ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեման՝ քաղաքական է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր փաստացի ռազմագերիների հարցը Հայաստանում հասկանալիորեն դարձել է բավականին հուզական և լայն քննարկումների առարկա: Ըստ էության՝ այլ կերպ լինել չէր կարող և չպետք է լինի, խոսքը մեր տղաների ողջ-առողջ վերադարձը օր առաջ ապահովելու մասին է: Օրերս Հայաստանի մշակույթի և արվեստի գործիչների խումբը, որ փորձում է առաջնորդել ռազմագերիների և անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց պահանջը, դեկտեմբերի 1-ին նամակ է հանձնել ԱՄՆ դեսպանատուն: Նախօրեին խումբը նամակ էր հանձնել Ֆրանսիայի դեսպանատուն, դրանից առաջ էլ՝ ՌԴ-ի: Թեման ամենացավալիներից է, որի առնչությամբ մեկնաբանությունը բացարձակապես ավելորդ է: Պետք է գործադրել բոլոր ջանքերը, անխտիր, որպեսզի թեկուզ մեկ քայլ մոտեցնել լուծումն ու գերիների վերադարձը, մեկ ավելի տեղեկություն ստանալ անհետ կորածների վերաբերյալ: Միևնույն ժամանակ, անկասկած է նաև՝ ուզենք, թե ոչ, մարդասիրական այդ հարցը իր նշանակությամբ և «գործածությամբ» քաղաքական է:

Ու թեև մտավորականները հայտարարում են, որ իրենք չեն զբաղվում քաղաքականությամբ, ու իհարկե ճիշտ են անում, միևնույն է՝ ովքեր կոչված են գերիների հարցով զբաղվելու, նրանք են զբաղվում քաղաքականությամբ, անգամ աշխարհաքաղաքականությամբ: Նույն Մինսկի խմբի համանախագահությունը քաղաքական, աշխարհաքաղաքական, ոչ թե մարդասիրական ձևաչափ է: Ըստ այդմ, այստեղ ֆորմալություններից դուրս կա թերևս իրական քաղաքականության և շահերի խնդիրը: Եվ այդտեղ պետք է ուշադրության արժանացնել թերևս երկու էական հանգամանք: Ըստ էության՝ ցավալի ու զգայական, գերխնդիր այդ հարցի առնչությամբ թե՛ մտավորականների առաջնորդած գործընթացում, թե՛ ընդհանրապես Հայաստանում բավականին նկատելի է ընդհուպ քաղաքական խմբերի մակարդակով ձևավորված որոշակի համոզում կամ կարծիք, որ հարցը կլուծի միայն Վլադիմիր Պուտինը, կամ հույսը Պուտինն է: Ընդ որում, դա փաստի արձանագրում է, ոչ թե գնահատական, որովհետև ստեղծված իրողությունների բովում գուցե այդ սպասումը կամ հույսը միանգամայն օբյեկտիվ է՝ հաշվի առնելով նոյեմբերի 9-ից հետո արցախյան իրավիճակում ՌԴ գերիշխող դերը:

Մյուս կողմից՝ անշուշտ առաջանում է քաղաքականության խնդիրը՝ Պուտինը զբաղվում է քաղաքականությամբ, և դա նույնքան և գուցե ավելի օբյեկտիվ է, ըստ այդմ՝ նաև ռազմագերիների հարցով զբաղվելու է այնքան, որքան կբխի քաղաքական անհրաժեշտությունից: Թե որքան կբխի՝ սա արդեն իր հերթին կախված է մի շարք հանգամանքներից՝ թե՛ Հայաստանի ներսի, թե՛ Հայաստանը շրջապատող: Մյուս ուշադրության արժանի կետը թերևս այն է, որ խնդրի քաղաքական համատեքստի առումով անիմաստ է նամակներ հանձնել այլ երկրների, թեկուզ Մինսկի խմբի համանախագահ, այլ կառույցների: Միևնույն է՝ ամեն ինչ որոշելու է քաղաքականությունը: Իսկ այդ իմաստով, եթե չթաքցվող հույսը մեկն է՝ ով էլ այն լինի, մյուսները քաղաքականության մեջ ուշադրության են արժանացնելու քո խնդրին, եթե այն կարողանաս տեղավորել ոչ միայն մարդասիրության, այլև քաղաքական շահի ու տրամաբանության շրջանակում:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular