ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խենթը»…

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վստահաբար, շատերդ եք հիշում ոչ վաղ անցյալում իսկական աժիոտաժ առաջացրած այն դեպքը, իսկ ավելի ճիշտ՝ իրադարձությունը, երբ ռուս մեծահարուստ Գերման Ստերլիգովը, ով Ռուսաստանում առաջին ապրանքային բորսայի՝ Ալիսայի հիմնադիրն է ու երկրի առաջին մուլտիմիլիոնատերերից մեկը և իր գործունեությունը սկսել է դագաղ վաճառելով ու բավական հարստացել, իր բազմանդամ ընտանիքով եկել ու բնակություն էր հաստատել Շուշիում: Այդ՝ առաջին հայացքից անհասկանալի թվացող քայլը Ստերլիգովը պատճառաբանում էր նրանով, որ իրեն ռուսական իշխանությունները իբր հետապնդում են, ու ինքն էլ, խուսափելու համար իր նկատմամբ անարդարացի ոտնձգություններից, եկել ու հաստատվել է Արցախում: Սակայն եթե փորձենք զուգահեռներ անցկացնել ու մեկ ամբողջության մեջ դիտարկել այս ամենն այն բանի հետ, ինչ տեղի ունեցավ մայիսի մեկին, ապա անմիջապես պարզ կդառնա, որ իրականում տեղի են ունենում շատ հստակ տրամաբանությունից բխած գործընթացներ, որոնց ուշադրություն չդարձնել մենք, պարզապես, չենք կարող:

Այսպես՝ բանից պարզվում է՝ ՌԴ ԼԴ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ելույթ ունենալով մայիսմեկյան ավանդական միտինգի ժամանակ, իր խոսքում անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության խնդրին: Ժիրինովսկին, ով, ըստ մի շարք գնահատականների, հանդիսանում է Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակը և հաճախ ասում է բաներ, որոնք Կրեմլը, դիվանագիտական էթիկայից ելնելով, իրեն թույլ չի տալիս բարձրաձայնել, մասնավորապես՝ հայտարարել է, որ Հարավային Կովկասում ռազմական գործողությունները չեն դադարել և շարունակում են ընթանալ նաև այսօր ու կշարունակվեն: «Այնտեղ' Ղարաբաղում, խաղաղություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղում չի ծածանվել ռուսական դրոշը»,- հայտարարել է ռուս քաղաքական գործիչն ու հավելել, որ ողջ Կովկասում խաղաղություն կլինի միայն ռուսական իշխանության հաստատմամբ:

Այն անհերքելի իրողությունը, որ աշխարհի որևիցե այլ երկիր չունի այնքան մեծ ազդեցություն Անդրկովկասում, որքան՝ Ռուսաստանը, գիտի անգամ աշխարհաքաղաքականությունից կիլոմետրերով հեռու մարդը. պատմականորեն է այդպես՝ սկսած դեռևս 18-19-րդ դդ.-ից:

Ինչ վերաբերում է կոնկրետ արցախյան խնդրին, ապա այն բացաառապես խորհրդային իշխանությունների կողմից ստեղծած գերխնդիր է, որի նպատակն էր Մոսկվայի վերահսկողության տակ պահել թե՛ կովկասյան թաթարներին՝ «ադրբեջանցի» կոչվածներին, թե՛ Հայաստանը՝ Արցախը վերածելով շանտաժի գործիքի՝ թե՛ մեր, թե՛ նրանց գլխին:

ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ աշխարհում հաստատվեց նոր աշխարհակարգ, ու Ռուսաստանի դիրքերը թուլացան, կովկասյան տարածաշրջան մտավ Արևմուտքը, որը փորձեց մասնակից դառնալ այստեղ ընթացող գործընթացներին ու Ռուսաստանի հետ կիսել ղեկավարման ղեկը այս տարածաշրջանում. Ելցինի ժամանակաշրջանը դրականորեն անդրադարձավ աշխարհում և, մասնավորապես, հետխորհրդային երկրներում Արևմուտքի ազդեցության մեծացման վրա, որի պատճառը, ըստ մի շարք վերլուծաբանների, Ելցինի կախվածությունն էր Վաշինգտոնից, ինչն էլ օգտագործելով՝ ԱՄՆ ներխուժում էր այն տարածաշրջաններ, որոնք ավանդաբար համարվում էին ռուսական ազդեցության տակ գտնվողներ:

Սակայն ամեն բան գլխիվայր շուռ եկավ այն օրվանից, երբ ՌԴ կառավարման ղեկն ստանձնեց Պուտինը, ով ազատ լինելով արևմտյան կապանքներից, սկսեց վարել բացառապես ինքնիշխան պետությանը հատուկ արտաքին քաղաքականություն՝ այն դնելով շատ ավելի ագրեսիվ գծերի վրա, քան կարելի էր անգամ ակնկալել: Պուտինի նպատակն էր նախևառաջ վերականգնել Ռուսաստանի ազդեցությունն այն տարածաշրջաններում, որոնք պատմության ընթացքում համարվել են դրա ազդեցության ավանդական գոտիներ. այդ տարածաշրջաններից է նաև Անդրկովկասը, ուր հիմնավորապես հաստատվելու համար արցախյան խնդիրն իսկական նվեր է դարձել ռուսների համար, որոնք օգտվելով երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող անհաղթահարելի թշնամանքից, հաջողությամբ կյանքի են կոչում իրենց աշխարհաքաղաքական պլանները, որոնք շատ ավելի հեռուն գնացող են, քան կարող են պատկերացնել անգամ արևմտյան վերլուծական կենտրոնների պրոֆեսորները. Պուտինն իր առջև խնդիր է դրել վերականգնել կայսրությունը, ինչը, դատելով տեղի ունեցող գլոբալ գործընթացներից, նրան, այնուամենայնիվ, հաջողվելու է. հասկանալու համար Ժիրինովսկու մտքի թռիչքը Արցախի մասին նրա արած «խենթ» հայտարարությունները հարկ է դիտարկել հենց այս դիտակետից:

Պարզ է մեկ բան՝ արցախյան հիմնահարցը Մոսկվան առաջիկայում օգտագործելու է Հարավային Կովկասում ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե հաստատվելու համար: Եթե տոտալ պատերազմ սկսվի մեր ու Բաքվի միջև, այն, հասկանալի պատճառներով, կթուլացնի թե՛ մեզ, թե՛ ազերիներին՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով երրորդ երկրի համար՝ երկուսիս էլ առնելու իր «թևի տակ», իսկ Արցախում էլ հաստատելու սեփական գերիշխանությունը՝ ասենք հատուկ կարգավիճակ շնորհելով Ղարաբաղին:

Թե Պուտինի մտքում ինչ կա, իհարկե, կարող է «ջրի երես» դուրս բերել բացառապես ժամանակը, բայց որ «խմորն այս շատ ջուր քաշողներից է», փաստ է. սպասենք, ուրեմն, իրադարձությունների զարգացմանը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular