Նոր բուժումը երեք անգամ իջեցնում է մահացության վտանգը COVID-կորոնավիրուսային վարակից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆtdnu.ru-ն գրում է, որ Մեծ Բրիտանիայից գիտնականները ցանկանում են ներդնել կորոնավիրուսի բուժման նորարարական մոտեցում, որը կարող է երեք անգամ նվազեցնել մահվան վտանգը:
ToDay News Ufa-ի փոխանցմամբ` այդ մասնագետները ստեղծել են կորոնավիրուսը ինտերֆերոնով բուժելու նորարարական մեթոդ: Նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Lancet ամսագրում:
Այս տեխնիկան ենթադրում է, որ ինտերֆերոնը հասցվում է անմիջապես թոքեր, քանի որ հենց թոքերն են առաջին հերթին վնասվում կորոնավիրուսային վարակից:
Ուսումնասիրության ընթացքում կորոնավիրուսով հարյուր հիվանդներ բաժանվել են երկու խմբի: Առաջին խմբին ամեն օր երկու շաբաթ տվել է ինտերֆերոնի ինհալատոր, իսկ երկրորդ խմբին տրվել է պլացեբո: Տասնչորս օրվա ընթացքում առաջին խմբի հիվանդները զգալիորեն բարելավել են իրենց վիճակը, ոչ ոք չի մահացել: Իսկ երկրորդ խմբում գրանցվել է երեք մահ:
Մասնագետներն ընդգծում են, որ այս դեղամիջոցն ի վիճակի է զգալիորեն ուժեղացնել թոքերի պաշտպանիչ գործառույթները և գիտնականները համոզված են, որ նման թերապիան կօգնի նվազեցնել կորոնավիրուսով վարակված հիվանդների մահվան վտանգները: