ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտում ցանկանում են վերականգնել ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ քանդված կայարանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ren.tv-ն գրում է, որ ոուս զինվորականները Լեռնային Ղարաբաղում սկսել են գործողությունների ամենավտանգավոր փուլերից մեկը: Սակրավորների ջոկատները, որոնելով պայթուցիկ նյութեր և ականներ, սանրում են տարածքը: Շատ տարածքներ բառացիորեն ցանված են ականադաշտերով, և նույնիսկ տեղացիները երկար տարիներ չեն եղել այդ տարածքներում:
 
Այդ վայրերից մեկն էլ Ստեփանակերտի երկաթուղային կայարանն է, որտեղ 30 տարի, նույնիսկ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, ոչ մեկը ոտք չի դրել: Բայց թերթի թղթակից Դենիս Կուլագային հաջողվել է մտնել այդ արգելված տարածք և եզակի կադրեր նկարահանել: Ժանգոտ ռազմական տեխնիկա ղարաբաղյան առաջին պատերազմից, հին գնացքներ և շրջված վագոններ:
Նախկինում այդ կայանը կապում էր Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը այնպիսի քաղաքների հետ, ինչպիսիք են Մոսկվան և Բաքուն: Բայց առաջին պատերազմից հետո, կայարանը ամբողջությամբ ավերվել է: Հիմա այնտեղ հատուկ հանձնաժողով է աշխատում պարզելու համար, թե ընդհանրապես հնարավո՞ր է վերականգնել այն և Ստեփանակերտը կապել երկաթուղով:
 
Ռելսերը կտրտված են, հարթակներից ոչ մի հետք չկա: Միայն խոշոր տառեր են գետնին ընկած՝ Ստեփանակերտ: Անգամ տեղի բնակիչներն են առաջին անգամ տեսնում այդ կադրերը: Այդտեղ մուտքը խստիվ արգելված է եղել:
Եռակողմ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո սկսել են խոսել Հայաստանը, Նախիջևանը, Ղարաբաղը և Ադրբեջանը միացնող երկաթուղու մասին: Հայտարարության իններորդ պարբերությունում նշված է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին: Այժմ մնում է պարզել, թե ինչպես սկսել այդ աշխատանքը: Տեղական իշխանությունները չեն թաքցնում, որ այդ հարցում ամբողջությամբ ապավինում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներին:
 
Այժմ տարածաշրջանում Արտակարգ իրավիճակների նախարարության ռուս մասնագետների համար թեժ ժամանակ է: Վերջերս ստեղծվել է մարդասիրական արձագանքման կենտրոն: Քանդված շինությունների ուսումնասիրության համար անընդհատ դիտարկումներ են իրականացվում և հայտեր ուղարկվում մարդասիրական օգնության համար` հիմնականում շինանյութերի համար:
Հնարավո՞ր է արդյոք, որ տեսանելի ապագայում այդ լեռների լանջերին կրկին լսվի մարդատար և բեռնատար գնացքների անիվների ձայնը: Առայժմ ոչ ոք չի համարձակվում կանխատեսել դա: Ներկայումս բոլոր ջանքերը գործադրվում են ապահովելու համար այն, որ տներում, որտեղ փախստականներն են վերադառնում, ջերմություն ապահովվի և սոցիալական կարևոր օբյեկտները ամբողջ հզորությամբ աշխատեն:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular