Նիժնի Նովգորոդում կհայտնվի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արձանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆpravda-nn.ru-ն գրում է, որ 2021 թվականին Նիժնի Նովգորոդում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանը կհայտնվի այն արվեստի մանկական դպրոցի մոտ, որը կրում է կոմպոզիտորի անունը։ Ըստ հուշարձանի հեղինակ Միքայել Սողոյանի` կիսանդրին կտեղադրվի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա կապակցությամբ՝ հունիսի 6-ին: Բացի այդ, հուշարձանի բացմամբ կսկսվեն Նիժնի Նովգորոդի 800-ամյակը նշելու տոնակատարությունները:
«Մենք նախատեսում ենք կիսանդրին տեղադրել դպրոցի մուտքի դիմաց, այժմ որոշում ենք տեղը, այն համահունչ կընդգրկվի ընդհանուր անսամբլի մեջ, մանավանդ, որ դպրոցի հարևանությամբ առկա է փոքրիկ զբոսայգի, որը ևս նախատեսվում է բարեկարգել»,- ավելացրել է Նիժնի Նովգորոդի վարչակազմի ղեկավարի տեղակալ Լեոնիդ Ստրելցովը:
Նիժնի Նովգորոդի մանկական արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնից է Արամ Խաչատրյանը սկսել իր կարիերան աշխարհահռչակ դաշնակահար Դանիիլ Տրիֆոնովի հետ: Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրին ձուլվելու և նվիրվելու է քաղաքին բարերար Արմեն Սադգյանի աջակցությամբ: Քանդակագործը շեշտել է, որ Պրիվոլժիեի տարածաշրջանի մայրաքաղաքում տեղադրվող այդ հուշահամալիրը կդառնա Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության խորհրդանիշ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը