ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ մատրյոշկա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիմնական խորհրդանիշներից մեկը, որի հետ կապված է Ռուսաստանը, հին ռուսական փայտե տիկնիկն է, որը բոլորին հայտնի է Մատրյոշկա անվանմամբ: Սկզբնապես մատրյոշկան հուշանվեր չի եղել, բայց, դառնալով հուշանվեր, կարողացել է լայնորեն տարածվել ոչ միայն Ռուսաստանում, այլ ամբողջ աշխարհում: Մատրյոշկան փայտե նկարազարդ տիկնիկ է, որի մեջ տեղադրված են նույն տիպի ավելի փոքր տիկնիկներ։ Իրար մեջ տեղադրված խաղալիքների թիվը սովորաբար երեք և ավելի է։ Մատրյոշկաները, որպես կանոն, լինում են ձվաձև՝ հարթ հատակով, և բաղկացած են լինում երկու մասից՝ վերին ու ստորին։ Ռուսական այդ փայտե տիկնիկն ի հայտ է եկել Ռուսաստանում 19-րդ դարի 90-ական թվականներին՝ երկրի տնտեսական ու մշակութային բուռն զարգացման ժամանակաշրջանում։ Դա ազգային ինքնագիտակցության այն վերելքի ժամանակաշրջան է եղել, երբ հասարակության մեջ ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն է նկատվել ռուսական մշակույթի նկատմամբ։ Դրա հետ կապված առաջացել է գեղարվեստական նոր ուղղություն, որը հայտնի է «ռուսական ոճ»  անվամբ։ Այդ տարիներին հատուկ ուշադրություն է դարձվել ավանդական գյուղական խաղալիքների պատրաստման ավանդույթի վերականգնմանն ու զարգացմանը։ Այդ նպատակով Մոսկվայում բացվել է «Մանուկների դաստիարակություն» խանութ-արհեստանոցը։ Սկզբնապես այնտեղ պատրաստել են Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների ավանդական հագուստները ներկայացնող տիկնիկներ, որոնք բավականին ստույգ արտացոլել են ռուս կանանց հագուստի առանձնահատկությունները։ Այդ արհեստանոցում էլ առաջացել է ռուսական փայտե տիկնիկ պատրաստելու գաղափարը, որի էսքիզը պատրաստել է նկարիչ Սերգեյ Մալյուտինը:

Տիկնիկներն իրար մեջ տեղադրելու գաղափարն առաջացել է ճապոնական մի տիկնիկի ազդեցությամբ, որը Սավա Մամոնտովի կինը բերել էր Հոնսյու կղզուց։ Ճապոնական այդ տիկնիկը բարեհոգի ճաղատ մի ծերուկի կերպար էր, որ ներկայացնում էր փիլիսոփա Ֆուկուրամային։ Տիկնիկի մեջ տեղադրված են եղել ևս մի քանի տիկնիկներ, որոնք գտնվել են մեկը մյուսի ներսում։ Հենց դրա նմանակմամբ էլ Մալյուտկինը ստեղծել է իր մատրյոշկան: Այն  ներկայացրել է գյուղացի աղջկա՝ ասեղնագործված վերնաշապիկով, գոգնոցով և ծաղկավոր գլխաշորով։ Նրա ձեռքին եղել է սև աքաղաղ։ Մալյուտինի նախագծով խաղալիքագործ Պոսադ Զվյոզդոչկինի կողմից պատրաստված մատրյոշկան բաղկացած է եղել ութ մասից. սև աքլորով աղջկանից հետո հանվել է տղան, ապա նորից աղջիկ։ Ամենավերջին՝ ութերորդ տիկնիկը եղել է նորածնի բարուր։ Ռուսական փայտե տիկնիկն անվանել են մատրյոշկա։ Դա արվել է ոչ պատահաբար։

Մինչհեղափոխական դարաշրջանում Ռուսաստանի գավառներում Մատրյոնա, Մատրյոշա անունները համարվել են ամենատարածվածներից մեկը։ Դրանց հիմքում ընկած է «матерь» բառը։ Այդ անունն ասոցացվում է բազմազավակ ընտանիքի մոր կերպարի հետ։ Հետագայում այդ բառը վերածվել է հասարակ անվան, որով և անվանել են նկարազարդ ու մասերի բաժանվող փայտե տիկնիկը։ Մինչ օրս էլ մատրյոշկան մնում է մայրության ու բեղմնավորության խորհրդանիշ։ Մատրյոշկայի պատրաստման արվեստը մինչ օրս մնում է անփոփոխ և պահպանում է ռուսական ատաղձագործական արվեստի բոլոր հնարքները: Ներկայումս նկարազարդման թեմաները բազմազան են՝ հեքիաթի հերոսներ, աղջիկ, ինչպես նաև ընտանիք։ Հանդիպում են նաև քաղաքական գործիչների պատկերներով, ինչպես նաև ընդհանրապես դիմանկարային մատրյոշկաներ։

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular