ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի տարօրինակ վարքագիծը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում ընթացող պատերազմի ավարտի կապիտուլյացիայի խայտառակ հայտարարությունը ստորագրելուց հետո՝ նոյեմբերի 23-ից սկսած, Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք սկսեց գործարարների հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Փաշինյանը բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում է առանձին-առանձին։ Արդեն 12 գործարարի հետ է հանդիպել, բայց ոչ թե մեկ ընդհանուր սեղանի շուրջ, այլ՝ տետ ա տետ։ Ըստ էության՝ պաշտոնական հաղորդագրություններից տեղեկանում ենք, որ քննարկվել են կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդումը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովումը, տնտեսական լավատեսության վերականգնումը։ Նոյեմբերի 23-ի և 25-ի հանդիպումներից հետո հայտարարվեց, որ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։ Սա ուշագրավ է նրանով, որ նոյեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանի բիզնեսմեն հյուրերից մեկը «Մենյու Էյ Էմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանն էր, ով «ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ»-ից երեք օր անց՝ նոյեմբերի 26-ին, նշանակվեց էկոնոմիկայի նախարար։ Այլոց հետ ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունների դրսևորումներ առայժմ չկան։

Հիշեցնենք, որ հանդիպումներ են եղել Սամվել Ալեքսանյանի, Խաչատուր Սուքիասյանի, Արման Սահակյանի և այլոց հետ։ Հետաքրքիրն այն է, որ համաժողովրդական շարժմամբ իշխանության եկած, հրապարակային հանդիպումներն ու հանրային շփումները գերադասող Փաշինյանն այսօր խուսափում է մեկից ավելի մարդու հետ հանդիպել նույնիսկ իր աշխատասենյակում։ Հանդիպման կողմերն էլ ընտրվում են բացառապես իր ճաշակով և իր ընտրությամբ։ Չենք ուզում անգամ պատկերացնել, թե մինչ հանդիպումը ինչպես են ստուգում և «զինաթափում» հյուրերին։ Փաստացի Հայաստանում կան բազմաթիվ մասնագիտացված կազմակերպություններ, որոնց համակարգված աշխատանքի դեպքում հնարավոր կլինի երկրի գահավիժող տնտեսությունը մոտեցնել գոնե զրոյական մակարդակին։ Այդ միությունները, մասնավորապես Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Վաճառականների միությունը, Հայաստանի բանկերի միությունը, Հայրենական ապրանք արտադրողների միությունը և այլն, որտեղ հավաքված է ամբողջ գործարար էլիտան, որքան էլ իրենց բիզնեսում, առանձին վերցրած, հաջողություն ունենան, երկրի տնտեսական աճ չեն կարող ապահովել, եթե չգործեն որպես մեկ միասնական մեխանիզմ։ Իսկ քանի դեռ Նիկոլը նրանց մի սեղանի շուրջ համախմբելու, միասին մասնագիտական քննարկումներ անելու փոխարեն գերադասում է դեմառդեռ ձևաչափը, փլուզված տնտեսությունը վերականգնելու մասին խոսելն անգամ դառնում է դատարկ զբաղմունք։

Հետաքրքիր է՝ էկոնոմիկայի նորանշանակ նախարարն ինչի՞ հաշվին էր երկնիշ տնտեսական աճ խոստանում Հ1-ին տված հարցազրույցում, եթե երկրում՝ առաջին դեմքի մակարդակով, խախտվում է բիզնեսի փոխգործակցությունը։ Գործարարների հետ հանդիպումից անցել է ավելի քան 10 օր։ Պաշտոնական հաղորդագրությունը չի բացել «ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ»-ի փակագծերը։ Իսկ առայժմ միակ ցցուն դրսևորումն այն է, որ տնտեսական լավատեսության վերականգնման նպատակով հանդիպումից հետո «Մենյու Էյ Էմ»-ի հիմնադիրը դարձավ նախարար։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular