ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիբերանվտանգության մասին սկսում ենք մտածել պատերազմների ժամանակ. Սամվել Մարտիրոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է հայկական կողմի մեդիագրագիտությանն առհասարակ և վիրտուալ դաշտի անվտանգությանը, մասնավորապես նշելով, որ թեև ունենք մասնագետներ, սակայն կան շատ բացթողումներ, որոնց պետք է պետական մակարդակով ուշադրություն դարձնել:

Ամենակարևոր հարցը, սակայն մնում է հասարակության շրջանում մեդագրագիտության պակասը, որը ևս պետք է տարբեր ձևաչափերով բարձրացնել, քանի որ ոչ բոլորն են տիրապետում մեդիաանվտանգության գործիքներին և շատ հեշտությամբ կարող են հայտնվել հակառակորդի լարած թակարդում:

44-օրյա ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմի ընթացքում մեդիահարթակներում ընթացող պայքարը, ըստ փորձագետի, ցույց տվեց, որ պատերազմի սկզբնական օրերին միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվելով՝ հայկական կողմը բավականին շահեկան դիրքում էր հայտնվել, սակայն պատերազմի վերջին օրերին պատկերը փոխվեց:

 «Սկզբնական փուլում միջազգային մամուլի արձագանքը փոխեց Արցախի հանդեպ նախկին անտարբեր վերաբերմունքը, իսկ երբ պատերազմը մտավ հյուծիչ փուլ, պատկերը քիչ-քիչ սկսվեց փոխվել, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը սկսեց աշխատանքեր իրականացնել միջազգային մամուլը լռեցնելու ուղղությամբ: Շատ դեպքեր կան, որ հոդվածները պարզապես չեն հրապարակվել, որպեսզի հարցը դուրս մնա միջազգային մամուլի հետաքրքրություններից: Պետք է նաև հասկանալ, որ տեղեկատվական դաշտը սպասարկում է ռազմական և դիվանագիտական ուղղությունները, ուստի հարկավոր է հրադադարից հետո ևս հաշվի առնել, որ պատերազմը դեռ չի ավարտվել»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ս. Մարտիրոսյանը:

Խոսելով պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից իրականացված հակերային հարձակումներին՝ փորձագետի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ադրբեջանցիներն ավելի վաղ էին պատրաստվել հարձակմանը, այն էլ տարբեր ուղղություններով:

 «Պատերազմի սկզբում ադրբեջանական կողմը սկսեց աշխատել երեք ուղղություններով: Մի կողմից սովորական օգտատերերի սոցիալական ցանցերն էին կոտրում, որպեսզի կապի մեջ մտնեն հայ օգտատերերի հետ: Մյուս հարձակումը տեղի ունեցավ լրատվամիջոցների դեմ և երրորդ ուղղությունը հարձակումներն էին պետական համակարգերի վրա: Այս ամենը խոսում է այն մասին, որ օնլայն հարթակում տոտալ հարձակում է եղել հայկական ուղղությամբ: Ցավալին, սակայն այն է, որ մենք այս ուղղությամբ սկսում ենք պաշտպանվել պատերազմներից հետո կամ պատերազմների ժամանակ, մինչդեռ կարելի է ավելի շուտ նախաձեռնողական քաղաքականություն իրականացնել և բարձրացնել ո՛չ միայն կիբեր պաշտպանությունը, այլև անվտանգությունը, որը կարևոր է երկրի ողջ անվտանգային համակարգերի պաշտպանության համար»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

Կարեն Կարոյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular