ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


էլ չեմ կարա մնամ, ես հետ եմ գնում իմ մի բուռ մնացած տանս տեր կանգնեմ. մանրամասներ գերեվարված քաղաքացու մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Էլ չեմ կարողանում այստեղ մնալ, ես հետ եմ գնում մի բուռ մնացած տանս տեր կանգնեմ». Ասկերանի շրջանի Սզնեգ գյուղի բնակիչ Մանասյան Կամոյի վերջին խոսքերն են հարազատներին:

Պատերազմի օրերին Կամո պապիկը ընտանիքի հետ տեղափոխվել է Արտաշատ, որից հետո բարեկամները նրանց հյուրընկալել են Էջմիածնում:

Չնայած այն բանին, որ շատ լավ են բոլորը վերաբերվել պապիկին ու ընտանիքին Կամո Մանասյանը չի կարողացել համակերպվել այդ կարգավիճակի հետ ու որոշել է կրկին մեկնել իր հայրենի գյուղը, ու հարկ եղած դեպքում՝ կռվել ու պաշտպանել գյուղը:

«Չկարողացանք պապիկին համոզել, որ չգնա: Հայրենասեր, ազնիվ մարդ է: Հոկտեմբերի 25-ի ն գնաց, իսկ նոյեմբերի 1-ին ադեն լուր չունեցանք նրանից: Հակասական ինֆորմացիա կար. իմացել էինք, որ գերի է ընկել, բայց վստահ չէինք: Թշնամու տարածած տեսանյութերից մեկում այսօր ճանաչեցինք Կամո պապիկին: Մարդը թշնամու տանջանքներին է ենթարկվում»,- ArmDay.am-ի  հետ զրույցում ասաց գերեվարված պապիկի հարազատներից մեկը:

Տեսանյութում երեւում է, որ Կամո պապիկն, իսկապես, համարձակ ու հայրենասեր մարդ է: Չնայած տանջանքներին, անընդհատ կրկնում է, որ ոչինչ չունի ասելու իրենց, եթե ուզում են՝ թող կրակեն:

Կամո Մանասյանի ընտանիքը դիմել է Կարմիր Խաչին, բայց դեռ արդյունք չկա:

Թշնամու ձեռագիրը ծանոթ է մեզ: Մինչեւ վերջին կաթիլը ստորացնում ու տանջում են հայ գերիներին, մի բան էլ՝ տեսանկարահանում, տեղադրում համացանցում: Գերիներից ամեն մեկի համար անկախ հարազատ լինելու հանգամանքից, ցավում ենք բոլորս:

Բոլորիս համար 1 խնդիրը այս պահին գերիներին վերադարձնելու հարցն է, սակայն ներկայիս իշխանությանը, մասնավորապես Նիկոլ Փաշինանին, կարծես թե դա այնքան էլ չի հուզում եւ տպավորություն է, որ այդ հարցով չի էլ զբաղվելու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular