ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ դեկտեմբերի 8

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Երբեմն դժվար է լինելու, բայց չի լինի մի խոչընդոտ, որը խանգարի ձեզ հասնել դրված նպատակներին: Անհրաժեշտ արդյունքին հասնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, բայց դա ձեզ չի վախեցնի. արժե անել դա ուզածը ստանալու համար:

Չեն բացառվում լարված պահերը շփումներում: Երբեմն դուք կասեք ամենն, ինչ կգա ձեր մտքին, չեք մտածի, թե ինչպես կվերաբերվեն դրան մյուսները: Բայց դուք չեք ուզենա վիճել շրջապատողների հետ, նրանք էլ՝ ձեզ հետ, այդ իսկ պատճառով կհաջողվի հարթել բոլոր սուր անկյունները, փոխզիջումային տարբերակներ գտնել ու պահպանել ներդաշնակ հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լավ է ոչինչ երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ է, այն առատաձեռն կլինի հետաքրքիր հնարավորությունների ու լավ գաղափարների մասով: Այդ ժամանակահատվածը հարմար է գործնական հարցերը քննարկելու և այն մարդկանց հանդիպելու համար, որոնց հետ ձեզ մասնագիտական հետաքրքրություններն են կապում: Շանս կա սովորեք այն, ինչ շուտով օգտակար կլինի:

Օրվա երկրորդ կեսն առաջինից հանգիստ կանցնի: Այն հնարավորություն կտա հանգստանալ ու վերականգնել ուժերը, զբաղվել նրանով, ինչը ձեզ ոգեշնչում է: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները. դուք լավ բաներ կլսեք, հրաշալի խորհուրդներ կստանաք: Հնարավորություն կունենաք հաճելի անակնկալ անել սիրելի մարդուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Փոքրիկ տհաճությունների պատճառով մի վշտացեք. դրանց կհետևեն մեծ հաջողություններն ու կարևոր հաղթանակները: Կարևոր կլինի ծրագրերից չհրաժարվելը, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, ճանապարհին խոչընդոտներ առաջ գան ու հասկանաք, որ հազիվ թե կարողանաք արագ հասնել նպատակին: Համառությունը կօգնի հաղթել նույնիսկ այնտեղ, որտեղ հաջողությանը ոչ ոք չէր հավատում:

Ինչպես էլ դասավորվեն պայմանները, մտերիմները ձեր կողմից կլինեն: Հենց նրանց աջակցության շնորհիվ դուք լավ արդյունքների կհասնեք: Չեն բացառվում ոչ մեծ դրամական մուտքերը: Դրանք շատ տեղին կլինեն ու թույլ կտան շահավետ գնումներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր կլինի ուշադրություն դարձնել նրան, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Չի բացառվում՝ փոխեք ձեր կարծիքն այն մարդկանց մասին, որոնց նախկինում չէիք հավանում: Նշանի որոշ ներկայացուցիչներ նոր ընկերներ, համախոհներ ու օգնականներ ձեռք կբերեն: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին գաղափարը, որը վաղուց դուր էր գալիս, բայց չափազանց ռիսկային էր թվում:

Օրը հարմար է ծրագրեր կառուցելու համար: Դուք մասշտաբային կմտածեք, հաճախ կտեսնեք հնարավորություններ, որոնք նախկինում ոչ ոք չէր նկատել: Հնարավոր են հանդիպումներ հին ծանոթների հետ: Նրանք շատ ուրախ կլինեն վերականգնել հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը հետաքրքիր ու հաճելի կանցնի: Շատ բան լավ կստացվի, հաճախ նպատակին հասնելու համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես կարելի է հաջողության հասնել մի գործում, որին մեծ ուժեր եք նվիրել:

Ավելի ուշ հանգիստ ժամանակաշրջան կգա, որը հարմար կլինի սովորելու և ստեղծագործելու համար: Կհաջողվի հանգիստ քննարկել այն հարցերը, որոնք ժամանակին մտքում չեն ծնվել, որոշումներ գտնել, որոնց շնորհիվ ձեր կյանքն ավելի հեշտ ու հաճելի կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է: Այն հարմար է ամենատարբեր գործերի համար: Ձեզ մոտ լավ կստացվի փաստացի ամեն ինչ, ինչ կստանձնեք: Նշանի շատ ներկայացուցիչների այսօր պետք կգա այն, ինչ նրանք հասցրել են սովորել ավելի վաղ: Կարող եք նոր բան ստանձնել. դուք արագ գլուխ կհանեք նույնիսկ բարդ գործերից, կհասկանաք՝ ինչ է պետք անել դրա համար:

Երեկոն անսպասելի այցերի, հիշարժան հանդիպումների ժամանակ կլինի: Չեն բացառվում նաև անսովոր ծանոթությունները: Որոշ Կույսեր կկարողանան շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ են լսել: Այդ հատվածում ստացված ինֆորմացիան շուտով շատ օգտակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Թեթև ու բարենպաստ օր է: Կարող եք տարբեր գործեր ստանձնել. դուք միանման լավ գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ առաջադրանքներից, և՛ լրիվ նորերից: Շատ Կշեռքների այսօր պետք կգա այն, ինչ նրանք հասցրել են ավելի վաղ սովորել: Հաճախ փորձի շնորհիվ այնպիսի հաջողությունների կհասնեք, որոնց հույսը շրջապատողներից ոչ ոք չուներ:

Հավանական է հաջողությամբ լուծվեն ֆինանսական հարցերը, հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Լավ օր է գնումների համար: Կարող եք մտերիմների համար նվերներ գնել: Դուք անսխալ կընտրեք այն, ինչ կուրախացնի ուրիշներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի, ներդաշնակ օր է: Շատ բան կարող եք հասցնել, եթե ժամանակը զուր չվատնեք: Դուք արագ կսովորեք նորը, կմտապահեք ամենն, ինչը թեկուզ տեսականորեն կարող է պետք գալ: Լավ գաղափարներ կունենաք: Արժե անհապաղ քննարկել դրանք համախոհների հետ: Ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներս մտածածն իրագործելու առաջին քայլերը կանեք:

Անկեղծությունը շատ տեղին կլինի շփումների ժամանակ. դուք հրաշալի լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ: Հնարավորություն կունենաք վերականգնել այն հարաբերությունները, որոնք նախկինում չափազանց թանկ էին ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ լավ կդասավորվի: Դուք հրաշալի արդյունքների կհասնեք ու դրա համար համարյա ոչ մի ջանք չեք գործադրի: Դուք հաճախ նպատակին կգնաք այնպիսի ուղիներով, որոնց մասին մյուսները չեն էլ կռահում: Ձեր համարձակությունն ու հնարամտությունը կհիացնի շատերին: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, որ սխալվել են:

Կուզենաք ուզածին հնարավորինս արագ հասնել: Դուք ժամանակը զուր չեք վատնի, կհասցնեք անել ավելին, քան ծրագրել էիք: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք վերադառնալ այն գործին, որը նախկինում չէր հաջողվում ավարտին հասցնել: Հիմա ձեզ մոտ դա անելը կհաջողվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կենտրոնացեք ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու վրա: Լավ է ինքնուրույն գործեք, քանի որ այդպես ավելի արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: Մի շտապեք ստանձնել նոր առաջադրանքները, քանի որ շուտով կպարզվի, որ դրանք այնքան կարևոր ու շտապ չեն, որքան սկզբում էին թվում:

Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր փորձ ձեռք կբերեն, որը շուտով պետք կգա նրանց: Դուք կհետևեք շրջապատողներին, հաճախ կսովորեք ուրիշների սխալների վրա: Օրվա երկրորդ կեսը սիրային պահերով լի կլինի, հարմար է ժամադրությունների ու սիրելիի հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ինչ-ինչ դժվարություններ կարող են ծագել օրվա առաջին կեսին: Հետո անբարենպաստ միտումների ազդեցությունն արագ կնվազի. դուք կգտնեք բոլոր խնդիրները լուծելու ձևը: Նոր համախոհներ ձեռք կբերեք, այդ թվում՝ բավական ազդեցիկ մարդկանց շրջանում: Չի բացառվում՝ մինչև երեկո նրանցից գրավիչ գործնական առաջարկներ ստանաք:

Բարենպաստ օր է շփումների համար, չեն բացառվում նոր ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան: Դուք շատերին դուր կգաք, լավ տպավորություն կթողնեք մարդկանց վրա, որոնք սովորաբար քննադատորեն են տրամադրված շրջապատողների հանդեպ, միայն թերություններն են նկատում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը վատ չի անցնի, եթե ինքներդ ձեզ համար խնդիրներ չստեղծեք: Արժե խուսափել չմտածված արարքներից: Եթե դուք պահպանեք ինքնատիրապետումը, ապա հին ծրագրերն իրագործելու, բոլորի համար կարևոր խնդիրները լուծելու հնարավորություններ կգտնեք: Նշանի շատ ներկայացուցիչներ գաղափարներ կունենան, որոնք դուր կգան շրջապատողներին:

Երեկոն հարմար է ընտանեկան միջոցառումների, մտերիմների հետ շփվելու համար: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց վերջերս կարոտում էիք: Արժե այդ հնարավորությունն օգտագործել հին կապերը վերականգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular