ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նշանակվում ես, որ ի՞նչ անես»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին հայտնի դարձավ, որ Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար: Փաստացի կարող ենք արձանագրել, որ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն փաստաթղթից հետո Արցախում իրավիճակը, մեղմ ասած, միանշանակ չէ: Մենք տեսանք, որ տարբեր պաշտոնյաներ հրաժարականի դիմում ներկայացրեցին, տարբեր կոչեր հնչեցին, բայց նախագահ Արայիկ Հարությունյանը, ըստ էության, մնաց իր պաշտոնին: Ավելին, նա հիմա ազգային համաձայնության կառավարություն է ձևավորում: Ինչպես տեսնում ենք վերջին օրերին, տարբեր նոր նշանակումներ են և վերադասավորումներ: Իրականում քիչ չեն նաև տեսակետները, թե երկրի 80 տոկոսը կորցնելուց հետո, այդ մի փոքր տարածքում ի՞նչ նախագահ, ի՞նչ կառավարություն, բայց ամեն դեպքում, հիմա առաջնայինը եղածը պահելն է, Արցախի քաղաքացիներին օգնելը, համախմբվելը, ոտքի կանգնելը:

Ըստ էության՝ Թանդիլյանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նշանակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Նա այս պաշտոնում աշխատեց կես տարի: Ինչո՞վ աչքի ընկավ Թանդիլյանն այդ ընքացքում: Նշանակումից հետո նա կողմ քվեարկեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, որի դեմ ակտիվորեն պայքարում էր նախկինում և այդ պայքարի առաջամարտիկներից էր: «Սկզբունքային» Թանդիլյանը շտապեց ազատման դիմում գրել և դա պատճառաբանել սույն որոշմամբ, որից հետո Նիկոլ Փաշինյանը կարողացավ համոզել, որ կատարվածը այնքան էլ վատ բան չէ: Նա շարունակեց պաշտոնավարել: Ի դեպ՝ այդ կարճ ընթացքում Թանդիլյանը հասցրեց նաև դատական գործերի մեջ ներքաշվել: Նախ Մանե Թանդիլյանը նշել էր, որ ՍԱՊԾ-ում 55 մլն դրամ խրախուսում է բաշխվել և դա որակել էր որպես անօգուտ պարգևատում, սլաքներ ուղղելով դեպի ՍԱՊԾ նախկին պետ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը:

Հետո պարզվեց, որ բացահայտումը առնվազն հասցեական չէ: Դատախազությունը գործը հարուցել է, բայց որևէ զարգացում չկա: Իսկ ահա Թանդիլյանի՝ «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ի տնօրեն Վահան Զուրաբյանին աշխատանքից ազատելու որոշումը դատարանը հետագայում ճանաչեց ոչ իրավաչափ: Դատարանը պարտավորեցրեց պետությանը վճարել հատուցում Զուրաբյանի միջին աշխատավարձի չափով` սկսած 2018 թվականի հոկտեմբերի 5-ից՝ մինչև աշխատանքում փաստացի վերականգնելու օրը: Ըստ էության՝ աղքատությունը տարեկան 0.5% կամ ավելի չափերով կրճատելու հայտարարություն անելուց վեց ամիս անց Թանդիլյանը թողեց նախարարի պաշտոնը և արտահերթ ընտրությունների արդյունքում դարձավ պատգամավոր և սկսեց քննադատել կառավարության հետագա սոցիալական քաղաքականությունը:

Նշենք, որ Թանդիլյանը մոտավորապես չորս ամիս առաջ վայր դրեց նաև պատգամավորական մանդատը ՝ հայտնելով, որ մեկնում է արտերկիր բուժման նպատակով: Արձանագրենք, որ 45 օր տևած պատերազմի ամբողջ ընթացքում տուժել են Արցախի գրեթե բոլոր քաղաքացիական կառուցվածքները, վնասվել և ավերվել են տներ ու բնակավայրեր, բազմաթիվ քաղաքացիներ կորցրել են տունը, տեղահանվել են: Ազգային ցավի, կորստի ու ցասման հետ մեկտեղ Արցախում անելիքները շատ են, և առաջին հերթին պետք են մարդիկ, ովքեր կարող են դա անել, ովքեր պրոֆեսիոնալ են, փորձառու, որոնք արդյունք են ցույց տվել արդեն:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular