ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեռնող-հառնող Ջալալը. ի՞նչն է Ջալալ Հարությունյանին ողջ կյանքում փրկել մահից. (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գրականագետ Սեյրան Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի կենսագրության և վերջինիս նկատմամբ կատարված մահափորձերի մասին. «ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ Ջալալ Հարությունյանը ծնվել է 1974 թ. Ասկերանի շրջանի Բադարա գյուղում։ 1991 թ. ավարտելով գյուղի դպրոցը՝ 17 տարեկանում միացել է գյուղի ինքնապաշտպանական ուժերին և դարձել հրետանավոր։ Շատ սիրելով ռազմական գործը՝ 1999 թ. ընդունվել է Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիան, որն ավարտել է գերազանցությամբ։ Պատերազմի աստվածը շատ է սիրել Ջալալ Հարությունյանին։ Նա հաղթել է բազմաթիվ մարտերում, տեսել 1994 թվականի մեծ հաղթանակը, անցել զինվորական ծառայության ամբողջ աստիճանակարգը՝ հրետանու հետախույզից մինչև ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, շարքայինից մինչև գեներալ-լեյտենանտ։ Բայց նման քաջ հերոսներին շատ է սիրում նաև Մահը։ Տարիներ շարունակ նրա մահն է տենչացել, նրան սպանելու մարմաջով է ապրել թշնամին։ Եվ առնվազն երեք անգամ սպանել է… 2015 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ սպանել է գնդապետ Ջալալ Հարությունյանին։ Հայտարարությունից մի քանի ժամ անց Ջալալը ելույթ ունեցավ Արցախի հեռուստատեսությամբ։ 2016 թ. Քառօրյայի ժամանակ՝ ապրիլի 4-ին, ադբեջանցիները հայտարարեցին, որ ոչնչացրել են Ղարաբաղի հրամանատարական կետերը՝ սպանելով նաև Ջալալ Հարությունյանին։ Բայց շուտով զորավարը, իր ազգանվան իմաստաբանությանը համապատասխան,  «հարություն» առավ։ Այս տարվա սկզբին նա նշանակվեց ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար-Արցախի պաշտպանության նախարար։ Բայց մահն ու թշնամին շարունակում էին հետապնդել հերոսին։ Վերջին պատերազմի հենց սկզբից նա նշանառության տակ էր։ Պատերազմի սկզբից մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին, ադրբեջանցիներին հաջողվեց հայտնաբերել և գնդակոծել հրամանատարի ավտոմեքենան։ Թվում էր՝ մահը վերջապես գտավ նրան։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վստահ հայտարարեց, որ հատուկ գործողության արդյունքում Ջալալ Հարությունյանը սպանվել է։  Բայց երրորդ փորձը նույնպես անհաջող էր։ Ծանր վիրավորված զորավարը արդեն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։   1 2 Տպավորությունն այն է, որ Ջալալ Հարությունյանի ճակատագրում բեկված է Արա Գեղեցիկի՝ մեռնող և հարություն առնող աստվածության պահպանիչ ուժը։ Բայց ոչ միայն… Պատմում են, որ երբ 17-ամյա Ջալալը փախել է տնից և միացել Քարագլուխ դիրքի մարտիկներին, մայրը գնացել է հրամանատարի մոտ և պահանջել որդուն։ Հրամանատարը ժպտալով ասել է, որ տղան ինքնակամ է եկել։ Ջալալի մայրը՝ Սվետլանա Առուշանյանը, բուժքույր էր։ Նա դաստիարակված էր խորհրդային ոգով և չէր հավատում Աստծո գոյությանը։ Բայց օրերից մի օր Սվետլանային տեսիլք է երևում, որ ռազմաճակատում գտնվող իր տղան մեծ վտանգի մեջ է։ Նա դուրս է գալիս, ձեռքերը պարզում դեպի երկինք և աղերսում, որ Աստված փրկի իր երեխային։ Պարզվում է, որ այդ ժամանակ հետախուզության գնացած Ջալալը և ընկերը վերադառնալիս ուժասպառ վիճակում պառկում են անտառում և քնում։ Հանկարծ քնի մեջ տղամարդու մի ահազդու ձայն  Ջալալին ասում է. -Վե՛ր կաց, տղա՛, դու վտանգի մեջ ես… Ջալալը վեր է թռչում, տեսնում, որ ընկերը կողքը քնած է, իսկ մի քիչ հեռու՝ ծառերի տակ, լսվում են ադրբեջաներեն ձայներ։ Ջալալը արագ արթնացնում է ընկերոջը։ Վերցնում են ավտոմատները և փախչում՝ ծառերի արանքից տեսնելով թշնամու զինված ջոկատը։ Այս պատմությունը մեզ հայտնի առաջին դեպքն է, երբ Ջալալ Հարությունյանին հաջողվել է փրկվել անխուսափելի թվացող մահվան ճիրաններից։ Եվ շատ հավանական է, որ ամբողջ կյանքում հենց մայրական աղոթքը, Աստծու հետ մոր աներևույթ առնչությունն է պահպանում Ջալալ Հարությունյանի կյանքը»։ Նյութի աղբյուրը` Yelaket.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular