ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավելի քան 6000 ծառ է տնկվել ի հիշատակ Արցախի պատերազմում ընկած հերոսների (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) նոյեմբերի ընթացքում ձեռնարկել և իրականացրել է ծառատունկ՝ նվիրված հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ընկած հերոսների հիշատակին։

Այս ընթացքում FPWC կողմից ավելի քան 6000 ծառ է տնկվել Վայոց Ձորի և Արարատի մարզերում։ Հատուկ ընտրված «թիրախային տնկման հայեցակարգի» (Target Plant Concept/TPC) մեթոդի կիրառմամբ Ուրցաձորի, Հովազաձորի, Մոզրովի տարածքներում տնկվել են փշատենիներ, տանձենիներ, նշենիներ։

Տարիներ շարունակ FPWC կողմից կիրառվող մեթոդի շրջանակներում ընտրվել են տեղի էնդեմիկ բուսատեսակների սերմեր, սածիլները խնամքով մշակվել են տնկարաններում, այսպիսով հարմարեցվելով տարածքին, որտեղ տնկվելու են։ Այս մեթոդի շնորհիվ ապահովվում է բույսերի բարձր կպչողականություն։

Ընդգծենք, որ հաջորդ տարի Հիմնադրամը նախատեսում է իրականացնել արդեն 20 000 ծառի տնկում։ Ընդլայնվելու են նաև տնկվող ծառերի տեսակները․ արդեն իսկ տնկվող տեսակներին ավելացվելու է ալոճենին ու խնձորենին։ 2021թ․-ի ընթացքում նախատեսվում է ևս մեկ նորարարական գաղափար իրականացնել՝ մեկնարկելով գիհու աճեցման փորձարարական ծրագիրը։

Հիշեցնենք, որ FPWC կողմից 2016 թվականից սկսած իրականացվում է համայնքային տարածքներում անտառավերականգնման նախագիծ՝ ներմուծելով Հայաստանի համար նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս վայրի բնությունից հավաքած սերմերից աճեցնել առողջ տնկիներ՝ փակ արմատային համակարգով։ Մինչ այժմ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ տնկվել է ավելի քան 26 հազար վայրի ծառատեսակ։ Ընդգծենք, որ FPWC կողմից Հարավային Կովկասում ներդրվել է նաև մասնավոր պահպանվող տարածքի գաղափարը, որի օրինակն է շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR): CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular