ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հի­մա էլ «սև­ե­րը» ար­ցախ­ցի­նե՞րն են. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին մենք պարբերաբար ահազանգեր ենք ստանում, որ իշխանությունները Հայաստանում գտնվող տնազուրկ արցախցիներին միջնորդավորված կերպով սպառնում են, որ կզրկեն ամեն ինչից, եթե մասնակցեն ընդդիմության հանրահավաքներին կամ մամուլով բողոքի ձայն բարձրացնեն: Հիմա էլ այս ամենը իշխանությունները տեղափոխել են սոցցանցեր: Բավական է որևէ արցախցի, որը Նիկոլ Փաշինյանի պատճառով կորցրել է ամեն ինչ, հրաժարականի պահանջ դնի կամ բարձրաձայնի պետության կողմից անտեսված լինելու մասին, կազմակերպված ձևով դառնում է իշխանական ֆեյքերի կամ, այսպես կոչված, «նիկոլագոլիկների» հարձակման թիրախ: Վիրավորում ու անպատվում են արցախցի մեր հայրենակիցներին, կոչ անում գնալ իրենց տները՝ անկախ նրանից՝ այդ մարդիկ տուն կամ ընդհանրապես գյուղ ունե՞ն, թե՞ Հայաստանի իշխանությունների «թեթև ձեռքով» զրկվել են, անկախ նրանցի՝ նրանց տներից քանի՞ մետրի վրա են թրևում ադրբեջանցի բաշիբոզուկները:

Ավելին, ամենահաճախ հանդիպող մեղադրանքներից մեկն այն է, թե Արցախում հաշվառված և բնակված անձինք ինչ կապ ունեն Հայաստանի իշխանությունների հետ, ինչ իրավունք ունեն պահանջներ դնելու, նրանք իշխանություն ունեն, թող Արցախի իշխանություններից էլ պահանջեն: Այս առումով քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը «Փաստի» հետ զրույցում ասաց. «Նիկոլ Փաշինյանը միշտ նշում է, որ ինքը լիազորված չէ արցախցիների անունից խոսել, բայց արցախցիների անունից գնաց ու ստորագրեց այդ կապիտուլ յացիայի ակտը: Իհարկե, արցախցիները ՀՀ վարչապետ չեն ընտրել, բայց այդ տրամաբանությամբ արցախցիներն էլ ՀՀ վարչապետին չէին լիազորել գնալ ու իր ապիկար ռազմաքաղաքական ղեկավարությամբ հանձնել Հադրութն ու Շուշին, ինչպես նաև Մարտունու, Մարտակերտի բազմաթիվ գյուղեր: Սա՝ իրավական կողմի մասին: Բացի այդ, իշխող քաղաքական ուժը երկու տարի շարունակ անընդհատ «սև ու սպիտակի» նույն գիծն է տանում, ուղղակի միշտ «սև ու սպիտակի» մեջ հասարակության տարբեր սեգմենտներ են հայտնվում:

Հիմա «սևերը» արցախցիներն են, ու իշխանությունները տանում են «հայաստանցի-արցախցի» բաժանարար գիծը: Սա մանիպուլ յացիոն տեխնոլոգիա է, որն իշխանությունները օգտագործում են ֆեյսբուքյան տարածքում: Ուղղակի պետք է մի բան իմանալ՝ ֆեյսբուքյան ու հայաստանյան իրականությունը իրար հետ որևէ առնչություն չունեն»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular