ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական իշխանության տնտեսական դավադրությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբ հայացք ենք գցում Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի գործունեությանն ու նշանակումներին, հարց է առաջանում՝ Փաշինյանի կառավարության անդամների և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մտավոր ունակություննե՞րն են ցածր, թե՞ նրանք նպատակաուղղված գործում են սեփական պետության դեմ։ Օրերս իր բարոյազրկված իշխանությունը երկարաձգելու համար Փաշինյանը կառավարության կազմի փոփոխություններ նախաձեռնեց, և էկոնոմիկայի նախարար նշանակեց սննդի առաքման մի ընկերության ղեկավար Վահան Քերոբյանին։ Առաջինը, որ աչքի ընկավ վերոնշյալ անձը, հայտարարում էր, որ առաջիկայում «միգուցե» Ադրբեջանի շուկան հասանելի լինի հայկական ապրանքների համար, իսկ Հայաստանի շուկան՝ ադրբեջանական ապրանքների համար: Թերևս մի կողմ դնենք այն հանգամանքը, որ նման միտք արտահայտելը նշանակում էր արդարացնել Արցախի շուրջ նորանշանակ նախարարի «շեֆի» ստորագրած պարտվողական պայմանագրի հետևանքները։ Նրա այս հայտարարությունը փաստացի սորոսական շրջանակների կողմից տարվող «բարի ադրբեջանցիների» և «երկու ժողովուրդների խաղաղ համակեցության» քարոզչության իրականացմանն է ուղղված։ Այսինքն, վերջնականապես հանձնենք Արցախը և հանգիստ առևտուր անենք ադրբեջանցիների հետ: Վահան Քերոբյանի ճշտում-ուղղումները առնվազն ծիծաղելի են՝ անգամ եթե նա օգտագործել է «միգուցե» բառը և նկատի է ունեցել ապագայում նման հնարավորությունը։ Եթե նա չի հասկանում, թե ինչ է նշանակում ադրբեջանական ապրանքների Հայաստանում սպառումը, ապա հարկ ենք համարում պարզաբանել դա։

Նախ՝ ադրբեջանական ապրանքների միջոցով Հայաստանում մեր բնակչության դեմ վտանգավոր դիվերսիաների մեծ հավանականությունը։ Եթե նախարարը չի հիշում, ապա նման դեպք եղավ հեռավոր 1989թ․-ին՝ Խորհրդային Միության գոյության ժամանակ։ Ադրբեջանական Սումգայիթ քաղաքից Հայաստանի թեթև արդյունաբերական ձեռնարկությունների համար ստացված մանրաթելից զանգվածային թունավորումներ տեղի ունեցան, տասնյակներով մարդիկ հայտնվեցին հիվանդանոցներում։

Երկրորդ՝ ադրբեջանական ապրանքներով Հայաստանի շուկան հասանելի դարձնելը նշանակում է ավելի լայն բացել մեր դռները թշնամու առաջ և տնտեսական կախման մեջ գցել մեզ նրանից։ Նման մի բան այժմ տեղի է ունենում հարևան Վրաստանում։ Եթե հիմա առանց կրակոցի հանձնեցինք Քարվաճառը, Քաշաթաղն ու Ակնան, ապա վաղն այդպես Հայաստանը կհանձնենք Վահան Քերոբյանի և նրա նմանների թեթև ձեռքով։ Հարց է առաջանում, եթե թուրքական ապրանքները համարեցինք սպառնալիք մեր ազգային անվտանգության համար, ապա ադրբեջանականները ի՞նչ են՝ սպառնալքի չե՞ն։ Սրան զուգահեռ՝ եթե թուրքական ապրանքներին հեղեղվածությունը խանգարում էր մի շարք ոլորտներում տեղական արտադրություն ստեղծել և զարգացնել, ապա նույն վտանգն առկա է լինելու նաև ադրբեջանական ապրանքների դեպքում։

Փաստացի Քերոբյանն ասում է, որ նաև հայկական ապրանքները կարող են վաճառվել Ադրբեջանում։ Ցանկանում ենք հարց ուղղել՝ իսկապե՞ս։ Եթե սեփական սահմանը առանց ՌԴ օգնության չենք կարողանում պաշտպանել, ապա ինչպե՞ս ենք մեր ապրանքներն առաջ մղելու և մեր արտադրողների շահերը պաշտպանելու Ադրբեջանում։ Որքա՞ն անմեղսունակ պետք է լինել անգամ տեսականորեն նման բանի մասին խոսելու համար։ Ի դեպ, իշխանական պատգամավոր Հայկ Գևորգյանը ևս նույնն է կրկնում՝ ավելի հիմնավոր դարձելով հարցը, թե որն է իմքայլականների գործունեության իրական շարժառիթը՝ մտավոր ունակությունների ցածր լինելը, թե՞ դավաճանական հակումները։ Սա է Նիկոլ Փաշինյանը, նրա պատգամավորները և իբր թե «նորացված» կառավարությունը։ Նրանցից ակնկալիքների փշրանքներ ունեցողները վաղուց արդեն ժամանակն է հրաժարվեն դրանից և միաժամանակ՝ մեր երկիրը աղետի հասցրած այս խմբակից։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular