ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միգուցե Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկը, որը կորել էր, Էկոնոմիկայի նոր նախարարի ձեռքո՞ւմ է հայտնվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահան Քերոբյանը նոյեմբերի 26-ին նշանակվեց Էկոնոմիկայի նախարար, իսկ երկու օր անց Հանրային հեռուստաընկերությունում տված հարցազրույցում խոսեց տնտեսությունը վերակենդանացնելու մասին՝ նշելով, որ շատ կարճ ժամանակահատվածում բեկում է լինելու:

Նորանշանակ նախարարի խոսքով՝ ինչքան շատ են սահմանափակումները, այնքան պարզ են լուծումները: Առաջին քայլերից մեկը պետք է լինի՝ վերականգնել, խթանել սպառումը՝ լինի տնտեսական ծրագրի թե այլ տեսքով, ինչպես նաև մարդկանց համար ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ բիզնես սկսելու և այն առաջ տանելու համար:

Վահան Քերոբյանն անդրադարձավ բաց սահմաններ ունենալու հավանականությանը՝ դրանք տնտեսության համար «շատ լավ» որակելով:

«Եթե մեզ մոտ գալիս են էժան և որակյալ ապրանքներ, ապա մեր տեղական արտադրողները ստիպված են դառնալ ավելի լավը: Միգուցե նաև կբացվի Ադրբեջանի շուկան՝ մեր, մերը՝ նրանց համար»,- հարցազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարը:

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով նորանշանակ նախարարի նշանակման, ոլորտի բարելավման նրա տեսլականից՝ նկատեց.

«Այսօր մեր տնտեսությունը գտնվում է քանդված, քայքայված, ավերված վիճակում, իսկ բյուջեն համալրում են Համահայկական հիմնադրամի ֆինանսական միջոցներով։ Այս պայմաններում շատ մեծ համարձակություն է՝ ստանձնել երկրի էկոնոմիկայի նախարարի պարտականությունները։ Ներկայիս նոր էկոնոմիկայի նախարարը ոչ միայն ինքնավստահ ստանձնեց այդ պաշտոնը, այլև հրապարակային խոստացավ, որ եկող տարվանից բեկում կմտցնի տնտեսության մեջ՝ ապահովելով տնտեսության երկնիշ աճ։ Նախարարի այս խոստումն ինձ հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացրած 2050 թվականի երկրի տեսլականը։ Լսելով նախարարի հարցազրույցը՝ զարմանում և, միևնույն ժամանակ, մտածում ես՝ միգուցե Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկը, որը կորել էր, հայտնվել և այժմ գտնվում է նոր նախարարի ձեռքում և նա դրանո՞վ է պատրաստվում երկրում իրականացնել Փաշինյանի խոստացած տնտեսական հեղափոխությունը։ Զարմանալի է, որ անգամ փորձառու տնտեսագետ-նախարարներ Վարդան Արամյանը, Սուրեն Կարայանը, Արծվիկ Մինասյանը, Թաթուլ Մանասերյանը և այլք ռիսկ չէին անի հրապարակային նման խոստումներ շռայլել ժողովրդին»։

«Ֆերմերային շարժում» հ/կ նախագահն այն կարծիքի է, որ  հարցազրույցում էկոնոմիկայի նորանշանակ նախարարը ոչինչ չասաց տնտեսության զարգացման ռազմավարական ծրագրերի և իրականացվելիք ներդրումների մասին։

«Նախարարը խոստանում է նաև մեր տնտեսությունն առաջ անցկացնել Ադրբեջանի տնտեսությունից։ Նախ՝ հարց է ծագում՝ ինչպե՞ս, հետո էլ՝ մեր ինչի՞ն է պետք համեմատվել Ադրբեջանի հետ։ Ասում է՝ խնդիր է այն, որ մարդիկ տրամադրություն չունեն և քիչ են սպառում։ Անհասկանալի է այս նախադասությունը, միգուցե կարելի էր ասել՝ մարդիկ քիչ փող ունեն, դրա համար քիչ են սպառում։ Խոսելով գյուղատնտեսության մասին՝ ասում է՝ գյուղատնտեսությունը պետք է խոշորացնել, պետք է խթանել, որպեսզի գյուղերում ստեղծվեն ոչ գյուղական աշխատատեղեր՝ ֆաբրիկա, գործարան, հյուրանոց, որպեսզի գյուղացուն ազատեն այն տանջանքից, որի մեջ գտնվում են նրանք։ Առաջարկում է գյուղացիներին՝ իրենց հողակտորները վաճառել մեծ հողակտորներ ունեցող մարդկանց և իրականացնել արդյունավետ գյուղատնտեսություն։

Նախկինում, գյուղերի զարգացման ռազմավարական ծրագրեր կազմելիս, նույնպես նախատեսում էին ոչ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվել, բայց դրանք միշտ գտնվել են զարգացման ծրագրի ամենավերջին կետերում, քանի որ դրանք մեծ ներդրումներ են պահանջում»,- ընդգծեց Սարգիս Սեդրակյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular