ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոմանդոսը հանդիպել է գեներալների ու փորձագետների հետ. հայտարարությամբ հանդես կգան. «Հայկական ժամանակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է՝

Երեկվանից մեկնարկել են գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) հանդիպումները պաշտոնաթող գեներալների եւ ռազմական փորձագետների հետ, որոնք Հայաստան են ժամանել Արկադի Տեր-Թադևոսյանի կոչով: Այդ հանդիպումների ժամանակ քննարկվել է Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների իրավիճակը, որոշվել է ստեղծել աշխատանքային մարմին, որը կհամակարգի հետագա աշխատանքները:

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց գեներալ-մայորը: «Հա, հա, հանդիպել ենք: Եղել է նման բան, բայց չեմ կարող մանրամասներ հայտնել: Հասկանալի է, որ հետաքրքիր է, բայց խնդրում եմ սպասեք»,- ասաց Տեր-Թադեւոսյանը: Նա հրաժարվեց հայտնել, թե ովքեր են մասնակցում հանդիպումներին, որտեղ է այն անցկացվում եւ առաջիկայում ինչ պլաններ ունեն: «Առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ»,- ասաց Տեր-Թադեւոսյանը:

Ինչպես տեղեկացրել էինք՝ ապրիլի 10-ին Ստեփանակերտում գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը հանդես էր եկել կոչով, որի նպատակն էր համախմբել բարձրաստիճան սպաներին ու փորձագետներին եւ նրանց միջոցով ռազմական-ուսումնական կենտրոններում համապատասխան գիտելիքներ փոխանցել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են զինվորագրվել հայոց բանակին:

Մեզ հետ զրույցում Տեր-Թադեւոսյանն ասել էր, որ համախմբվելու իր կոչին բազմաթիվ ազատամարտիկներ են արձագանքել, սակայն եկել է պահը, որ ընտրվեն նրանք, ովքեր կարող են կոնկրետ այս գործում ներդրում ունենալ:

«...կորստի, ափսոսանքի ու ոգեւորության օրերին մենք պետք է լինենք արժանի հայ զինվորին: Մենք իրավունք չունենք նրա գործած սխրանքը իզուր կորցնելու: Եվ որպեսզի լուծվեն հայ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները, թշնամին այլեւս երբեք չհանդգնի հարձակվել մեզ վրա, առավել եւս ոտք դնել մեր սուրբ հողին, մենք պետք է լինենք միասնական: Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ գեներալների եւ ռազմական փորձագետներին՝ հավաքվել Երեւանում՝ համահայկական բանակի եւ հայության առաջ ծառացած խնդիրների լուծման ուղիները գտնելու նպատակով»,- մասնավորապես ասվում էր Կոմանդոսի կոչում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular