ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թաղապետերին ստիպում են դիմումներ գրել. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն ու երկրում ծավալվող բողոքի ակցիաները որոշակի ռեզոնանս են առաջացրել նաեւ Երեւանի քաղաքապետարանին ենթակա կառույցներում։

Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանի թիմից զանգեր են արվում որոշ թաղապետերի, որոնք այս կամ այն կերպ կապեր ունեն նախկինների հետ կամ իրենց դժգոհությունը չեն թաքցրել Փաշինյանից, եւ պահանջում են դիմում գրել, հեռանալ։

Մասնավորապես, Հայկ Սարգսյանի ու նրա եղբոր՝ Նաիրի Սարգսյանի անունն են տալիս՝ որպես «հրաժարական պարտադրողների»։ Սակայն թաղապետերը դիմադրում են, չեն ենթարկվում ապօրինի հանձնարարականներին։ Ասացին՝ փորձ է արվել այդ գործում ներքաշել նաեւ քաղաքապետին, սակայն Հայկ Մարությանը տեւական ժամանակ է՝ հակասություններ ունի վարչապետի հետ․ նրա որոշ քմահաճույքները համարձակվել է չկատարել, եւ նրանք շատ լարված հարաբերություններ ունեն։

Ավելին՝ Մարությանն իր ենթականերին հանձնարարել է կառավարության հետ շփվել միայն գրավոր։ Իսկ նա առիթը բաց չի թողնում նրանից դժգոհելու եւ նրան մեղադրելու համար։ Վերջերս մի հանդիպման ժամանակ, որին նաեւ թաղապետեր են ներկա գտնվել, Մարությանը բավականին կոշտ է արտահայտվել Փաշինյանի հասցեին՝ ասելով, որ ամեն ինչի մեղավորը նա է, որ նա երկիրը հասցրեց այս վիճակին։ Փաստորեն, մեղավորներ ոչ միայն Փաշինյանն է փնտրում, այլեւ մյուս բարձր պաշտոն զբաղեցնողները։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular