ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհայտ կորած եւ գերեվարված զինծառայողների ընտանիքները ամսական 300 հազար դրամ կստանան. Կառավարության որոշումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 10-ի նիստում հաստատել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը:

Հարցը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ այսօր գործող կարգավորումներով գյություն ունի ժամկետ, երբ պետք է անհետ կորածի կարգավիճակը  հստակեցվի: Այս նախագծով առաջարկվում է, որ մինչեւ այդ հստակեցումը առավելագույնը 6 ամիս ժամկետով ամենամսյա դրամական օգնություն տրամադրել՝ յուրաքանչյուր զինծառայողի հաշվով ամսական 300 000 դրամի չափով:

Սույն որոշման իմաստով անհայտ կորած են համարվում ռազմական գործողությունների հետևանքով հարազատների դիմումների հիման վրա պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում գրանցված անձինք, որոնց վերաբերյալ առկա չէ տեղեկատվություն, որ նրանց գտնվելու վայրն անհայտ է դարձել զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու արդյունքում։

Ամենամսյա դրամական օգնության տրամադրումն իրականացվում է Հիմնադրամի միջոցով՝ հիմք ընդունելով ՊՆ-ից ստացված տվյալները:

Աջակցությունը տրամադրվելու է բյուջեի կողմից, այս պահին 500 մլն դրամի չափով, որից հետո՝ եռամսյա պարբերականությամբ՝ հիմք ընդունելով Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի ներկայացրած հաշվետվությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ օրենսդրությունը պահանջում է, որ անհայտ կորածի կարգավիճակը պետք է հաստատվի դատարանով մեկ տարվա ընթացքում: Հիմա առաջարկվում է, որ այդ ժամկետը կրճտվի եւ ավելի արագ տեղի ունենա այդ գործընթացը. «Բայց քանի որ ինչքան էլ կրճատենք, այդ պրոցեսները մի քանի ամիս տեւելու են, մենք որոշում ենք կայացրել, որ բյուջեից գումար կփոխանցվի Հիմնադրամին, որպեսզի Հիմնադրամը անհայտ կորածի կարգավիճակի հավանականություն ունեցող տընտանիքներին ամսական 300 հազար դրամ աջակցություն տրվի, մինչեւ իրենց կարգավիճակը կհստակեցվի: Եթե պարզվի, որ այդ անձինք շահառու են, ապա այդ գումարը կհաշվնցվի, իսկ եթե պարզվի, որ շահառու չեն, այդ գումարը կհամարվի անհատույց աջակցություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս որոշումը ներառում է նաեւ գերեվարված անձանց ընտանիքներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular