ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փողոցային պետական դավաճաններին քրեական պատասխանատվության ենթարկելու հարյուրավոր հիմքեր կան, և դա շատ շուտով դառնալու է իրողություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Փողոցային պետական դավաճաններին քրեական պատասխանատվության ենթարկելու հարյուրավոր հիմքեր կան, և դա շատ շուտով դառնալու է իրողություն:
Բայց ոչ պակաս կարևոր է բարոյական պատասխանատվությունը՝ մեր ժողովրդի բարոյական նշաձողը «զգետնելու» համար:
Վերջին 2.5 տարում հրապարակային սեռական բնույթի հայհոյանքը դարձավ մեր առօրյա կյանքի անբաժան ուղեկիցը. հայհոյում են բոլորը՝ կին թե տղամարդ, մեծ ու փոքր, հայհոյում են հրապարակային, առանց ամաչելու, որ այդ հայհոյանքը կարող են կարդալ մեր մայրերը, քույրերը, երեխաները:
Նախկինում Հայ մարդն ուներ ամոթ և պատկառանք շրջապատի նկատմամբ, գիտեին խոսքի ծանր գինը, զգուշանում էին ոչ նորմատիվ լեքսիկոնից՝ եթե շրջակայքում կին կամ երեխա կար: Եթե չէին նկատում ու հայհոյում էին, հազար անգամ ներողություն էին խնդրում և ամոթից կարմրում:
Նախկինում մեկ անզգույշ խոսքը կամ արտահայտությունը կարող էր դառնալ պատասխան պահանջելու և պատժելու առիթ, իսկ հիմա դա դարձել է կյանքի նորմա:
Ինչ է կատարվում հիմա, ուղղակի խայտառակություն է, անբարոյականություն, ամեն ինչ գլխի վրա շուռ է եկել, չենք ճանաչում ո՛չ կին, ո՛չ երեխա, ո՛չ մեծ, աջ ու ձախ հայհոյում ու վիրավորում ենք այլ միտք կամ կարծիք արտահայտելու համար:
Հայեր ջան, մի՛ արեք, մեզ չի՛ սազում, ուշքի եկեք, հարգե՛ք ձեր կանանց ու երեխաներին, մի այլասերեք մեր ավանդական արժեքները, թասիբն ու արժանապատվությունը, ինքնասիրությունն ու բարոյականությունը:
Սա կանցնի, կգնա ու կվերանա, մենք կշարունակենք ապրել իրար հետ: Եկեք այնպես անենք, որ հետագայում չամաչենք իրար աչքերի մեջ նայելուց . . .

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular