ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի շուրջ միջազգային դիզբալանս է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Արցախի կարգավիճակի վերաբերյալ հերթական հարցին, հերթական անգամ հիշեցրել է, որ Արցախը չի ճանաչել ոչ ոք, նույնիսկ Հայաստանը: Այդ մասին նոյեմբերի 9-ից հետո հայտարարել էր նաև Պուտինը, իսկ նախօրեին էլ Ֆրանսիայի ԱԺ ընդունած ճանաչման բանաձևի առնչությամբ էլ ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Լը Դրիանը: Ֆրանսիան ու Ռուսաստանը հիշեցնում են, որ չի ճանաչել անգամ Հայաստանը: Իսկ իրականում ի՞նչ է դա նշանակում:

Դա ակնարկ է, որ Հայաստանը պետք է ճանաչի՞ Արցախը, թե՞ Հայաստանի չճանաչելու հանգամանքը ընդամենը ալիբի է, հաշվի առնելով այն, որ հազիվ թե Երևանը խոսի, օրինակ, այն մասին, որ համանախագահ երկրներն իրենք են տարիներ շարունակ կոչ արել ձեռնպահ մնալ ճանաչումից՝ քանի դեռ կա բանակցություն: Ի վերջո, դա կնշանակի Փարիզին ու Մոսկվային մեղադրել Հայաստանի ներկայիս ծանր վիճակից օգտվելով մանիպուլյացիայով զբաղվելու համար: Մինչդեռ, Երևանն ունի թե՛ Փարիզի, թե՛ Մոսկվայի հետ կատարելիք ահռելի աշխատանք և կգերադասի լարվածություն չմտցնել, այսպես ասած՝ կուլ տալ: Առավել ևս, որ բավականին դժվար է հստակ ասել` արդյո՞ք ներկայիս այդ հայտարարությունները վերաբերում են անցյալ տարիներին, թե՞ ակնարկ են, որ պետք է այժմ ճանաչել Արցախը:

Փաստ է այն, որ ՄԽ երեք համանախագահներն էլ տարիներ շարունակ, առնվազն հրապարակային մակարդակում Երևանին կոչ են արել ձեռնպահ մնալ ճանաչումից, որը կտապալի բանակցությունն ու կսրի իրավիճակը: Իր հերթին, անշուշտ, առաջանում է հարցը՝ Երևանը ինչո՞ւ է լսել նրանց, այլ ոչ թե արել այն, ինչ նպատակահարմար կդիտարկեր իր շահի տեսանկյունից: Բայց ամբողջ հարցն այն է նաև, որ այդ տեսանկյունից էլ գուցե նպատակահարմար է դիտվել խնդիրներ չստեղծել համանախագահների համար, որպեսզի նրանք էլ իրենց հերթին չգնան Երևանին հակառակ: Արցախի ճանաչման կամ միավորման որոշման հարցը իսկապես բարդ հարց է: Թերևս անքննելի է, որ Հայաստանի որևէ որոշման պարագայում իրավիճակը դույզն իսկ չէր փոխվելու, եթե համանախագահ երեք երկրներից գոնե մեկը չաջակցեր այդ որոշմանը: Մյուս կողմից, հնարավոր է՝ ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան պատրաստ էին աջակցել, բայց Երևանը գործել է հայացքը միայն կամ նախ և առաջ Մոսկվային հառած: Իսկ Մոսկվան որևէ կերպ չէր ճանաչի, որովհետև Մոսկվան չէր գնա Բաքվի հետ այդպիսի հակադրության, առավել ևս ունենալով հենց Բաքվի լեգիտիմ համաձայնությամբ Արցախում ռազմական ներկայության ռազմավարական նպատակ: Այժմ այդ նպատակն իրագործված է, կամ իրագործման փուլում է, և գուցե հնչի տարօրինակ, սակայն Ռուսաստանն ամենևին դեմ չի էլ լինի, եթե Ֆրանսիան, օրինակ, ճանաչի Արցախի անկախությունը: Դա էլ ավելի կբարձրացնի Ռուսաստանի չճանաչելու գինը Բաքվի մոտ:

Ֆրանսիան փաստորեն չի բարձրացնում այդ գինը, պատասխանատվությունը թողնելով Երևանի վրա, միևնույն ժամանակ, սակայն, խորհրդարանի մակարդակով կախելով հարցը՝ գործընթացում իր դերը վերականգնելու նկատառումով: Ըստ էության՝ Երևանը շարունակում է մնալ բարդ վիճակում: Բանն այն է, որ անցնող երեք տասնամյակի ընթացքում եղել են ճանաչման կամ միավորման մասին որոշման պատեհ փուլեր, հիմնականում, թերևս, այն ժամանակ, երբ էապես խախտված չէր ռազմա-քաղաքական հավասարակշռությունը: Պատեհ պահ էր թերևս նաև պատերազմը, օրինակ, առաջին՝ մոսկովյան հրադադարի պայմանավորվածությունից հետո: Հայաստանի նախորդ ղեկավարությունը հայտարարել է, որ լայնամասշտաբ պատերազմի պարագայում Հայաստանը կճանաչի Արցախը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ի պատերազմը եղել է աննախադեպ ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակում, այլ ընդհանրապես վերջին տասնամյակներին՝ աննախադեպ իր ինտենսիվությամբ, այսինքն՝ ժամանակի և տարածության չափումներով: Մի՞թե դա բավական չէր, որ Երևանը գնար ճանաչման: Ինչո՞ւ չի արվել այդ քայլը պատերազմի երկրորդ օրը, կամ թեկուզ հենց առաջին հրադադարից հետո, երբ Բաքուն հրաժարվեց պահպանել այն անգամ հինգ րոպե: Հայաստանի ղեկավարությունը չի տվել այդ հարցի պատասխանը, մինչդեռ, դա իսկապես հետաքրքիր է: Այժմ ճանաչելը, թերևս, հավասարազոր է լինելու կռվից հետո բռունցք թափ տալու, եթե դրան չհետևի միջազգային ճանաչում: Իսկ այն, թերևս, չի հետևելու՝ դատելով համանախագահների հռետորաբանությունից; Միևնույն ժամանակ, սակայն, տարօրինակ է դիտվելու պատերազմից հետո էլ ճանաչման նույնանման կոչերի ծիրում մնացած քաղաքականությունը, և Երևանը պետք է առնվազն նոր իրավա-քաղաքական հարթություն բերի Ստեփանակերտի հետ հարաբերությունը, որի մասին այդքան խոսում էին պատերազմից առաջ: Մյուս կողմից, այդ թեմատիկայի վերաբերյալ որևէ դատողություն անխուսափելիորեն հանգում է նոյեմբերի 9-ից հետո գերարդիական ու հրատապ դարձած՝ Հայաստանի ինքնիշխան որոշումների կայացման կարողության մասին հարցին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular