ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանանց և տղամարդկանց մոտ մազաթափության առաջացման պատճառներն ու բուժումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժամանակավոր ալոպեցիան մազաթափությունն է` առաջացած մազային ֆոլիկուլների վրա արտաքին կամ ներքին ինչ-որ ազդեցությունների պատճառներով: Ժամանակավոր մազաթափությունն առաջանում է սթրեսներից, օրգանիզմում հորմոնալ կամ սեզոնային փոփոխություններից ու այլ ներքին հիվանդությունների հետևանք կարող է հանդիսանալ: Հիմնական պատճառը հայտնաբերելուց հետո դադարում է մազաթափությունը և աճը շատ հանգիստ կարող է վերականգնվել:

Ավելի հաճախ մազաթափության պատճառ են հանդիսանում ֆիզիկական կամ էմոցիոնալ սթրեսները: Այն կարող է առաջանալ ավելորդ քաշից կտրուկ ազատվելուց, վիրաբուժական միջամտությունից ու հոգեկան դեպրեսիվ վիճակից հետո: Մազաթափությունը կարող է սկսվել սթրեսային վիճակներ ապրելուց 2 ամիս հետո, այդ պատճառով, երբեմն մարդիկ դժվարանում են դրանք իրար կապել:

Նոր սկսվող մազաթափություն կարող է լինել հղիների կամ հղիությունն ընդհատողների ու նաև հաբի ձևով հակաբեղմնավորիչներ օգտագործողների մոտ: Ժամանակավոր մազաթափության ժամանակ մազային ֆոլիկուլների ատրոֆիա չի առաջանում, այդ պատճառով բուժումը ժամանակին սկսելու դեպքում` մազերը նորից սկսում են աճել: Իսկ եթե լրացուցիչ խնամենք, ապա դրանք ավելի առողջ ու ամուր կլինեն, քան առաջ:

Երբեմն հանկարծակի մազաթափություն կարող է առաջանալ քիմիական նյութերի ազդեցության և ճառագայթման պատճառով: Նման մազաթափություն կարող է նկատվել 1-3 շաբաթվա ընթացքում:

Չարորակ ուռուցքների ժամանակ անցկացվող քիմիաթերապիայից կարող է թափվել մազերի 90 տոկոսը, ընդհուպ՝ մինչև ամբողջը: Իհարկե, հիմնականում այս դեպքում մազերը վերականգնվում են:

Էսթետիկական բժշկության մեջ լուրջ խնդիր է համարվում ախտաբանական մազաթափությունն ու ալոպեցիան: Մարդու մազերն աճում ու թափվում են նրա ամբողջ կյանքի ընթացքում: Մազի նորմալ աճին համապատասխան` մարդն ամեն օր կարող է կորցնել 50-150 մազ, որն անընդհատ ժամանակի ընթացքում վերականգնվում է:

Սակայն ախտաբանական մազաթափության ժամանակ ինքնավերականգնում տեղի չի ունենում: Մազերը կարող են թափվել ամբողջությամբ կամ մասամբ: Պետք չէ ենթադրել, որ այն հիվանդություն է, որով բացառապես տառապում են տղամարդիկ: Թեև վիճակագրությունը փաստում է, որ ուժեղ սեռի մոտ 30 տարեկանում մազերը կորցնում են յուրաքանչյուր երրորդը, 50 տարեկանում` յուրաքանչյուր երկրորդը, իսկ 80 տարեկանում` 80 տոկոսը, այնուամենայնիվ, կանայք ևս լավ ծանոթ են մազաթափությանը:

Մազաթափության գլխավոր պատճառներից մեկը կարող է լինել սնունդը, որը կարող է հարուստ չլինել այն վիտամինների անհրաժեշտ քանակությամբ, ինչը հարկավոր է մազերի աճին: Մազային ֆոլիկուլները չեն սնուցվում ու ժամանակից շուտ մահանում են: Վիտամինների (C, B5, B6, PP) ու այնպիսի միկրոէլեմենտների, ինչպիսիք են` երկաթը, ցինկը, ֆոսֆորն ու կալցիումը, պակասը շատ բացասաբար են ազդում մազարմատների վրա: Իսկ սնուցող նյութերի պակասն օրգանիզմում կարող է լինել ծխելու, տարբեր դեղամիջոցներ ընդունելու պատճառով: Ինչպես նշվեց, մազաթափությունը կարող է առաջանալ սթրեսից, քանի որ մազերի աճը սերտորեն կապված է հորմոնալ վիճակի հետ, որն էլ իր հերթին՝ կախված է էմոցիոնալ վիճակից: Առատ թեփի առկայությունը ևս կարող է հանգեցնել մազաթափության, քանի որ թեփը խցանում է առաջացնում մաշկի ծակոտիներում:

Ի տարբերություն տղամարդկանց, որոնց մազերը կարող են թափվել ավելի շատ գենետիկական պատճառներով, կանանց մոտ, որպես կանոն, մազաթափությունը կապված է հորմոնալ, սեզոնային փոփոխությունների հետ, և մազերը սկսում են թափվել ամբողջ գլխից, և ոչ թե տղամարդկանց նման՝ միայն ճակատից: Կանացի հորմոնը` էստրոգենը, ավելի երկարացնում է մազի «կյանքի ցիկլը», իսկ տղամարդկանց հորմոնը` անդրոգենը, ընդհակառակը, կարճացնում է այն: Կանանց օրգանիզմում երկու հորմոններն էլ կան, բայց էստրոգեններն անհամեմատ շատ են: Կանանց մենոպաուզայի շրջանում էստրոգենների մակարդակն իջնում է, իսկ այս դեպքում անդրոգեններիազդեցությունը զգալի է դառնում, հետևաբար՝ մազի «կյանքի տևողությունը» կարճանում է, և սկսվում է մազաթափություն: Հղիության ժամանակ էստրոգեն հորմոնը խթանում է մազարմատի բջջային բազմացումը: Սրա շնորհիվ մազի կյանքի տևողությունը երկարում է: Արդյունքում՝ մազերի քանակը հղիության վերջին 3 ամիսների ժամանակ շատանում է: Ծննդաբերությունից հետո օրգանիզմում էստրոգենների քանակը կտրուկ կրճատվում է, ինչը բացասաբար է անդրադառնում մազերի աճի վրա: Մազաթափությունը կարող է առաջանալ բարձր կամ ցածր ջերմաստիճանների տատանումից, այդ պատճառով խորհուրդ է տրվում թե՛ շոգին, թե՛ ցրտին համապատասխան գլխարկներ կրել:

Մազաթափության զարգացմանը նպաստող պայմանների թվին պետք է դասել նաև շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակը, ընդհանուր անզգայացմամբ վիրահատությունները, գլխամաշկի ինֆեկցիոն հիվանդությունները և այլն: Մազը միջինում ապրում է 5-7 տարի, իսկ այդ ժամանակն անցնում է մի քանի էտապներով: Առաջին էտապը դեռ չամրացած վիճակն է` աղվամազը: Հաջորդ էտապում այն աճում է ակտիվ կերպով, հետո այն պատրաստվում է թափվելու, իսկ 2-3 ամսվա ընթացքում այն ընկնում է: Համապատասխանաբար, եթե ձեր մազերը սկսել են թափվել, պատճառը փնտրեք 2-3 ամիս առաջ:

Ինչպե՞ս պայքարել մազաթափության դեմ

Ցանկացած բուժման ժամանակ ամենատարածված սխալն այն է, որ ցանկանում ենք ազատվել ախտանշաններից և ոչ թե` հիվանդության պատճառներից: Եթե գլխի մաշկի հիվանդություն ունեք, որքան էլ սնուցող դիմակներ օգտագործեք, միևնույն է, մազաթափությունը չի դադարի, քանի դեռ դուք չեք բուժել հիվանդությունը: Անգամ ձմռանը կրած ծանր գլխարկը կարող է մազաթափության պատճառ դառնալ:

Մազաթափության պատճառները հայտնաբերելուց հետո կարելի է և պետք է փորձել վերականգնել մազերի աճը: Շատ լավ միջոց է գլխի մաշկի մերսումը: Մերսումը նպաստում է արյան շրջանառության լավացմանը: Արյան միջոցով մազարմատը սնուցվում է տարբեր վիտամիններով հարուստ նյութերով: Գլուխը լվանալու ժամանակ կարելի է նուրբ տրորել մազարմատները: Ամեն երեկո, քնելուց առաջ, մի քանի րոպե սանրեք ձեր մազերը հատուկ մերսող խոզանակով:

Բոլորին հայտնի է, որ գերչակի յուղը մազերը սնուցող նշանակություն ունի: Մատների ծայրերով այն շատ լավ քսել մազարմատներին, ապա գլուխը փաթաթել պոլիէթիլենի շերտով, իսկ արդյունքն ավելի լավ լինելու համար կարելի է պոլիէթիլենի վրա կապել նաև սրբիչ:

Շաբաթվա մեջ մեկ անգամ էլ կարելի է դիմակներ դնել կաթնաթթվային մթերքներով, քանի որ դրանք վիտամին B են պարունակում, որը շատ անհրաժեշտ է մազերին: Ժամանակակից կոսմետոլոգիական արտադրողները առաջարկում են մազաթափությունը կանխող շամպունների ու քսուքների լայն ընտրանի:

Երբեք չի կարելի մազերը սանրել թաց վիճակում: Եվ աշխատեք քիչ օգտվել մազահարդարումից, արհեստական գանգրացումից ու քիմիական տարբեր նյութերից: Եթե ձեզ մոտ զգացվում է մազաթափություն, քիչ կարևոր դեր չունի նաև սնվելը: Պետք է սնվել վիտամիններով հարուստ սնունդով: Նման միջոցները կարելի է ձեռնարկել այն ժամանակ, երբ մազաթափությունը ժամանակավոր բնույթի է, իսկ ախտաբանական մազաթափության ժամանակ անհապաղ պետք է դիմել բժշկի, որպեսզի տարբեր անալիզների միջոցով հայտնաբերեն պատճառները:

Իսկ ավելի ծանր դեպքերում, երբ մազաթափությունն ընդհանրապես տանում է ճաղատության, կարելի է օգտվել այն կլինիկաների ծառայությունից, որտեղ կատարվում է մազերի փոխպատվաստում: Իսկ այն ժամանակներում, երբ այսքան միջոցներ ընդհանրապես գոյություն չունեին, մեր տատիկներն օգտվել են շատ պարզ ու հասարակ միջոցներից.

Չոր մազերի դեպքում անհրաժեշտ է 25 գ մանկական օճառ, 100գ ջուր և մեկ ձվի դեղնուց: Բարակ քերած օճառը լուծել եռման ջրի մեջ: Ստացվածը քամել թանզիֆի միջոցով ու սառեցնել: Հետո եղած ժելատինի նման լուծույթը խառնել գոլ ջրի մեջ ու փրփուրի աստիճանի հասցնելուց հետո ավելացնել ձվի դեղնուցը: Ապա այս խառնուրդով լվանալ գլուխը: Իսկ յուղոտ մազերի համար անում ենք նույնը, ավելացնելով 25 գ սպիրտ: Մազարմատների ամրացման համար օգտակար է հետևյալ բաղադրությամբ քսուքը: Բաժակի մեջ լցնել 5 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, մի քիչ տաքացնել ու ավելացնել կես կիտրոնի հյութ: Ցանկալի է ամսվա մեջ 4-5 անգամ այս խառնուրդը քսել մազերին, իսկ մազերը պետք է լվացված չլինեն: Այս քսուքով գլուխը փաթաթած պետք է քնել, իսկ լվանալ միայն առավոտյան, սովորականի նման:

Աղբյուր՝ doctors.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular