ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իշխանությունը զավթած ուժերը խնդիր ունեին իրենց արարքները լեգիտիմացնելու»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թվականի իշխանափոխությունից հետո մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ ահազանգում էին, որ պետությունը գնում է սխալ ճանապարհով, քննադատում էին իշխանությունների կատարած սխալները, առկա թերացումները, արդյունքում ստանում էին «հակահեղափոխական» տիտղոսը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մեր հասարակությունը կանգնեց փաստի առաջ, երբ պարզ դարձավ, որ պատերազմական 44 օրերից հետո մեր երկրի փաստացի ղեկավարը ստորագրել է կապիտուլ յացիոն մի փաստաթուղթ, որի համաձայն, մենք զրկվեցինք Արցախից, սկսվեցին ոտնձգություններ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների նկատմամբ։ Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը նշում է՝ եթե վերադառնանք 2018 թվականին, ապա իշխանությունը զավթած ուժերը խնդիր ունեին իրենց արարքները լեգիտիմացնելու։

«Ես համարում եմ, որ դա բնական պրոցես չէր, և իսկապես իշխանազավթում էր։ Նախկինները լավն էին, թե վատը, դա ուրիշ հարց է։ Բայց 2018 թվականին տեղի ունեցավ իշխանության զավթում։ Կարծում եմ, որ նրանք օգտագործեցին բոլոր հնարավոր մեթոդները, որպեսզի լեգիտիմացնեն իրենց արածը։ Դրա համար էլ եղավ սև փիառը բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր խոսում էին: Ես ևս անմասն չմնացի դրանից՝ տարբեր մեսիջներ, հայհոյանքներ ստանալով և այլն։ Այդ ամեն ինչի միջով անցնելով՝ հասկացա, որ իրենց դա էր պետք։ Գուցե նաև հեռակա պլաններում կային այն պրոցեսները, որոնք այս 1-2 ամսվա մեջ կատարվեցին։ Միգուցե և կար նման խնդիր, որ հետո ավելի հեշտ լինի հրամցնել այն ամենը, ինչը նախատեսվում էր։ Իսկ այն, ինչ նախատեսված էր, ժամանակը ցույց տվեց, որ իրականում գծած երկարատև գործընթաց էր, որը, ցավոք, իրականացավ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սահակյանցը։ Հարցին՝ ռեժիսորը կանխատեսո՞ւմ էր, որ գործընթացների հետևանքով մենք կկորցնենք Արցախը, դրական պատասխան է տալիս։

«Ցավոք, ունեի նման մտավախություն։ Դեռ 2018 թվականին իմ հարցազրույցներում խոսել եմ այդ մասին։ Բնականաբար, չունեի որևէ փաստարկ, բայց վախը, մտավախությունը կար, քանի որ բացի այն նեղ աշխարհից, որում շատերը գտնվում են, փորձում ես գնահատել, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, համեմատել ուրիշ երկրների փորձը և այլն: Ակնհայտ էր, որ ցանկացած նման գործընթաց բերում է նմանատիպ խնդիրների, ինչպես եղավ Ուկրաինայում, Վրաստանում և այլ երկրներում, որտեղ հեղաշրջում տեղի ունեցավ։ Մենք մի կարիկատուրա էինք արել, որն այդպես էլ չվերնագրեցինք։ Մի կերպար էր, որն իր ձեռքերում պահում էր մեր հողը, որից կաթում էր արյունը, իսկ կրակի մեջ տատիկ-պապիկի արձանն էր: Փաստորեն, մեր մտավախությունն իրականություն դարձավ»,-նշում է մեր զրուցակիցը։

Ռեժիսորն ընդգծում է՝ հիմա գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ մեր հասարակությունը պետք է գնա հաշտեցման ճանապարհով։ «Պետք է հաշտեցնել հասարակությանը, փորձել սովորեցնել, որ լսեն ուրիշի կարծիքը։ Մենք, նույնիսկ քննադատելով, երկու տարի լսել ենք այն ուժերի կարծիքը, որոնց հետ կատեգորիկ համաձայն չէինք։ Կարծում եմ՝ հիմա նույն պրոցեսը պետք է անցնի հասարակությունը, որը սատարում էր այդ ուժերին։ Նրանք պետք է իրենք իրենց մեջ խոստովանեն սխալը, դա մեղք չի համարվի։ Չնայած, երբ խորհում ես զոհվածների և կորցրած տարածքների մասին, մտածում ես՝ դա սարսափելի, աններելի սխալ էր։ Մարդիկ պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ սխալ են գործել ու սկսեն լսել այլ կարծիքներ, հասկանան պատճառներն այն ամենի, ինչ կատարվում է։ Կա, իհարկե, զանգված, որը երբեք չի փոխվի ու կմնա իր մտքին, բայց կարծում եմ, որ զարթոնքը տեղի է ունեցել, շատ ափսոս, որ նման գնով այդ ամենը եղավ»,-հավելում է մուլտիպլիկատորը: Նշում է՝ եղավ այն, ինչ եղավ:

«Պետք է փորձել նորից ապրել, շենացնել մեր հայրենիքը, փորձել հասնել այն կետին, երբ նորից կկարողանանք խոսել մեր երկիրն ազատագրելու մասին։ Դրա համար պետք է միաբանություն, բայց բոլորիս համար պետք է դաս լինի, որ պետք է միաբանվել ոչ թե անձերի, այլ գաղափարների շուրջ։ Կարծում եմ՝ այսօրվա շարժումն առաջին քայլն է այն գաղափարների կերտման, որոնք կլինեն մարդկանց համախմբման հիմքում։ Ամեն անգամ, երբ սկսում ես մտածել, թե ինչ տեղի ունեցավ, գալիս են վատատեսական, հույսը կորցնելու մտքեր, բայց ամեն դեպքում չպետք է մեզ թույլ տանք վատատես լինել, պետք է ապրենք, պետք է մեր երեխաներն ու թոռներն այս երկրում ապրեն, և պետք է անենք ամեն ինչ, որ նրանք իրենց արժանապատիվ զգան։ Այսօրվա մեր աշխատանքը պետք է նաև դրան ուղղված լինի»,-եզրափակում է Դավիթ Սահակյանցը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular