ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական ամեն մի զիբիլ մի´ բերեք հայկական տիրույթ. Հայկ Դեմոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

  Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի ընթացքում և ավարտից հետո սոցիալական ցանցերում ակտիվ շրջանառվում են հայ գերիների նկարներ, տեսանյութեր, որոնք հիմնականում ադրբեջանական կողմի մեկնաբանություններով են ուղեկցվում: Ուշագրավ է, որ մեր գերիների նկարները սկսեցին շրջանառվել նաև սոցիալական ցանցի հայկական տիրույթում:

 Ի դեպ, զոհվածների, գերեվարվածների լուսանկարները շրջանառելը արգելվում է միջազգային օրենքներով, քանի որ այն անձնական տվյալների գաղտնիության պահպանման կոպիտ խախտում է: Եվ եթե ադրբեջանական կողմը նման հոլովակներն ու նկարները դարձնում է քարոզչական նյութ և սկսում է դիվիդնենտներ շահել, ապա հայկական կողմը և առանձին անհատներ պետք է զերծ մնան նման նյութերը տարածելուց, քանի որ դրանով ոչ միայն ջուր են լցնում հակառակորդի ջրաղացին, այլև՝ խախտում են գերության մեջ հայտվածի ու նրա հարազատների իրավունքները: Ուշագրավ է, նաև, որ վերջին շրջանում հայկական տիրույթում սկսել են նաև ակտիվ շրջանառել և քննարկել ալիևյան քարոզչամեքենայի կողմից դաշտ նետվող բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները ևս, ինչը կրկին ադրբեջանական խայծը կուլ տալու կամ այլ կերպ ասած՝ մեդիագրագիտության պակասի նշան է: Այս հարցի կարևորությունը չի շրջանցել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստի-տուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը, որն անդրադառնալով նշված երևույթին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանական ամեն մի զիբիլ մի´ բերեք հայկական տիրույթ ու մի´ զբաղվեք շարունակական ինքնախարազանմամբ։ Խոցելի ու նվաստացած ներկայանալու փոխարեն մեր զինվորների ու սպաների նկարները դրեք ու փառաբանեք իրենց գործը պատվով կատարած հայորդիներին։ Պատերազմի բովով անցած հայ զինվորականն այսօր ամենաթանկ մարդկային ռեսուրսն է մեզ համար։ Իսկ Բաքվում ինչ տխմարություն ասես կհայտարարեն ու կասեն, պարտադի՞ր է դրանք շրջանառել որպես թեժ լուր կամ ցնցող նորություն։ Մի´ մոռացեք, զինադադար դեռ չի կնքվել, ոչ էլ խաղաղության համաձայնագիր կա։ Որքան խոցելի ու վախեցած ես ներկայանում, այդքան էլ կխոցեն ու կվախեցնեն քեզ։ Փոխարենը հիշեցրեք, որ տաս հազարից ավելի զոհ տված ադրբեջանական բանակն ընդամենը ամրապնդել է Ալիևների իշխանությունը, սակայն տանուլ է տվել Ադրբեջանի և ցանկացած պետության համար ամենակարևորը՝ ինքնիշխանությունը։ Իսկ դա լուրջ հետևանքներ է ունենալու մոտ ապագայում»։

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular