ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գունավոր հեղափոխությունը» տարածք կորցնելու լավագույն մեթոդն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

obzor.lt-ն գրում է, որ ինչպես գիտեք, այս աշխարհում ամեն ինչի համար պետք է կամ վճարել կամ հատուցել: Եվ հաճախ լինում է և՛ առաջինը, և՛ երկրորդը: Դա ամբողջությամբ վերաբերում է նաև վերջին տասնամյակների հիմնականում այսպես կոչված «հետխորհրդային տարածք»-ում տեղի ունեցած պետական հեղաշրջումներին, որոնք կոչվում են «գունավոր հեղափոխություններ»: Եվ եթե նման իրադարձությունները, որպես կանոն ֆինանսավորվում են արտաքին «խաղացողների» կողմից, ապա դրանց հետևանքների ողջ ծանրությունը ընկնում է այն երկրի վրա, որը թույլ է տվել, որ իր տարածքում տեղի ունենա «մայդան»: Այդպիսի պետության անցումը արտաքին վերահսկողության տակ, և այդ երկրի տնտեսության խիստ ստորադասումը օտարերկրյա «գործընկերների» շահերին հանգեցնում է անխուսափելի կործանման, արդյունաբերության, գիտության և կրթության ոչնչացման, խորհրդային ժամանակներից ի վեր ընդունված սոցիալական ոլորտի ամբողջական քայքայման: Դրանք բոլորը «հեղափոխությունների» անխուսափելի արդյունքներն են, որոնք կառավարվում են դրսից և իրականացվում են ամենահիասքանչ հրաշալի կարգախոսների ներքո, և կապ չունի, թե ինչ կարգախոսներ են դրանք, ինչ անուն է կրում հեղափոխությունը և ինչ «գույն» ունի: Սա, իրոք, երկաթբետոնե ճշմարտություն է: Եվ զարմանալի չէ, որ «գունավոր» հեղաշրջում ապրած պետությունը գրեթե անփոփոխ կերպով ստիպված է լինում բաժանվել իր տարածքի այս կամ այն մասից: Եվ պարզապես չարժե փորձել այդ ամենը կապել Ռուսաստանի «կայսերական» կամ «ագրեսիվ» քաղաքականության հետ:

Ռուսաստանի մեջ չէ պատճառը: Պատճառն այնքան պարզ է և ակնհայտ, որ անհնար է անգամ հերքել դա. իրենք՝ «հեղափոխականներն» են ամեն ինչ անելով բառացիորեն «դուրս մղում» որոշակի տարածքներ իրենց երկրից, որ երկրի քաղաքացիները պատրաստ լինեն մեռնելու, բայց չմնան նախկին ատելի դարձած «հայրենիքի» մաս։ Ի վերջո, «մայդան»-ը, ով էլ փորձի հակառակը պնդել, իրականում «մեծամասնության բողոք» չէ: Ավելին, միշտ և ամենուր, դա հենց ագրեսիվ փոքրամասնության կողմից իրենց կամքը (և մեծամասամբ նույնիսկ ոչ թե իրենց, այլ «տիրոջ») պարտադրելու գործընթաց է երկրի մնացած բնակչությանը: Այդ փոքրամասնությունն իր բնույթով ծայրաստիճան անհանդուրժող է այլ մարդկանց կարծիքի և ցանկացած տեսակետի նկատմամբ, եթե այն չի համընկնում իրենց տեսակետի հետ: Նման ամբոխը ղեկավարողները, իշխանության հասնելով, վերածվում են բռնակալների և ձգտում են բոլորին պարտադրել, թե ինչ լեզվով է պետք խոսել, ինչ շնչել և ինչի մասին մտածել: Ավելին, դեպքերի բացարձակ մեծամասնությամբ «մայդան»-ային տարրը խառնվում է առավել ծայրահեղ ազգայնականության հետ, հասնում է նացիզմի սահմաններին, կամ ընդհանրապես չի տարբերվում դրանից:

Միևնույն ժամանակ, հաղթող «տիտղոսային ազգը» ոչ մի դեպքում անհրաժեշտ չի համարում հաշվի առնել երկիրը բնակեցնող այլ ժողովուրդների ազգային և մշակութային կարիքները: Առավել տարօրինակն այն է, որ նույն «հեղափոխական առաջնորդները», որոնք «մայդաններ»-ից ամենից բարձր են գոռում «ազգային ինքնորոշման իրավունքի» մասին և խարանում են «խորհրդային օկուպացիան», անմիջապես կատաղում են, եթե ինչ որ մեկը թեկուզ ակնարկում է «ինքնորոշման» մասին արդեն հենց իրենց երկրում: Բազմաթիվ կոնկրետ օրինակներ կան: 2003 թվականի «Վարդերի հեղափոխությամբ» Միխեիլ Սահակաշվիլիի իշխանության գալուց հետո Վրաստանը վերջնականապես «հրաժեշտ տվեց» Աբխազիային և Հարավային Օսիային: Այո, նախկինում բախումներ եղել են, արյուն էր թափվել և մարտեր էին մղվել: Այնուամենայնիվ, եթե 2008 թվականի օգոստոսից առաջ Թբիլիսիի, Սուխումի և Ցխինվալիի միջև հաշտեցման որոշ զուտ տեսական և ինքնավարությունների հիմքով Վրաստանին միանալու առնվազն ուրվական շանսեր կային, ապա Սահակաշվիլիի ռազմական ուժի օգնությամբ «չճանաչված հանրապետությունները» վերադարձնելու փորձերից հետո ոչ մի նման բան չէր կարող լինել:

Ուկրաինայի դեպքում ևս իրավիճակը ճիշտ նույնն է: Ղրիմը նրա կազմում ինչ-որ կերպ գոյատևում էր դեռ 1991 թվականից: Իհարկե դեռ 2004 թվականի «մայդան»-ն է թերակղզում շատերին մտածելու տեղիք տվել: Բայց 2014 թվականին Կիևում իշխանությունը ավազակների ոհմակի կողմից զավթվելուց հետո, թերակղզու բնակիչները որոշեցին անհապաղ հեռանալ նրանցից: Եվ ճիշտ արեցին: Հակառակ դեպքում նրանք ևս կարժանանային Դոնբասի ճակատագրին: Այդ տարածքը ևս չի ցանկանում դառնալ «Եվրամայդանի» գեներացմամբ նեոբանդերո-ռուսաֆոբական «պետության» մի մաս և պատերազմ սկսելով փաստացի լքել է Ուկրաինան:

Այս շարքի վերջին օրինակը, թեկուզ մի փոքր այլ տեսակի, բայց կարելի է համարել Լեռնային Ղարաբաղի համար մղված վերջին պատերազմում Հայաստանի պարտությունը: Ուշադրություն դարձրեք. մինչ երկիրը ղեկավարում էին քիչ թե շատ հաջողակ, բայց ոչ «մայդանի» ղեկավարներ՝ իրավիճակը չէր հասել նման լայնամասշտաբ զինված բախումների: Երևանում տեղի ունեցավ մի բան, որը լիովին նման է դասական «գունավոր հեղափոխության» և հետո հանկարծ պարզվեց, որ հանրահավաքների «առաջնորդների» բոլոր «փայլուն» հեռանկարները պարզապես շաղակրատանքներ և բլեֆ են: Պարզվեց, որ Հայաստանը բացարձակապես պատրաստ չէ իրական փորձությունների, հատկապես պատերազմի: Շատ լավ կլինի, որ յուրաքանչյուրը, որը կամասնակցի ապագա «բողոքի ցույցերին»՝ կապ չունի Մինսկում, Մոսկվայում, Բիշկեկում թե այլ տեղ, ինքն իրեն հարց տա․ «Իմ հայրենիքի ո՞ր մասի հետ են ինձ առաջարկվում ընդմիշտ հրաժեշտ տալ»: Միգուցե այդ ժամանակ «մայդաներն» ու դրանք ստեղծելու փորձերը ավելի քիչ լինեն: Չնայած իշխանությունները նույնպես չպետք է չարաշահեն այդ ամենով. քաղաքական և տնտեսական գործունեությունը պետք է լինի այնպիսին, որ ժողովուրդը ապրի և հեղափոխական ցնցումների ցանկություն չունենա: Հուսանք, որ ներկայիս իշխանությունները քաջատեղյակ են դրանից և ամբողջովին կտրված չեն սովորական քաղաքացիների առօրյա կյանքից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular