ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստ եղեք ավելի մեծ պատերազմի. շատ պատգամավորներ ինձ խնդրում են չխոսել այս հարցի մասին. Նաիրի Հոխիկյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետպատերազմյան ներքաղաքական իրավիճակից ելքերի ճանապարհային քարտեզի ներկայացման նպատակով «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ այսօր թուրքագետ Նաիրի Հոխիկյանը հայտարարեց, որ Ադրբեջանը եւ Թուրքիան Արցախի հարավում տեղակայել են մեծ թվով ահաբեկիչների: Իսկ Քարվաճառում եւ Քաշաթաղում պատրաստվում են տեղակայել Սիրիայի թուրքմեն ահաբեկիչներին, որոնք հայտնի են ռուսատյացությամբ։

Հոխիկյանի խոսքով՝ Ջաբրայիլում տեղակայված բավականին մեծ ռազմաբազայում հիմա 5000-ից ավելի ահաբեկիչներ կան, որոնց կողմից պարբերաբար հարձակումներ են լինում Իրանի շրջանների, սահմանակից տարածքների վրա։ Արդեն բավականին զոհեր կան իրանական զինված ուժերից:

«Պատահական չէ, որ Իրանը հենց Արցախի սահմանին է տեղակայել իր ռազմական ուժերի հսկայական հատվածը: Եւ պատահական չէ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախի հարավի օկուպացումը: Իրանը աշխարհում թերևս ամենամեծ հանքահումքային բազաներից մեկն ունի։ Եվ այս պայքարը, ինչպես Արցախի վրա, այնպես էլ Իրանի վրա, հիմնականում նպատակ ունի գրավել այդ հանքահումքային ռեսուրսները։ Հաշվի առեք, որ արդեն սպանվել են իրանցի երկու խոշոր գործիչներ, իսկ Իսրայելի կողմից հնչում են հստակ հայտարարություններ Իրանի դեմ: Դրանք հունվարի 20-ից հետո ավելի ռազմատենչ բնույթ էին կրում, եւ մենք ականատես կլինենք մեծ քանակությամբ ահաբեկիչների ներթափանցում դեպի Իրանի հյուսիսային շրջաններ։ Մենք պետք է պատրաստ լինենք ավելի մեծ պատերազմի, ավելի մեծ ճգնաժամի։ 2021թ.-ին մենք ընդհուպ կանգնած ենք լինելու ՀՀ-ի տարածքներ ունենալ-չունենալու առաջ։ Շատ պատգամավորներ, հատկապես «Իմ քայլը» խմբակցությունից, առայժմ «խնդրել» են ինձ այս խնդիրների մասին չխոսել, բայց չխոսելը նշանակում է դավաճանել մեր ազգային անվտանգությանը»,-նշել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular