ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանին ցանկանում է հապշտապ դարձնել ԵՊՀ ռեկտոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ՀՀ Կրթության և գիտության նախկին նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որով տեղեկացրել էր, որ իշխանությունները կառավարության նիստում այսօր ներկայացնելու են մի խայտառակ օրենքի նախագիծ։

«Կառավարության դեկտեմբերի 3-ի օրակարգում է ընդգրկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը։ Այս նախագծով սրանք ուզում են ռեկտորներին և գիտական հաստատությունների տնօրեններին ոչ թե ընտրել, այլ նշանակել 5 տարի ժամկետով անմիջապես նախարարության կողմից։

Նախագիծը ոչ միայն անբարոյական է, հակաբուհական, հակագիտական, այլև հակասահմանադրական։ Այն հակասում է ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետին, որը սահմանում է․ «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը»: Օրենքի հակասահմանադրական դրույթների ընդունման դեպքում բուհերը կզրկվեն ինքնակառավարման իրավունքից»,- գրել էր Արմեն Աշոտյանը:

Նախագիծը, ի դեպ, այսօր ընդգրկված էր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի բաժնում, ինչպես վերջին ամիսներին նախագծերի մեծամասնությունը:

Եվ ահա 168.am-ին տեղեկություններ հասան առ այն, որ երեկ գիշերվանից՝ այս գրառումից հետո, Հայաստանում բուռն կերպով քննարկվում է այս նախաձեռնությունը, ըստ որի՝ լիազոր մարմինն իրավասու է լինելու ռեկտորներ նշանակել, և նրանք ընտրովի չեն լինելու առնվազն գալիք 5 տարիների ընթացքում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարության կողմից նման շտապողականության հիմք է հանդիսացել Նիկոլ Փաշինյանի ցանկությունը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար, իսկ այժմ՝ իր գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանին տեսնել Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում:

Հիշեցնենք, որ երկու տարուց ավելի՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո, ԵՊՀ կառավարման խորհուրդը չի ընտրում Նիկոլ Փաշինյանի համար հաճելի ու ձեռնտու ռեկտոր: Ըստ էության կառավարությունն այնտեղ վերահսկիչ փաթեթ չունի, և իշխանությունը որոշել է բուհերի գլխին սեփական դրածո ռեկտորներ կարգել հենց այսպիսի վարչական ճանապարհով:

Ըստ ամենայնի, այս օրենքը հապճեպ կերպով ընդունվում է հենց Արայիկ Հարությունյանին ԵՊՀ ռեկտոր նշանակելու համար:

Մենք տեղեկացանք, որ Ազգային ժողովին նույնպես տրված է հանձնարարական՝ արագ տեմպով նույնպես քննարկել և ընդունել այս նախագիծը, որպեսզի հասցնեն ԿԳՄՍ ոլորտը կատարելապես տապալած նախկին նախարարին դարձնել ԵՊՀ ռեկտոր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular