ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ էր արցախյան պատերազմի մեղավորը. ՌԴ–ում հարցում են անցկացրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը (ՀԿՈւՀԿ) սոցիալական հարցում է անցկացրել ռուսաստանցիների շրջանում՝ արցախյան պատերազմի վերաբերյալ նրանց կարծիքն իմանալու համար։ Կենտրոնի ղեկավար Վալերի Ֆյոդորովը հարցման արդյունքները ներկայացրեց ՏԱՍՍ գործակալության հարթակում կայացած տեսակամրջի ընթացքում։

Նրա խոսքով՝ ՌԴ բնակիչների գիտակցության մեջ Կովկասը կարևոր և եղբայրական տարածաշրջան է։ Քաղաքացիների զգալի մասն այնտեղ ազգականներ ու ընկերներ ունի։ Բայց Կովկասի ընկալման երկրորդ կողմն այն է, որ սա արդեն «մեր տարածաշրջանը չէ». այնտեղ ուրիշ երկրներ կան, թեև դրանք կապված են Ռուսաստանի հետ։

«Ղարաբաղյան իրադարձությունների հանդեպ ռուսաստանցիների վերաբերմունքը կարելի է բնութագրել որպես հետաքրքրություն-հեռավորության պահպանում։ Գուցե անհեթեթ է հնչում, բայց ես փորձել եմ միավորել այդ երկու փոխբացառող միտումները։ Կան, իհարկե, նաև դրական էմոցիաներ՝ այն առումով, որ Ռուսաստանին հաջողվեց չխառնվել այդ հակամարտությանը»,-նշել է նա։

Հարցումն անցկացվել է 500 քաղաքում, մասնակցել է 18 տարեկանից բարձր 1600 մարդ։ Տվյալները հավաքվել են ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո։

Ֆյոդորովի խոսքով՝ հարցվածների 19 տոկոսն ասել է, որ պարբերաբար և ուշադրությամբ հետաքրքրվում է պատերազմի թեմայով։ Եվս 53 տոկոսը հետաքրքրվել է ժամանակ առ ժամանակ։ Հարցվածների 26 տոկոսն ասել է, որ բոլորովին չի հետաքրքրվում այդ թեմայով։ Եվ կարևոր փաստ․ տարիքով մեծերն ավելի մեծ հետաքրքրություն են դրսևորել տեղի ունեցածի նկատմամբ։

Հարցին, թե ով է սադրել հակամարտության սրացումը, հարցվածների 5 տոկոսը պատասխանել է` Հայաստանը, 12 տոկոսը` Ադրբեջանը։ Եվս 33 տոկոսը պատերազմի համար մեղադրել է երկու կողմերին։ Կան նաև ավելի հեռուն գնացող տարբերակներ։ Այսպես, հարցվածների 6 տոկոսը կարծում է, որ հակամարտությունը սկսել է ԱՄՆ-ն, 5 տոկոսը մեղավոր է համարում Թուրքիային:

Ռուսաստանցիներին նաև հարցրել են, թե ով է ավելի շատ շահել խաղաղության համաձայնագրից․ 41 տոկոսը հայտարարել է, որ երկու կողմերն էլ շահել են։ 20 տոկոսն ասել է, որ շահել է Ադրբեջանը, 5 տոկոսը` Հայաստանը։ Մարդկանց չնչին տոկոսը կարծում է, որ հիմնականում օգտվել են երրորդ երկրները։ Այդպիսի տեսանկյուն ունի հարցվածների 10 տոկոսը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ է սպասվում ապագայում, ռուսաստանցիների 39 տոկոսն ասել է, որ ամենայն հավանականությամբ այլևս պատերազմ չի լինի։ Շատ շուտով նոր պատերազմ կսկսվի. այսպես է կարծում 12 տոկոսը, իսկ որ հակամարտությունը կվերսկսվի, բայց ավելի ուշ՝ 31 տոկոսը։ Խոսելով հրադադարի համաձայնության հարցում Ռուսաստանի դերի մասին` հարցվածների 64 տոկոսն ասել է, որ Ռուսաստանը հիմնական դեր է խաղացել կրակի դադարեցման հարցում, 5 տոկոսը կարծում է, որ այն ոչ մի դեր չի խաղացել, 16 տոկոսն էլ ասել է, որ Ռուսաստանը երկրորդական դեր ունի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular