ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ճակատագրական օրը. «168 ժամ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Այսօր ժամը 12-ին լրանում է 16 կուսակցությունների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրված ժամկետը՝ հրաժարական ներկայացնելու համար։ Դա տեղի չունենալու դեպքում ընդդիմադիր կուսակցությունները խոստանում են ողջ հանրապետության տարածքում անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի ենթարկվելու այդ վերջնագրին և հրաժարական չի ներկայացնելու, այսինքն՝ մեծ հավանականությամբ, գործելու է երկրորդ սցենարը՝ անհնազանդության ակցիաներ։

Միաժամանակ քաղաքական-տեղեկատվական տիրույթում գեներացվում է հնարավոր քաղաքացիական բախման սպառնալիքի մասին թեզը։ Դա գեներացվում է այն համատեքստում, որ ընդդիմության գործողությունները հղի են քաղաքացիական բախման վտանգով։ Չի ասվում, բայց ակնարկվում է պարզագույն գործարքը՝ եթե չեք ցանկանում, որ քաղաքացիական բախումներ լինեն, Աստված մի արասցե, մարդիկ զոհվեն, ուրեմն մի մասնակցեք ընդդիմության ակցիաներին։ Կրկին չի ասվում, բայց նույն տրամաբանությունից բխեցվում է, որ հնարավոր բախման մեղավորն ընդդիմությունն է։

Ակնհայտ է, որ քաղաքական ռահվիրաներից մինչև ֆեյսբուքյան ավանտյուրիստների մակարդակով հասունացվող այս թեզի իրական շահառուն իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Այդ թեզը տարածողները, սակայն, խնամքով թաքցնում են, որ հնարավոր բախման պատասխանատուն լինելու է իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն այն պատճառով, որ երկրում կատարվող ցանկացած գործընթացի թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, այլ որովհետև բախումների միջոցով նա կարող է տեսնել իշխանությունը թեկուզ մեկ օրով ավելի պահպանելու հեռանկար։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը նման միջնորդավորված տեղեկատվական սպառնալիքներով ուղերձ է հղում այն մասին, որ անհրաժեշտության դեպքում ինքը չի վարանելու բողոքի ակցաների մասնակիցների վրա կրակելու հրաման տալ, և եթե քաղաքացիները չեն ցանկանում դառնալ այդ հրամանի զոհը, պետք է չմասնակցեն բողոքի ակցիաներին։

Ու ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին վաճառում է նրանց չսպանելու հնարավորությունը, մոտավորապես այնպես, ինչպես փորձ արեց գերիների ու անհետ կորածների խնդրի լուծումը պայմանավորել իր դեմ պայքարի դադարեցմամբ։ Սա ինչ-որ իմաստով սադրանք է հասարակության դեմ, և հասարակությունն իր վարքագծով պետք է ցույց տա՝ որքանով է ենթարկվում իշխանության շանտաժին։ Բոլոր դեպքերում իրավիճակն իսկապես չափազանց պայթյունավտանգ է, և դրա այս կամ այն հանգուցալուծումը կախված է լինելու նրանից, թե կողմերից որ մեկը և որ չափով է նպատակին հասնելու համար խտրություն դնելու միջոցների մեջ։ Այսօր ճակատագրական կարող է լինել ոչ միայն ու գուցե ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի, որքան՝ Հայաստանի համար ընդհանրապես»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular