ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոռուպցիայի դեմ պայքարի նոր իմիտացիա՝ հարկատուների գրպանի հաշվին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը այսօր ընդունեց օրենքի նախագիծ , որով նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն կոմիտե: Օրենքի նախագծով կարգավորում է Հակակոռուպցիոն կոմիտեի՝ որպես քննչական մարմնի, լիազորությունները, համակարգը և կառուցվածքը, կազմավորման, գործունեության, պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և պաշտոնավարման հետ կապված մյուս հարաբերությունները: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 31-ը, Կառավարություն և Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում: Կոմիտեի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Մեկ տարի առաջ կառավարության նախաձեռնությամբ ձևավորվեց մեկ այլ մարմին՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որի գործունեության անոնսը նույնպես տպավորիչ էր: Սակայն, անոնսով էլ ամեն բան ավարտվեց: Քանի՞ պաշտոնյայի այս ընթացքում հանձնաժողովը բռնացրեց կոռուպցիոն ռիսկերի վրա: Ոչ մեկին: Եվ հարց է առաջանում` եթե դաշտում բոլորը այդքան սուրբ են և մաքուր՝ ո՞րն է իմաստը ստեղծել նմանատիպ նոր կառույց: 

Չնայած, արադարության համար նշենք, որ հանձնաժողովը մեկ տարվա մեջ իրեն չի արադարացրել միայն կոռուպցիայի դեմ ակտիվ պայքար ակնկալող հպարտ քաղաքացիների տեսանկյունից: Իսկ իշխանությունները դժգոհելու առիթ չունեն: Արսեն Թորոսյանի, Հայկ Մարությանի և մյուս ՔՊ-ականների դեմ հարուցած վարույթները ասվածի վառ վկայությունն են: Երկարատև քննությունից հետո հանձնաժողովը որևէ խախտում այս պաշտոնյաների գործողությունների մեջ չի տեսել: Փոխարենը` արդեն քանի ամիս է` հանձնաժողովը իր սուրբ պարտքն է համարում կեղտ գտնել ԱԺ-ում մեծությամբ երկրորդ ընդդիմադիր ուժի ղեկավարի վրա, այն էլ ապարդյուն: Միթե՞ դրա համար էր ստեղծվել և հարկատուների հաշվին աշխատում այս հանձնաժողովը, որին շատ փորձագետներ ուղղակիորեն այս ընթացքում մեղադրում էին քաղաքական իշխանությունների պատվերը կատարելու մեջ:

Բյուջեի փողերով այժմ էլ ստեղծվում է նոր կառույց, միայն` այլ անվանումով, որպեսզի իշխանությունները էլ ավելի լծվեն կոռուպցիայի դեմ պայքարի իմիտիացի ստեղծելու գործին: Կասկած անգամ չկա, որ այս պարագայում նորաստեղծ կառույցը իր «արդյունավետությամբ» ոչնչով չի զիջելու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular