ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ այդպես էլ չի հաջողվում հասկանալ, թե ով ենք մենք և ինչ երկիր ենք ուզում ունենալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը խոսելով ընդդիմության կողմից ՀՀ վարչապետին տված վերջնաժամկետի մասին` նշեց, որ իր կարծիքով Փաշինյանը չի բավարարի պահանջը, քանի որ այս պահին բավականին ամուր է կառչած իր աթոռին: Բացի այդ, իշխող վերնախավն այս պահին տեսնում է անձնական անվտանգության խնդիր:

 Միևնույն ժամանակ օրվա իշխանությունը բավական մեծ նվեր է արտաքին ուժերի համար:

 «Այն իշխանությունը, որը կանգնած է տապալված պետության գլխին, լինելով տապալման հեղինակը, շատ ավելի հեշտ մանիպուլյացվող է և շատ ավելի հեշտ է գնում սակարկությունների: Ուստի, այն իշխանությունը երկար մնալու դեպքում մենք ավելի անհամաչափ զիջումների ենք գնալու բոլոր մակարդակներում, քան պետք էր: Մյուս կողմից հարթակում և այլ ձևաչափերով հնչող ելույթները տանում են իրավիճակը սրելու ուղղությամբ, որը բավականին սուր կերպով կախված է մեր գլխին: Սա լրջագույն քաղաքական խնդիր է, որը կարող է սպառնալ ինչպես մեր պետության անվտանգությանը, այնպես էլ հայկականության անվտանգությանը»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

 Սուրեն Պետրոսյանի դիտարկմամբ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական, քաղաքական ճգնաժամը մեղմելու փոխարեն, իրավիճակը սրելու ճանապարհով գնալը իրատեսական չէ: Հարկավոր է ամեն ինչ անել, լարվածությունը թուլացնելու համար:

 «Մենք ունենք բազմաթիվ մտածող մարդիկ, բայց մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները անվերջ պտտվում են նույն անձերի շուրջ: Նույն անցյալն անվերջ վերհանում ենք ու պտտվում ենք դրա շուրջ: Մինչդեռ մեզ պետք է առաջ շարժվել: Մեզ պետք է ընդդեմի փոխարեն գործել հանունի: Նույնն է եղել Երկրորդ և Առաջին Հանրապետությունների ժամանակ: Եվ երբեք չենք կարողացել վեր կանգնել անձնական հարաբերությունները քաղաքական դաշտ բերելու արատավոր սովորույթից: Մեզ այդպես էլ չի հաջողվում հասկանալ, թե ով ենք մենք և ինչ երկիր ենք ուզում ունենալ: Սա է խնդիրը, որը թույլ չի տալիս մեզ առաջ շարժվել»,- ասաց Ս. Պետրոսյանը:

Աննա Կարապետյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular