ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաշ­վառ­վել է հաշ­ման­դա­մու­թյուն ունե­ցող 9257 անձ. պե­տու­թյու­նը պետք է պաշտ­պա­նի նրանց իրա­վունք­նե­րը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց հիմնական իրավունքները պաշտպանելու և նրանց սոցիալական ներառումն ապահովելու անհրաժեշտությունից: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք միջավայրային և անհատական տարբեր գործոնների համակցության հետևանքով կարող են չունենալ ինքնուրույնության և անկախ կյանքի նույն հնարավորությունները, ինչ նախկինում:

Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում 2020 թվականի հոկտեմբերի դրությամբ հաշվառված է զինվորական կապով հաշմանդամություն ունեցող 9257 անձ, որոնց 82 տոկոսն աշխատանքային տարիքի են: 2016 թվականի Ապրիլ յան պատերազմից հետո զինվորական կապով հաշմանդամություն ունեցող անձինք 1620-ն են, որոնց 94,2 տոկոսն աշխատանքային տարիքի են: Ֆունկցիոնալությունը վերականգնելու նպատակով հաշմանդամություն ունեցող անձինք բուժում են ստանում մի շարք վերականգնողական կենտրոններում՝ Հայրենիքի պաշտպանի, Կարմիր Խաչի «Գրացիա» միջազգային վերականգնողական և մի շարք այլ բժշկական կենտրոններում: Սակայն նրանց սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումները բավարար չեն հասարակական կյանքում լիարժեք մասնակցությունն ապահովելու համար:

Այս համատեքստում պետության կարևորագույն խնդիրներից է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման ապահովումը՝ առողջապահական, սոցիալական, զբաղվածության, կրթական, մշակութային և տնտեսական ծրագրերի և միջոցառումների ամբողջության միջոցով։ Այս նախագծի շահառուներն են Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած ՀՀ զինված ուժերի, ինչպես նաև «Պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված այլ զորքերի (ոստիկանության զորքեր, սահմանապահ զորքեր, պետական պահպանության ծառայություն և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումներ) և Պաշտպանության բանակի ժամկետային (պարտադիր և պայմանագրային) զինվորական ծառայողները, սպայական և ավագ ենթասպայական կազմի զինծառայողները, պահեստազորայինները, աշխարհազորայինները, կամավորականները, պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խաղաղ բնակիչները:

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում կարող են լինել փոփոխություններ: Լրացուցիչ ֆինանսական միջոցներ պահանջող յուրաքանչյուր միջոցառման հաշվարկներն արվելու են համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների կողմից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular