ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անապահով խավի համար՝ 100 դրամ. վարչապետը ներկայացրեց, թե որ խմբի համար որքան է նվազելու գազի սակագինը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադառնալով գազի սակագնին հայտարարեց. «Բյուջեն որևէ կերպ չի սուբսիդավորելու՝ ո՛չ ստվերային, ո՛չ ուղիղ, ո՛չ մի ձև»։ Վարչապետը նշեց, որ սակագինը 10 հազար խորանարդ մետրից ավելին գազ սպառողի համար 257, 56 դոլարին համարժեք դրամից դարձել է 242,1 դոլար:

«Եթե այդ կազմակերպությունը սպառում է ավել գազ, քան նախկինում է սպառել և ցուցակը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիան», ապա ավել գազի համար իր սակագինը 212 դոլարին համարժեք դրամ է: «Գազպրոմ Արմենիան» փորձ է անում մոտիվացնել, որ շուկան մեծանա և բզինեսը ակտիվ շուկայի մեծացման հաշվին աշխատի ու շահավետ դառնա»,- ասաց նա:

Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ 10 հազարից պակաս բնակչության համար սակագինը 146.7 դրամից դարձել է 139 դրամ, սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ և նշեց, որ պետք է հստակ իմանալ, թե ով է սոցիալապես անապահովը:

Ինչ վերաբերում է ջերմոցներին և գյուղմթերք վերամշակող ձեռնարկություններին, ապա վարչապետը հայտնեց, որ սակագինը 257,56 դոլարից դառնում է 212 դոլար: «45 դոլարից ավել նվազեցում է լինում, ակնկալվում է, որ այդ ոլորտը օգտվելով այս հնարավորությունից կկարողանա ընդլայնվել: Որոնք են այս գումարների աղբյուրները, չորս աղբյուր՝ հունվարի 1-ին ավարտվում է պայմանագիրը տրանզիտի՝ Վրաստանի հետ և այնտեղ կան ակնկալիքներ, որ տրանզիտի գինը կնվազի: Երկրորդ` սակագների նվազման արդյունքում «Գազպրոմ Արմենիան» ակնկալում է շուկայի ընդլայնում, որը կբերի մի միավոր վաճառքի մարժայի նվազեցմանը, երրորդ՝ որոշակի ֆինանսական ծախսերի օպտիմալացման և վարկերի նվազեցման արդյունքում «Գազպրոմ Արմենիան» իր մոտ օպտիմալացում կանի»:

Նա նշեց, որ «Գազպրոմ Արմենիայի» հիմնադիրը շուկայի ընդլայնման և կայունացման համար ֆինանսական ռիսկերը, որոնք կառաջանան այս ընկերությունում, վերցնում է իր վրա: «Շատ պարզ, հասկանալի չորս գործոն է, թե որտեղից են լինելու, սակագնի իջեցման աղբյուրները»,- հավելեց նա:

Լիանա Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular