ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե մենք որևէ պարագայում որևէ մեկի կողմից ընկալվենք որպես օկուպանտ, ընկալվելու ենք միայն Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի արդյունքում․ Կարեն Բեքարյան (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն իր ամեն ավել մնացած րոպեով ու ժամով վնաս է տալիս այս պետությանը։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը։

Դիտարկմանը, թե ըստ Փաշինյանի՝ 25 տարի Հայաստանն ընկալել են որպես օկուպանտ, Բեքարյանն արձագանքեց՝ դա, բացի նրանից, որ սուտ է, այլև հակապետական է։

«Նա չի հասկանում, որ խոսում է իր երկրի մասին։ Նա մի կողմից ուր ասես բարդում է պատասխանատվությունը, մյուս կողմից չի խորշում սեփական երկիրը ոտնատակ տալուց։ Եթե մենք որևէ պարագայում որևէ մեկի կողմից ընկալվենք որպես օկուպանտ, ընկալվելու ենք միայն իր ստորագրած փաստաթղթի արդյունքում»,-ասաց նա։

Ըստ Բեքարյանի՝ Փաշինյանը քայքայել է պետության, պետականության, հնարավոր բոլոր հիմքերը։

«ՀՀ-ն իր անկախությունից ի վեր հետևողական բանակցություններ է վարել արցախյան կարգավորման գործընթացում։ Այդ բանակցությունները ոչ միշտ են եղել մեզ համար շատ դրական փաթեթների շուրջ, բայց արվել է ամենակարևորը՝ յուրաքանչյուր հաջորդը փորձել է նախորդի արածի վրա մի քար ավելացնել, վիճակն ավելի բարելավել»,-ասաց նա՝ նշելով, Նիկոլ Փաշինյանը որոշել է ամեն ինչ սկսկել զրոյական կետից։

«Նա այնքան է անլրջացրել իրեն ու իր անձով՝ երկիրը, բանակցային գործընթացը, ամեն ինչ այնպես է քայքայել, որ այս երկրի ձայնը չկա որևէ կերպ»,-նշեց նա՝ հավելելով, թե զարմանում է, որ դեռ մարդիկ կան, որ փորձում են Փաշինյանի հայտարարություններում բովանդակություն տեսնել։

«Նա պրոֆեսիոնալ է երկու բանում՝ ստախոսության և քանդելու մեջ։ Նրա՝ ամեն ժամ ավել մնալն այս երկրի հիմքերին աննկարագրելի հարված է»,-ասաց Կարեն Բեքարյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular