ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանյան անիշխանության մեկամսյակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոյեմբերի 9-ին ստորացուցիչ կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո թեպետ Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել, թե ընդունում է, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն ինքն է, ապա «իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու» ուղղությամբ առաջիկա վեց ամիսների համար գործողությունների «ճանապարհային քարտեզ» ներկայացրեց, սակայն փաստն այն է, որ ստորագրումից հետո երկրում կատարյալ անիշխանություն է, չեն արվում ամենատարրական քայլերը, որոնք միտված կլինեին իրավիճակի հաղթահարմանը։ Ճիշտ հակառակը՝ հետպատերազմյան խնդիրներն ու մարտահրավերներն իրենց ուսերին են վերցրել անհատ անձինք, մասնավոր կառույցներ, ՀԿ-ներ ու քաղաքական անհատ գործիչներ, իսկ պետական ապարատում կատարյալ քաոս է, քանի որ չկա կառավարում, Նիկոլ Փաշինյանի միակ խնդիրն էլ դարձել է սեփական աթոռն անառիկ պահելու հարցը։

Նա զբաղված է ընդդիմադիրներին եւ ընդդիմախոսներին հակադարձելով, մինչդեռ հիմա պետք է լծված լիներ հետպատերազմյան բարդ խնդիրների լուծմանը՝ մոբիլիզացնելով պետության բոլոր ռեսուրսները և պետական ինստիտուտները։ Իրականում, սակայն բազում փաստեր կան, որոնք վկայում են, որ պետական ապարատում կատարյալ անտերություն է, երկրում՝ կատարյալ անիշխանություն, որը կարող է նոր ծանր հետեւանքների հանգեցնել։ Առաջինը, բնականաբար, պետության սահմանների հարցն է, որը, պարզվեց, նոյեմբերի 9-ից հետո այնքան խոցելի է դարձել, որ ով ասես կարող է ներթափանցել մեր երկիր, ով ասես կարող է մի կտոր պոկել-տանել։ Արցախի քարտեզը գծող ադրբեջանցիներն ու ռուսները չէին կարող պատկերացնել անգամ, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանում են ոչ միայն Արցախում սահմաններ գծելու, այլեւ Հայաստանի սահմանագիծը որոշելու իրավունքը։ Եվ այդ քարտեզագրման խայտառակ գործընթացին ո՛չ Հայաստանից, ո՛չ Արցախից որեւէ պաշտոնյա, որեւէ կառույց չի մասնակցում։ Մասնակցում են որոշ համայնքապետեր, որոշ անհատ անձինք, եւ միայն տեղ-տեղ հայկական կողմիվ դիմադրություն եղավ, այն էլ՝ շարքային քաղաքացիների կամ համայնքապետերի կողմից, որոնք փորձեցին բանակցել թուրքի հետ, կանգնել հրոսակների առաջ, որպեսզի իրենց հայրենի գյուղը, քաղաքը, հանդը, ձորը փրկեն՝ թեկուզ մի քանի մետր կորզելով ատամները սրած թշնամիներից։

Փաստացի Սյունիքում, Վարդենիսում մեր սահմանները հիմա էլ, բառի բուն իմաստով, անտերության են մատնված, հրադադարից հետո թշնամին հաղթածի իրավունքով սահուն քայլերով առաջ է շարժվում, փորձում ավելիին տիրանալ։ Եվ սահմանների պաշտպանության հարցով ոչ թե բանակը, ԱԳՆ-ն, ոստիկանությունը կամ գոնե մարզպետարանն է զբաղվում, այլ տեղի համայնքապետերն ու բնակչությունը, որոնք աշխարհազորային խմբեր են կազմել և հերթապահություն են իրականացնում՝ պետություն չունեցող ցեղախմբերի նման, ինչպես արել են, ասենք, 18 կամ 19-րդ դարում։ Պետական կառավարման խնդիրները պետական կառույցների կողմից անտերության մատնվելու մյուս ապացույցը գերիների և անհետ կորածների հարցն է։ Հայտնի փաստաթղթում Նիկոլ Փաշինյանը մանրակրկիտ քննարկել և ամեն «ստորակետ համաձայնեցրել» է, ինչպես Վլադիմիր Պուտինն է ասում, սակայն մոռացել է նշել գերիների փոխանակման ժամկետները, և մինչ այժմ հստակ չեն անգամ գերեվարված, անհետ կորած և զոհված զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց թվային տվյալները:

Պատերազմի ավարտից մոտ մեկ ամիս անց էլ այս հարցով որևէ տեղաշարժ չի նկատվում։ Մենք տեսնում ենք, որ այս կարևոր հարցով զբաղվում են Արցախի և Հայաստանի ՄԻՊ-երը, Կարմիր խաչը, մի քանի իրավապաշտպաններ, իսկ պետությունը, որը պարտավոր էր գործադրել բոլոր ջանքերը՝ օր առաջ գերիներին վերադարձնելու համար, ոչինչ չի անում։ Համառ լուրեր կան, որ Արցախի տարածքում կան շրջափակման մեջ գտնվող զինվորներ, որոնք անտառներում կամ տարբեր վայրերում պատսպարված՝ սպասում են, որ իրենց կփրկեն, սակայն այդ հարցն էլ պետությունը չի կարողանում լուծել։ Իր հերթին Ալիևն ընտրել է Նիկոլ Փաշինյանին հրապարակավ նվաստացնելու, վիրավորելու ճանապարհը, իսկ ՀՀ վարչապետը կուլ է տալիս իր հասցեին ուղղված ցանկացած ստորացուցիչ հայտարարություն եւ անընդունակ է ինչպես հակադարձելու, այնպես էլ որևէ հարցով զբաղվելու, և հայ ժողովրդի միակ հույսը, գոնե գերիների հարցում, մնացել է Վլադիմիր Պուտինը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, ով ընդամենը մեկ տարի առաջ նախկիններին մեղադրում էր ռուսի ոտքերը լիզելու մեջ, այնպիսի նվաստացված, ստորացված, հոգեպես ընկճված վիճակում է, որ յուրաքանչյուր ելույթում շռայլ երախտագիտություն է հայտնում անձամբ Պուտինին և մասնավորապես՝ ռուսական կայսրությանը, որ իրեն դեռ թույլ են տալիս այս մի կտոր պետության վարչապետը մնալ։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular