ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանրագույն վիճակ. հսկայական ջանքեր են պահանջվելու վերականգնելու համար․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ Հայաստանում կրթության և գիտության ոլորտի զարգացումը այնպիսի ուղու վրա չի գտնվում, ինչն անհրաժեշտ է երկրի առաջընթացն ապահովելու, արժանապատիվ, բարձր իրավագիտակցություն ունեցող, հայրենասեր ու մրցունակ քաղաքացիներ կրթելու համատեքստում։ Իսկ վերջին երկուսուկես տարում այս համակարգը պարզապես փլուզվում է: Տարիներ շարունակ խոսվում է Հայաստանի բուհական համակարգի կատարելագործման անհրաժեշտության մասին։ Այս հարցը գրեթե միշտ է բարձրացվել, իսկ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո խոստանում էր, թե ընտրել է կրթության ոլորտի զարգացման ուղին և իր կառավարության առաջնահերթություններից մեկն էլ բուհերի ինքնավարությունն ու ապաքաղաքականացումն է լինելու։

Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, կրթության ոլորտը ոչ միայն զարգացում չունեցավ, այլև շատ ուղղություններով կտրուկ հետընթաց արձանագրեց։ Խոսքը մասնավորաբար վերաբերում է հասարակագիտական և հատկապես հայագիտական առարկաների դերի նվազեցմանը և կրթական ծրագրերի աղավաղմանը։ Եվ այս քաղաքականությունը գալիս էր ոչ թե ցածր կամ միջին օղակներից, այլ անմիջականորեն գործադիրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձից, երբ վերջինս հայտարարում էր, թե հայագիտություն ուսումնասիրող գիտնականները «սուրճ խմող թամադաներ են»։ Իսկ գիտության նկատմամբ իշխանությունների քամահրական վերաբերմունքի մասին կարելի է դատողություններ անել՝ ելնելով նրանից, որ վերջիններս Գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու և բուհերի հետ միավորելու նպատակներ են փայփայում։ Այս ամենին զուգահեռ, Հայաստանի բուհական համակարգը հայտնվել է խոր ճգնաժամային վիճակում։ Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի քաղաքականության արդյունքում ուսումնական հաստատություններից շատերը ներքին գզվռտոցի շրջափուլից չեն կարողանում դուրս գալ։

Դա է պատճառը, որ տևական ժամանակ է, ինչ բարձրագույն ուսումնական հաստատություններում հնարավոր չի լինում ռեկտորներ ընտրել։ Եվ ԵՊՀ-ում տեղի ունեցող գործընթացները դրա վառ ապացույցն են։ Հարցն այն է, որ իշխանությունները փորձում են բուհերի կառավարումն ամբողջովին իրենց վերահսկողության տակ վերցնել, իսկ դրան նրանք ցանկանում են հասնել այնպիսի օրենսդրական նախաձեռնությունների միջոցով, որոնք ոչ միայն հնարավորություն կտան կրճատել բուհերի ինքնավարությունն ու կախման մեջ գցել, այլև հասնել նրան, որ ռեկտորները նշանակվեն ԿԳՄՍ նախարարի կողմից։ Թվում էր, թե Արցախում ընթացող պատերազմում մեր պարտությունը գոնե պետք է սթափեցնի իշխանություններին, որպեսզի հրաժարվեն իրենց նեղ անձնական ու քաղաքական ճղճիմ հավակնություններից ու կրթության և գիտության համակարգի իրական զարգացման ծրագրեր մշակեն։

Այնինչ, ժամանակը ցույց տվեց, որ իշխանություններն անդրդվելի են։ Թերևս Փաշինյանն ու իր թիմը զգում են, թե ինչպես է հողը փախչում իրենց ոտքերի տակից, դրա համար էլ ամեն ջանք գործադրում են իրենց կողմից առաջ քաշված օրենսդրական նախագծերն արագորեն կյանքի կոչել՝ հերթական ծանր հարվածը հասցնելու կրթության համակարգին։ Այս հանգամանքով էր պայմանավորված, որ հինգշաբթի օրը կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հարցի կարգավիճակով ընդգրկվել էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը։ Կառավարությունը խուսափեց հարցի հրապարակային քննարկումից, որովհետև բազմաթիվ մասնագետների կարծիքով՝ այս օրենսդրական նախաձեռնությունը տարատեսակ խնդրահարույց կետեր և բուհերի ինքնավարությունը նվազեցնելու ու կառավարելի դարձնելու դրույթներ է պարունակում։ Իսկ ինչո՞ւ են հենց այս ծանր փուլում իշխանություններն առաջ մղում այդ նախագիծը, երբ դրա իրականացումը կարող էին որոշ ժամանակով հետաձգել։

Սա ուշագրավ է հատկապես այն հանգամանքի ֆոնին, որ մի շարք ուսումնական հաստատություններ, ինչպես նաև ԳԱԱ-ն նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության ստորագրումից հետո պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Պետք է նկատել, որ իշխանությունների հապշտապ քայլերը բուհական համակարգը իրենց ենթարկելու ուղղությամբ դժվար թե այնպիսի իրավիճակ ստեղծեն, որ հակաիշխանական տրամադրությունները մարեն։

Ավելին, այսպիսի օրենսդրական նախաձեռնություններով իշխանություններն առավել լայն նախադրյալներ են ստեղծում, որպեսզի բուհական համակարգում իրենցից դժգոհություններն ավելի աճեն, ինչի վկայությունն է, որ, չնայած արհեստականորեն, զուտ քաղաքական նկատառումներով պահվող ռազմական դրությանը, երկուշաբթի օրվանից սկսում են բուհական դասադուլներ և գործադուլներ: Մի իրողություն կարելի է հստակ արձանագրել, որ կրթական համակարգն այսօր այնպիսի ծանր իրավիճակում է, որ հսկայական ջանքեր են պահանջվելու այն վերականգնելու համար։ Թերևս սա կարող է լինել գալիք կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը՝ փաշինյանական ավերակներից ևս մի համակարգ ոտքի կանգնեցնելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular