ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խրամորթ գյուղի բնակիչները գերեվարվել էին գիշերը արտերից վերադառնալու ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բանկիչները, որոնք այսօր ռուս խաղաղապահների միջոցով ազատ են արձակել գերեվարությունից, մոլորվելով են հատել սահմանը՝ արտերից վերադառնալու ճանապարհին։

«Անձրեւ, ցեխ է եղել։ Տղաները մեր գյուղից են, 52 եւ 47 տարեկան։ Գնացել են, որ ստուգեն՝ կարող են արտը վարել, թե ոչ։ Մի անգամ կեսօրին են գնացել, մի անգամ էլ երեկոյան, որ ստուգեն՝ չորացել է արտը, թե ոչ, որ առավոտյան տրակտորի հետ պայմանավորվեն, գնան, վարեն։ Գիշերվա ժամը 11-ի կողմերն է եղել, չեն կենտրոնացել, թե որ մասով գնան, մոտեցել են սահմանին, թուրքերը վերցրել են։ Դրանից հետո իրենցից մեկի հեռախոսի մեջ պահպանված համարներից մեկով ադրբեջանցիները զանգել են, ընկել են բարեկամուհուն, հայոյել են, էդ աղջիկը խառնված զանգել է մեզ՝ մենք էլ տեղեկացրել են համապատասխան մարմիններին։ Հետո ռուսական բանակի միջոցով բանակցություններ են եղել, այսօր վերադարձրել են իրենց Հայաստան»,- NEWS.am-ին պատմեց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։

Խրամորթը սահմանամերձ է դարձել Աղդամի շրջանի գյուղերը Ադրբեջանին հանձնելուց հետո։ Ադրբեջանական դիրքը գյուղից ընդամենը 500 մետր է հեռու։ Թեեւ շուրջ երկու շաբաթ է անցել, բայց մինչեւ այժմ հստակ սահմանազատում արված չի, Արցախի կողմից դիրքերը գծված չեն, դիրքապահներ չկան։ 

«Մինչեւ հիմա սահմանները չեն դրել։ Էդ արանքը՝ 2 կմ, բարձիթողի վիճակում է։ Եթե սահման լիներ, գուցե զգաստանային, կենտրոնանային։ Ադրբեջանցիները կարծես մեր հողամասի մեջ են, մի ճանապարհ է բաժանում իրենցից»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ դեպքից հետո գյուղացիների շրջանում վախ կա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 30-ին տեղեկատվություն է ստացվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի երկու բնակիչների՝ Համբարձումյան Ադեմնիկի և Խաչատուրյան Ռամիդի անհետացման մասին։ Ռուսական կողմի հարցումով հաջողվել է պարզել, որ Ադրբեջանի զինված ուժերը հայերին բերման են ենթարկել Բաքվի կողմից վերահսկվող տարածքում: Ռուսական կոնտինգենտի հրամանատար Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ, ինչի շնոհիվ հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատ արձակմանը: Քաղաքացիները այսօր ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով տեղափոխվել են Երևան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular