ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Bloomberg-ը կազմել է COVID-19-ի պատվաստանյութերի պահանջարկի վարկանիշը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
rbc.ru-ն գրում է, որ Աշխարհում կորոնավիրուսային պատվաստանյութերի նախնական պատվերներ ամենաշատը ստացել է բրիտանական AstraZeneca ընկերությունը: Դա բխում է Bloomberg-ի վարկանիշից, որը կազմվել է Airfinity Ltd հետազոտական ընկերության և Օքսֆորդի համալսարանի տվյալների հիման վրա:
Գործակալությունը նշում է, որ AstraZeneca-ի պատվաստանյութերի գնումների պատվերների ավելի քան 40% -ը կամ 2.4 միլիարդ դեղաչափ, բաժին են ընկնում միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներին: Համեմատության համար. ԱՄՆ-ը պատվիրել է այս դեղամիջոցի 300 միլիոն դոզա, եվրոպական երկրները` 505,3 միլիոն դոզա: AstraZeneca պատվաստանյութի միջին արդյունավետությունը 70% է, այն դեպքում, որ ԱՄՆ-ի Pfizer-ի և Moderna-ի պատվաստանյութի դեպքում այն 95% է:
 
Ինչպես նշում է Bloomberg-ը, այդ պահանջարկը պայմանավորված է AstraZeneca-ի պատվաստանյութերի հասանելիությամբ: Ընկերությունը հայտնել է, որ համաճարակի ընթացքում մտադիր չէ օգուտ քաղել պատվաստանյութից և մեկ դոզայի գինը սահմանել է 4-5 դոլլար: Համեմատության համար նշենք, որ Pfizer–ի պատվաստանյութի դոզայի արժեքը ԱՄՆ–ի համար կազմել է 19,5 դոլլար (ընդհանուր 39 դոլլար երկու բաղադրիչի ներարկման համար), իսկ Moderna–ինը՝ 32-37 դոլլար է:
Բացի այդ, AstraZeneca պատվաստանյութը ևս մեկ մեծ առավելություն ունի, նշել է գործակալությունը: Այն կարելի է պահել սառնարանային ջերմաստիճանում, իսկ Pfizer և Moderna պատվաստանյութերը պահանջում են ավելի ցածր ջերմաստիճան՝ -70 աստիճան ցելսիուսի:
 
Կորոնավիրուսային պատվաստանյութի նախնական պատվերների քանակով երկրորդ տեղը պատկանում է ամերիկյան Novavax արտադրողին (1,4 միլիարդ դեղաչափ, որից 160 միլիոնը՝ ԱՄՆ-ում, 100 միլիոնը՝ Եվրոպայում), երրորդը Johnson & Johnson-ն է (1,3 միլիարդ դեղաչափ, որից 430 միլիոնը ԱՄՆ, 300 միլիոն՝ եվրոպական երկրներ):
Ռուսական Sputnik V պատվաստանյութը Bloomberg-ի վարկանիշում յոթերորդն է 537,4 միլիոն դեղաչափի պատվերով: Այս պատվաստանյութը չեն գնում եվրոպական երկրները և ԱՄՆ-ը: Ռուսաստանն արդեն իսկ գրանցել է կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութ՝ «Sputnik V»-ն և «EpiVacCorona»-ն: Երկրում ընթանում են կամավորների մասնակցությամբ պատվաստանյութերի հետհաշվառումային հետազոտություններ:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular