ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանաբանները կոչ են անում զգուշանալ կենդանիներից կորոնավիրուսի պատճառով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Lenta.ru-ն գրում է, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Կենդանիների պաշտպանության և կենսաբազմազանության ՄԱԿ-ի կոնվենցիաի համաժողովի մասնակից Մարիա Վորոնցովան ասել է, որ հավանաբար թռչուններն են դարձել ջրաքիսի տնտեսությունների միջև կորոնավիրուսային վարակի տարածողներ:
 
Մասնագետը հորդորել է COVID-19-ի պատճառով զգուշանալ կենդանիներից: Նրա խոսքով, Դանիայում որոշում է կայացվել ոչնչացնել ջրաքիսներին վիրուսի այն հնարավոր մուտացիայի պատճառով, որի դեմ պատվաստանյութերը չեն գործում:
 
«Տեսականորեն, վիրուսը ընկնելով իր համար նոր տիրոջ միջավայր մուտացիայի է ենթարկվում և փորձում է հարմարվել, դառնալ ավելի մեղմ, որպեսզի չսպանի իր տիրոջը: Արդյունքում ջրաքիսին հարմարվելով և մուտացիայի ենթարկվելով այն անցնում է մարդուն այլ ձևով և ավելի վիրուլենտ դարձած»,- բացատրել է նա:
 
Վորոնցովան հավելել է, որ վիրուսը լավ հարմարվում է աքիսների ընտանիքի բոլոր անդամներին: Բացի այդ, ուսումնասիրությունները ապացուցել են, որ ծովային կաթնասունները ևս կարող են վարակվել կորոնավիրուսով նավերի կոյուղաջրերից, այնուհետև վիրուսը փոխանցել մարդկանց:
 
Նոյեմբերի 5-ին Դանիան որոշում է կայացրել ոչնչացնել մորթու ֆերմերային տնտեսությունների բոլոր ջրաքիսներին մուտացիայի ենթարկված կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Այդ կենդանիների մոտ հայտնաբերվել է վարակ, որը անցնում է մարդկանց և բերում իմունիտետի թուլացման: Ներկայումս գրանցված է այդ վիրուսով տառապող 12 մարդ:
 
Ավելի ուշ հայտնի է դարձավ, որ իշխանությունները դեռ վերջնական որոշում չեն կայացրել և մտածում են, թե ինչ անել կենդանիների հետ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է ջրաքիսների զգայունությունը կորոնավիրուսի նկատմամբ և դրանք վտանգավորությունը մարդկանց համար: Որպես այդպիսին, կա վտանգ, որ այդ կենդանիները կարող են նպաստել բնակչությունը վիրուսի փոխանցմանը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular