհվել է, հայտնում է SOHR-ը, գրում է BBC֊ն: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular