ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հրապարակել է իր կորուստները․ ի՞նչ է դրանից հետևում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
censor.net-ն գրում է, որ ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության` երկիրը Ղարաբաղյան վերջին պատերազմում ունեցել է 2 886 սպանված, ավելի քան 100 անհայտ կորած և 1 245 վիրավոր, որոնց բուժումը շարունակվում է համապատասխան հոսպիտալներում։ Հայաստանը հայտարարել է 2 718 զոհվածի մասին, չի հրապարակել անհետ կորածների թիվը, որը նշանակում է, որ հայկական կորուստների թիվը վերջնական չէ։ Պատերազնի 44 օրվա ընթացքում կորուստների քանակը շատ ավելին է, քան կորուստների թիվը Դոնբասում ընթացած պատերազմում և առաջին ղարաբաղյան պատերազմում: Երկու կողմերն էլ կորցրել են մինչև 100 զոհ պատերազմի ամեն օր: Ավելին, ակնհայտ է, որ պատերազմի որոշ օրերին կորուստները միջինից շատ ավելի բարձր են եղել:
Հրապարակված կորուստների թվից ելնելով որո՞նք են առաջին եզրակացությունները, որոնք կարելի է անել։
 
 
1. Բարձր մակարդակի վրա է եղել հայկական բանակի հենակետերի համակարգը և հրետանու մարտական պատրաստության կազմակերպումը: Հայերը ուղղորդված կրակ են վարել: Չնայած հայկական հրետանին հսկայական կորուստներ է կրել և շատ ստորաբաժանումներ գործնականում ոչնչացվել են, բայց հրետանավորները կարողացել են իրականացնել իրենց առաքելությունները նույնիսկ ՀՕՊ ծածկույթի բացակայության և հսկայական կորուստների պայմաններում:
Եզրակացություն. Հայերը գործել են արդյունավետ և կհաղթեին, եթե հակառակորդը գործեր նախկինում օգտագործված մարտավարության համաձայն:
 
2. Ադրբեջանցիներն ի վիճակի չեն եղել ապահովել օդային ամբողջական գերակայություն ողջ ռազմաճակատի երկայնքով և ամբողջովին ճնշել թշնամու բոլոր կրակային ուժերը, չնայած որ գերազանցություն են ունեցել որոշ հատվածներում: Նրանք բավականին դանդաղորեն են հայտնաբերել կրակային կետերը և չեն կարողացել արագորեն ճնշել լավ քողարկված հայկական մարտկոցները։ Այնուամենայնիվ, ըստ առկա տեսանյութերի պարզ է, որ հայկական հրետանու գրեթե բոլոր կորուստները ԱԹՍ-ների գործողությունների հետևանք է։
Եզրակացություն. Անօդաչու թռչող սարքերը վճռական գերազանցություն են ապահովել, բայց դրանք ամենակարող չեն և չեն կարող հաղթել պատերազմում:
 
3. Ադրբեջանը կիրառել է հետևակի անկախ գործողություններ հեռավորության վրա և խորը ներթափանցում հակառակորդի պաշտպանության մեջ: Նման մասշտաբով անսպասելի մարտավարությունն էլ հենց ապահովել է հաջողություն: Այնուամենայնիվ, պարզվել է, որ հետևակային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը ցածր է, ինչն էլ հանգեցրել է մեծ կորուստների: Այդ թերությունը փոխհատուցվել է անձնակազմի բարձր մոտիվացիայի և նպատակային գործողությունների շնորհիվ: Չնայած մեծ կորուստներին երկու բանակներն էլ պահպանել են բարձր մոտիվացիան և բարոյական ոգին, հետևակը կոնտակտային մարտեր է մղել մինչև վերջին օրը:
Եզրակացություն. Մոտիվացված հետևակը, նույնիսկ օդային հարվածների ներքո և նույնիսկ մեծ կորուստներով ունակ է դիմակայել: Ադրբեջանի հաղթանակն ապահովվել է բոլոր տեսակի զորքերի համապարփակ օգտագործմամբ, բայց այնուամենայնիվ հայերի պաշտպանությունը ջախջախել է հետևակը իր արդյունավետ գործողություններով:
 
4. Զոհվածների թիվը մոտ 2,5 անգամ փոքր է վիրավորների թվից: Ըստ ամենայնի, վիճակագրության մեջ տրվել են միայն ծանր վիրավորները։ Սովորաբար վիրավորների թիվը բազմակի անգամ ավելին է լինում, քան զոհերի թիվը: Ամեն դեպքում, հարցեր են առաջանում նախաբժշկական օգնության, էվակուացիայի և առաջին բժշկական օգնության ցածր մակարդակի վերաբերյալ:
 
Եզրակացություն. Ռազմական բժշկությունը մարտական գործողությունների հիմնական բաղադրիչն է, և դրա ցածր որակի արդյունքում կորուստները մեծ են լինում:
 
5. Պաշտպանության ճեղքման ժամանակ ադրբեջանցիները կորուստներ են ունեցել հայկական հրետանու կրակի արդյունքում, իսկ ճեղքումից հետո հարձակման ընթացքում կորուստները կապված են եղել հետևակային ստորաբաժանումների արագ առաջխաղացման հետ, որոնք հաճախ կոնտակտային մարտեր են մղել հակառակորդի հետ: Հարձակվող ադրբեջանցիների կորուստները համեմատելի են պաշտպանվող հայերի կորուստների հետ: Լեռնային պայմաններում և հաշվի առնելով կատաղի դիմադրությունը, նման արդյունքն, անշուշտ, արդարացված է:
Եզրակացություն. ժամանակակից մարտավարությունն ու տեխնոլոգիական առավելությունները կարող են արմատապես նվազեցնել կորուստների հարաբերակցությունը:
 
6. Հայաստանը լավ պատրաստված է եղել դիրքային պաշտպանության համար: Սակայն Ադրբեջանը շատ ավելի լավ է պատրաստվել մանևրային պատերազմին և անօդաչու սարքերի միջոցով աստիճանաբար չեզոքացրել է հայկական հրետանու գերազանցությունը: Պաշտպանության գիծը ճեղքելուց հետո հայկական բանակը ուժ չի ունեցել հակագրոհել և զորքերը պաշտպանել ՀՕՊ ծածկույթով:
Եզրակացություն. Միայն խրամատային պատերազմին պատրաստ բանակը միշտ պարտվելու է այն բանակին, որը պատրաստված է մանևրային մարտական գործողությունների, հարձակման և հակահարձակման:
 
 
7. Շատ ուժեղ մրցակցի հետ մենամարտում հաղթելու գինը մեծ է: Բայց պարզվել է, որ Ադրբեջանի ռազմական ներուժն ու կազմակերպվածության մակարդակը շատ ավելի բարձր է: Ոչ, այստեղ ոչ միայն նյութական գերազանցությունն է որոշիչ: Հայաստանն ու Ադրբեջանը ռազմական բարեփոխումներ են իրականացրել 2016 թվականի պատերազմից հետո: Հայաստանը ձեռք է բերել ռուսական Սու-30 ՍՄ կործանիչներ, որոնք դարձել են Հայաստանի ամենամեծ ծախսը: Այնուամենայնիվ, այդ ինքնաթիռները չեն կատարել անգամ մեկ թռիչք, և նաև պարզվել է, որ ՀՕՊ համակարգը ևս անարդյունավետ է: Նույն ժամանակ Ադրբեջանի բարեփոխումը և սպառազինության գնումը եղել է արդյունավետ:
Եզրակացություն. Պատերազմը շահում են մինչև սկսվելը, և իրատեսական պլանավորումը հաջողության առանցքն է:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular