ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միասնությունը»՝ հասարակական-քաղաքական դաշտի գաղափարական լոկոմոտիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ վերջին մի քանի ամիսներին երկրի հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցած տեղաշարժերն ու իրադարձությունները, բազմաբնույթ խմորումներն այնքան շատ էին, որ դժվար կարելի է մտաբերել նմանատիպ ևս մեկ շրջան, երբ դաշտն ենթարկված լիներ նման մասշտաբային վերաձևումների: Անկախ այն բանից, թե ով ինչպիսի վերաբերմունք ունի տեղի ունեցող գործընթացների կամ առանձին վերցրած իրադարձությունների նկատմամբ, անհերքելի է, որ երկրի հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող այս յուրատեսակ արբունքն աչքի է ընկնում մի խիստ կարևոր դրական հատկանիշով. ձևավորվում են յուրատեսակ գաղափարախոսական առաջնահերթություններ, որոնք հիմնահենքային նշանակություն են սկսում ձեռք բերել այս կամ այն կուսակցության (հատկապես նորերի) գաղափարախոսության ձևավորման վրա. «միասնություն» եզրույթը սկսել է առավել հաճախ հիշատակվել քաղաքական ուժերի անվանումներում, գաղափարախոսական մանիֆեստներում:

Հարկ է հատուկ ընդգծել, որ սույն երևույթը, որն, ինչ խոսք, չի կարելի չողջունել, առավելապես իհայտ եկավ ու նկատելի դարձավ ճիշտ այն օրվանից, երբ պարզվեց, որ հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտ է մուտք գործելու բոլորովին նոր ուժ՝ «Միասնություն» ազգային համաձայնության շարժումը, որի կորիզն, ինչպես հայտնի է, կազմում են հայրենասեր, առաջադեմ գաղափարներով ներշնչված մի խումբ երիտասարդներ, ովքեր հայտ են ներկայացրել՝ իրենց՝ երկրի ապագայի վերաբերյալ ունեցած տեսլականնները գործնականորեն կյանքի կոչելու, Հայաստանում վաղուց օրախնդրի վերածված իրական քաղաքական սերնդափոխության գործընթացը գլխավորելու՝ շարժման ներսում միավորելով այն բոլոր առողջ ուժերին, որոնք պատրաստ են՝ միասնաբար ճանապարհ անցնելու, նյութականացնելու բոլոր այն իդեաները, որոնք կարող են ու պետք է ծառայեն Հայաստանի կայուն զարգացմանն ու առաջընթացին:

Նշենք, որ շարժումը ղեկավարում է Արման Վարդանյանն, ով առավելապես հայտնի է իր սկզբունքայնությամբ, գաղափարական պայքար մղելու բացառիկ կարողությամբ, հանուն ունեցած տեսլականի մինչև վերջ գնալու, պայքարելու՝ մեր ժամանակների համար հիրավի բացառիկ հատկանիշներով: Վարդանյանը երբեք կեղտոտ առուծախերի ու գործարքների մեջ չի մտել՝ մշտապես գերադասելով ընդհանուրի շահը անձնական նեղ շահագրգռվածությունից, ինչն էլ հիմք է ծառայել նրա՝ թե՛ հասարակական-քաղաքական, թե՛ մեդիա ոլորտներում արձանագրած խոշորամասշտաբ ձեռքբերումների: Ի դեպ՝ նրա շուրջ համախմբված երիտասարդ գործիչները ևս աչքի են ընկնում վերը թվարկված մարդկային որակներով, որ ունենալով հստակ նպատակ ու ծրագիր, որոշել են սատարել Վարդանյանին ու միահամուռ ջանքերով կյանքի կոչել այն բոլոր ծրագրերը, որոնք Հայաստանի ապագա ձեռքբերումների հիմքը պետք է հանդիսանան :

Պետք է աներկբայորեն արձանագրել, որ «Միասնությունն», ըստ էության, քաղաքական նոր կուլտուրա է բերում մեր իրականություն, որի նպատակը հասարակության ակտիվ մասնակցության ապահովումն է երկրի կառավարման գործում: Հայկական իրականության մեջ սա իսկապես բացառիկ նախաձեռնություն է, քանի որ գաղտնիք չէ՝ մեզանում մշտապես արդիական է եղել հենց այն նույն խնդիրը, որի արմատական լուծմանն է առաջիկայում լծվելու «Միասնություն» ազգային համաձայնության շարժումը: Ասել կուզի՝ մի խումբ երիտասարդների հաջողվեց անել այն, ինչն, ըստ էության, չէր հաջողվել և ոչ ոքի. նրանք հասարակական-քաղաքական դաշտում կարողացան արժեհամակարգ թելադրողի դերում հանդես գալ՝ որպես գաղափարական առաջնահերթություն հռչակելով ազգային միասնությունը՝ գաղափար, առանց որի որևէ հասարակության երբևիցե չի հաջողվել հասնել իրական ձեռքբերումների ո՛չ հասարակական-քաղաքական դաշտում, ո՛չ էլ մարդկային գործունեության որևիցե այլ բնագավառում:

Պատմությամբ փաստված ճշմարտություն է՝ չկա որևիցե բարձունք կամ նպատակակետ, որին հնարավոր չլինի հասնել ազգային միասնություն ու իրական համախմբվածություն դրսևորելու պարագայում: Ինչպես հայ ժողովրդի անցած բազմադարյա ուղին է ապացուցում, մենք անհաղթ ենք եղել հենց այն ժամանակ, երբ կարողացել ենք մի կողմ դնել մասնավոր ամբիցիաներն ու միանալ մեկ համընդհանուր գաղափարի, միասնական նպատակի շուրջ, առանց որի, ինչպես հայտնբի է, ազգ, որպես այդպիսին, գոյություն ունենալ չի կարող. հենց այս գաղափարն է ընկած «Միասնության» հիմքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular