ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին անգամ Մոսկվայում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօերին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած առաջին հանդիպումից հետո Հայաստանի նոր արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարել է, որ Թուրքիան որպես Արցախի դեմ պատերազմի պատասխանատու և ոգեշնչող, շարունակում է ռեգիոնի համար կործանարար քաղաքականությունը: Այվազյանը հայտարարել է, որ Անկարան դուրս չի բերել ռեգիոն ներկրած զինյալներին և ավելին, ծրագրում է դրանց ընդլայնում այն տարածքներում, որ պատերազմի հետեւանքով անցել է Ադրբեջանի հսկողության տակ:

«Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները` ստիպելու Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը: Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և նրա հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես Հարավային Կովկասից», հայտարարել է նա:

Ամեն ինչ ասված է շատ ճիշտ, թերեւս մի հանգամանքի բացառությամբ: Բանն այն է, որ խաղաղարար մոնիտորինգը՝ ըստ ռուս-թուրքական պայմանավորվածության, իրականացվելու է համատեղ: Դրա համար, դարձյալ ռուս-թուրքական պայմանավորվածությամբ, ստեղծվելու է ռուս-թուրքական մոնիտորինգի համատեղ կենտրոն, որն ըստ մամուլի՝ կարող է տեղակայվել Ադրբեջանի Բարդա քաղաքում: Երբ ակնառու է ռուս-թուրքական պայմանավորվածությունը, առնվազն տարօրինակ կամ հակասական է հնչում, որ Հայաստանի արտգործնախարարը զինյալներին և թուրքական զորքը ռեգիոնից դուրս բերելու պարտավորություն է դնում միջազգային հանրության վրա: Որովհետեւ, զինյալներն և ահաբեկիչները խաղաղության սպառնալիք են, իսկ խաղաղության մոնիտորինգը ռուս-թուրքական համատեղ պարտավորություն ու պայմանավորվածություն է:

Ըստ այդմ, Հայաստանի արտգործնախարարի պարագայում առավել տրամաբանական կհնչի, եթե խաղաղությանը սպառնացող զինյալներին ու ահաբեկիչներին, նաև թուրքական զինված ուժերի անձնակազմը ռեգիոնից դուրս բերելու պարտավորությունը նախ դրվի Թուրքիայի հետ պայմանավորված Ռուսաստանի վրա, կոչը ուղղվի նախ և առաջ Մոսկվային: Դրանից հետո, այդ հարցում Հայաստանի օրակարգին աջակցելու ընդհանուր հորդորը կդառնա լսելի, հասկանալի նաեւ միջազգային մյուս դերակատարների համար: Կարձագանքե՞ն, թե ոչ, իհարկե այլ հարց է: Այստեղ եւս պետք չէ պատրանք ունենալ: Բայց հենց ռացիոնալությունը թելադրում է հարցերը բարձրացնել նախ նրանց առաջ, որոնք ստանձնել են իրավիճակի համար անմիջական պատասխանատվությունը, ովքեր ընդհանրապես պատասխանատու են իրավիճակի ձեւավորման համար:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular