ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ իրավիճակ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Այսօր, դեկտեմբերի 3-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 95 կմ հատվածում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռյա Թազա գյուղից մոտ 7 կիլոմետրանոց ճանապարհահատվածում մերկասառույցի պատճառով մի քանի ավտոմեքենաներ են բախվել, ինչի հետևանքով վարորդներից մեկը գլխի մասում վնասվածք է ստացել։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդներն ասում էին․ «Լրիվ անտերության է մատնված։ Տեղի Ճանշինը չի բարեհաճել կատարի ճանապարհի մշակման աշխատանքներ։ Եթե մի քիչ սրտացավ մոտնան գործին, մի քիչ մտածեն քաղաքացիների անվտանգության համար, մի քիչ էլ աղ ու ավազ շաղ տային, էս վթարները տեղի չէին ունենա։ Գյուղացիներից բահեր ենք խնդրել, ու փորձում ենք հող լցնել ճանապարհին, որ նորից վթարներ տեղի չունենան։ Հիմա ո՞վ է պատասխան տալու։

Արդեն 3 ժամից ավելի է սառած ճանապարհի պատճառով վթարներ են տեղի ունեցել, բայց Ճանշինը չկա։ Եթե մի քիչ էլ ձյուն դրեց, ամբողջովին սառելու է, ու էս ճանապարհին հայտնվելու են լոբու մարգեր։ Ու տեղի Ճանշինի աշխատակիցները՝ Ճանշինի պետ Մարտիրոսյանի գլխավորությամբ, գուցե էդ ժամանակ բարեհաճեն ու սկսեն բահ ու քլունգով քանդեն սառած լոբու մարգերը։ Մենակ օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանները, ովքեր ականատես են, թե ինչ բարձիթողի վիճակում է ճանապարհը»։ Տեղում աշխատել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը, ովքեր պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Այս պահին էլ Ոստիկանության տեսուչները նշված վայրում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի վթարներ տեղի չունենան։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular