ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղեկատվական մաշված տեխնոլոգիաներ՝ առանց բանականության. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ ժողովրդի ինտելեկտուալ մասը, այսինքն՝ մեծամասնությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վերջինիս թիմը ջանք ու եռանդ չի խնայում «ջրի վրա» մնալու համար: Սակայն այդ ճանապարհին օր օրի այնպիսի արտահայտություններ են թույլ տալիս, որ արդեն բազմաթիվ կարծիքներ կան, թե նրանք կորցնում են բանականության վերջին նշույլները: Մասնավորաբար, մեկն ասում է, թե Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում, մեկ ուրիշը կոչ է անում Պուտինի հրաժարականն էլ պահանջել, քանի որ նա էլ է ստորագրել եռակողմ հայտարարությունը, մյուսն ընդհանրապես առաջարկում է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, մեկ այլը «արջն ահից է գոռում» սկզբունքով ամեն օր գրում է, թե «թավիշ չի լինելու», հաջորդն ասում է, թե «Կաթողիկոսն ու Արամ Ա-ն ժողովուրդ չեն», պատահական պատգամավոր դարձած մեկն էլ «կզած» է համարում համայնքների ղեկավարներին և այլն, և այլն:

Նման «մտքերից» հատորներ կարելի է գրել: «Փաստի» հետ զրույցում հոգեբաններն ասում են, որ սա շատ տիպիկ վիճակ է, երբ մարդն զգում է վտանգը և հիստերիկ նոպայի մեջ փորձում է փրկվել, բայց թույլ է տալիս այնպիսի սխալներ, որոնք ձնագնդի էֆեկտով բերում են նոր սխալների: Ի դեպ, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այս օրերին ակտիվ կիրառել տեղեկատվական մի քանի տեխնոլոգիա. ի մասնավորի, մեկը վերաբերում է ժողովրդի անունը շահարկելուն, երբ անընդհատ դաշտ կնետվի գաղափար, թե իբր ժողովուրդը սատարում է իրենց, և երկրորդ, որը բխում է առաջինից, թե իբր այս պահին ընտրություն լինելու դեպքում իրենք դարձյալ մեծամասնություն կկազմեն:

Վերջինս շատ տարածված մանիպուլյատիվ միջոց է, որն առաջին հերթին ուղղված է հենց սեփական թիմի փլուզված «դուխը» պահելուն: Ամենայն հավանականությամբ, հենց այս հանձնարարության կոնտեքստում են որոշ պատգամավորներ պնդում, թե իրենք հանդիպում են ընտրողներին, թե իրենց ընտրողներն իրենց կողքին են և այլն: Սակայն փաստն այն է, որ «իմքայլականները» ԱԺ շենք-տուն երթուղուց շեղվելու ո՛չ համարձակություն ունեն, ո՛չ երես: Ինչ վերաբերում է ընտրողներին, ապա նրանց գերակշիռ մեծամասնությունը ընտրող չունի. նրանք հայտնվել են խորհրդարանում մեկ անձի շնորհիվ, իսկ այդ մեկ անձի ներկայիս վարկանիշն ուղղակի կապ չունի 2018 թվականի հետ: Իրականությունը՝ ևս:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular